Ռոդրիգո Էռնանդես

Ռոդրիգո Էռնանդես
Rodrigo Hernández
Ռոդրին Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rodrigo Hernández Cascante
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1996(1996-06-22) (27 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 191 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 16
Պատանեկան կարիերա
2006-2007 Իսպանիա Ռայո Մախադահոնդա
2007-2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2013-2015 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ B 41 (2)
2015-2018 Իսպանիա Վիլյառեալ 63 (1)
2018-2019 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 34 (3)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 18 (2)
Ազգային հավաքական
2012 Իսպանիա Իսպանիա Մ16 2 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ19 8 (0)
2017 Իսպանիա Իսպանիա Մ21 6 (1)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 31-ի, 2019

Ռոդրիգո Էռնանդես Կասկանտե (իսպ.՝ Rodrigo Hernández Cascante, հունիսի 22, 1996(1996-06-22), Մադրիդ, Իսպանիա), առավել հայտնի որպես Ռոդրի կամ Ռոդրիգո, իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա

Վիլյառեալ

Ֆուտբոլիստի կարիերան Ռոդրին սկսել է Ատլետիկո Մադրիդում, սակայն 2013 թվականին նա հեռացվեց Ատլետիկոյի ակադեմիայից թույլ ֆիզիկական տվյալների պատճառով, ինչից հետո իսպանացին միացավ Վիլյառեալին[2][3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռոդրին նշեց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2016 թվականի ապրիլի 17-ին՝ փոխարինելով Դենիս Սուարեսին Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Անկարասպորի դեմ խաղում[6]։

2017-18 մրցաշրջանում Ռոդրին դարձավ Վիլյառեալի հիմնական թիմի խաղացող։ 2017 թվականի դեկտեմբերի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[7][8]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2018 թվականի փետրվարի 18-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[9]։ Վիլյառեալի առաջին թիմի կազմում Ռոդրին անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ

2018 թվականի մայիսի 24-ին Ռոդրին 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[10][11]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո և ևս 5 միլիոն բոնուսների տեսքով[12][13]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[14]՝ օգնելով իր նոր թիմին հաղթել ավելացված ժամանակում և նվաճելով իր առաջին գավաթը ակումբային մակարդակում[15][16][17]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ռոդրին անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոնակոյի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց նոյեմբերի 10-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[19]։ 2019 թվականի մայիսի 18-ին իսպանացին գոլ խփեց Լևանտեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[20]։ Ատլետիկո Մադրիդի կազմում Ռոդրին անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մանչեսթեր Սիթի

2019 թվականի հուլիսի 3-ին Ռոդրին 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[21][22][23]։ Ակումբը ակտիվացրեց նրա հրաժարագինը՝ տրանսֆերի համար վճարելով 62.8 միլիոն ֆունտ ստերլինգ[24][25][26]։

Միջազգային կարիերա

Ռոդրին ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 19 հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[27]՝ մասնակցելով թիմի բոլոր 5 հանդիպումներին[28] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[29]։ 2017 թվականին Ռոդրին Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[30], սակայն Իսպանիան եզրափակչում 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[31][32]։

Իսպանիայի ազգային հավաքական Ռոդրին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի և Արգենտինայի դեմ ընկերական խաղերի համար[33][34][35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Տիագո Ալկանտարային Գերմանիայի դեմ խաղում[36]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ 2015–16 Լա Լիգա 3 0 3 0 0 0 6 0
2016–17 23 0 4 0 4 1 31 1
2017–18 37 1 4 0 6 0 47 1
Ընդհանուր 63 1 11 0 10 1 0 0 84 2
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 34 3 4 0 8 0 1 0 47 3
Մանչեսթեր Սիթի 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 97 4 15 0 18 1 1 0 131 5

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[37]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
2019 3 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ

Ակումբային

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային

Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2015[27]

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015[29]

Ծանոթագրություններ

  1. «Spain - Rodri Hernández - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  2. «El Busquets que se le escapó al Atlético VS. el nuevo ‘kaiser’ rojiblanco»։ Mundo Deportivo։ Վերցված է 2018-06-26 
  3. User Super։ «Web oficial del Villarreal CF - Rodri, el apagafuegos del Juvenil»։ www.villarrealcf.es (es-es)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է 2018-06-26 
  4. «Villarreal CF - SD Huesca, Dec 17, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  5. «Rayo Vallecano - Villarreal CF, Apr 17, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  6. «Villarreal CF - Osmanlispor FK, Nov 3, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  7. Segovia Fran։ «Web oficial del Villarreal CF - El Villarreal CF renueva a Barbosa y Rodrigo»։ www.villarrealcf.es (es-es)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին։ Վերցված է 2018-06-26 
  8. «Rodrigo and Barbosa extend their contracts»։ Villarreal USA։ Վերցված է 2018-06-26 
  9. «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Feb 18, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  10. AS Diario (2018-05-24)։ «Official: Rodri signs for Atlético Madrid»։ AS.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-13-ին։ Վերցված է 2018-06-26 
  11. «Transfer news: Rodri completes Atletico Madrid move from Villarreal | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-27-ին։ Վերցված է 2018-06-26 
  12. «OFFICIAL: Rodrigo Hernández signs for Atlético Madrid»։ Into the Calderon։ Վերցված է 2018-06-26 
  13. «Transfer Market: Atletico Madrid make the signing of Rodri official - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  14. «Real Madrid - Atlético Madrid, Aug 15, 2018 - UEFA Super Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  15. 15,0 15,1 UEFA.com։ «Real Madrid-Atlético - UEFA Super Cup»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  16. sport Guardian (2018-08-15)։ «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21 
  17. «Atletico beat rivals Real Madrid to win Uefa Super Cup»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-08-15։ Վերցված է 2019-07-21 
  18. «AS Monaco - Atlético Madrid, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  19. «Atlético Madrid - Athletic Bilbao, Nov 10, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  20. «Levante UD - Atlético Madrid, May 18, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  21. «City complete Rodri deal»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  22. «Official: Rodri joins Manchester City from Atletico Madrid»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-04։ Վերցված է 2019-07-21 
  23. Simpson Christopher։ «Manchester City Sign Atletico Madrid Midfielder Rodri on 5-Year Contract»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  24. «Rodri: Manchester City pay £62.8m release clause for Atletico Madrid's Spain midfielder» (en-GB)։ 2019-07-03։ Վերցված է 2019-07-21 
  25. Wilson Paul, Jackson Jamie (2019-07-04)։ «City's new £62.8m signing Rodri says Manchester may be getting 'more blue'»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21 
  26. «Manchester City sign Rodri from Atletico Madrid in £62m deal»։ talkSPORT (en-US)։ 2019-07-04։ Վերցված է 2019-07-21 
  27. 27,0 27,1 UEFA.com։ «Under-19 - Spain in seventh heaven with Greece triumph»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  28. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  29. 29,0 29,1 uefa.com (2015-07-20)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  30. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  31. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  32. uefa.com։ «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  33. «Spain squad 2018 for Argentina Germany friendlies- No Morata, Sergio Roberto in Spanish roster»։ Soccer Blog|Football News, Reviews, Quizzes։ Վերցված է 2019-07-21 
  34. AP։ «Morata out, Costa in Spain squad to face Germany, Argentina»։ chicagotribune.com։ Վերցված է 2019-07-21 
  35. Torres Diego (2018-03-16)։ «Parejo, Marcos Alonso y Rodri, novedades en la lista de la selección española»։ El País (իսպաներեն)։ ISSN 1134-6582։ Վերցված է 2018-06-26 
  36. «Germany - Spain, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  37. 37,0 37,1 «Rodri»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-26 

Արտաքին հղումներ