Ռոժենի վանք
Ռոժենի վանք Роженски манастир | |
---|---|
![]() Ռոժենի վանք | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռոժեն գյուղ |
Թեմ | Diocese of Nevrokop? |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
Հիմնադրված | 890 թվական |
![]() |
Ռոժենի Սուրբ Աստվածածին վանք (բուլղար․՝ Роженският манастир „Свето Рождество Богородично“)[1], Բուլղարիայի ամենախոշոր ուղղափառ վանքերից մեկը։ Տեղակայված է Պիրին լեռներում, Մելնիկ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, երկրի հյուսիսարևելյան հատվածում։
Պատմություն
Միջնադարյան այն քիչ վանքերից մեկն է, որը պահպանվել է մինչև մեր օրերս։ Ըստ աթոսյան աղբյուրների՝ այն կառուցվել է 890 թվականին։ Բազմաթիվ նոր շինություններ ի հայտ են եկել Ալեքսի Սլավ բռնակալի կառավարման ժամանակ։
17-րդ դարում վանքը մեծապես տուժել է հզոր հրդեհից, սակայն 8-րդ դարում վերականգնվել է՝ շնորհիվ բուլղարացիների նյութական օգնության։ Վանքի վերակառուցումը սկսվել է 1715 թվականին և ավարտվել՝ 1732 թվականին։
Վանքն իր զարգացման գագաթնակետին է հասել 19-րդ դարում, երբ դարձել է այս տարածաշրջանի ուղղափառության հոգևոր կենտրոնը։ Միևնույն ժամանակ վանքին են պատկանել շրջակայքում գտնվող զգալի տարածք։ Վանքի անունով է կոչվում մոտակա գյուղը։
Սուրբծննդյան վանքը գործող է և դասվում է Բուլղարիայի հարյուր զբոսաշրջային ազգային օբյեկտների ցանկում։ Վանքի մոտակայքում է գտնվում ականավոր բուլղար հեղափոխական Յան Սանդանսկու գերեզմանը։
Վանքային շինություններ
Վանքն իրենից հիշեցնում է միջնադարյան ամրոց, ունի վեցանկյան տեսք։ Ներքին բակը շրջապատում են եռահարկ բնակելի շինությունները։ Վանքի տարածքում է գտնվում նկուղ և ֆերմա։ Վանական բակի մի մասը զբաղեցնում են խաղողի այգիները։
Սուրբ Աստվածածնի եկեղեցի
Կաֆոլիկոն վանքը նվիրված է Աստվածածնին։ Շինարարության սկիզբը թվագրվում է 16-րդ դարին, սակայն ժամանակակից տեսքը եկեղեցին ձեռք է բերել 1732 թվականին։ Եկեղեցին զբաղեցնում է վանական բակի հիմնական տարածքը։
Պատկերասրահ
-
Ֆրեսկո վանքում
-
Ֆրեսկո եկեղեցու արտաքին պատին
-
Եկեղեցու ներքին հարդարանք
Ծանոթագրություններ
- ↑ «Роженски манастир Рождество Богородично край Мелник - Pravoslavieto.com». www.pravoslavieto.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
Գրականություն
- Архитектурното наследство на България. София, издательство «Техника», 1988.
Արտաքին հղումներ
- Фотографии Рождественского монастыря
- Рождественский монастырь Արխիվացված 2010-09-24 Wayback Machine на сайте Bulgarian Monastery Արխիվացված 2015-08-16 Wayback Machine (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոժենի վանք կատեգորիայում։ |