Ռոնալդ «Ռոն» Ժոզեֆ Լիվինգստոն (անգլ.՝ Ronald Joseph Livingston, հունիսի 5, 1967(1967-06-05)[1][2], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Գրասենյակային տարածք» և «Եղբայրների բանդա» ֆիլմերից, որոնք համարվում են նրա երկու լավագույն աշխատանքները։
Վաղ տարիները
Ռոն Լիվինգստոնը ծնվել է Սիդար Ռեփիդս քաղաքում։ Նա Լյութերական քահանա Լինդայի (ծնվ․ Ռինաս) և ավիացիոն (օդատիեզերային) ինժեներ Քարթ Լիվինգստոնի որդին է։ Նրա կրտսեր եղբայրը նույնպես դերասան է, քույրը՝ Ջենիֆեր Լիվինգստոնը և իր կնոջ եղբայրը՝ Մայք Թոմսոնը «WKBT-DT» հեռուստաալիքի Վիսկոնսկի նահանգի Լա Քրոս քաղաքի հեռուստատեսային լրատվության անհատականություններ են։ Ավարտել է Այովա նահանգի Մարիոն քաղաքի դպրոցը, հաճախել է Եյլի համալսարանը, արվեստի ոլորտում հասել բակալավրի աստիճանի։ Լիվինգստոնը իր առաջին թատերաան փորձը կատարել է Սիդար Ռեփիդսի թատրոնում, որտեղ նրան ընդգրկել են դպրոցական մի միջոցառման ժամանակ նրա ելույթը տեսնելուց հետո։ Լիվինգստոնը տեղափոխվել է Չիկագո և ընդգրկվել տեղի թատրոնում։
Կարիերա
Լվինգստոնն առաջինանգամ նկարահանվել է «Անկեղծ զրույց» ֆիլմում 1992թ․, նրա խաղընկերն է եղել Դոլլի Փարթոնը։ Տեղափոխվել է Լոս Անջելես և նկարահանվել «Some Folks Call It a Sling Blade» և «Ցածր կյանք» ֆիլմերում։ 1996թ․ նկարահանվել է «Ըմպողը» ֆիլմում։ Պիտեր Գիբոնս դերով նկարահանվել է Մայք Ջադջի հեղինակած «Գրասենյակային տարածք» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ջենիֆեր Էնիսթոնը։ Նկարահանվել է նաև HBO հեռուստաալքի Եղբայրների բանդա մինիսերիալում մարմնավորելով Լեվիզ Նեքսոնին, ով Դանի Ուոլբերգի և Դեյմիան Լեվիզի հակառակորդն է։ Շարունակելով խաղալ գեղեցիկ տղաների կերպարներ, նա մարմնավորել է հոլիվուդյան գործակալի «Ադապտացիա» ֆիլմում (2002թ․), հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինի «Կալանատուն» ֆիլմում նա մարմնավորել է խաղատան տիրոջ կարպարը (2003թ․), կերտել է ուսուցիչների կերպարներ «Ձմեռային արևադարձ» և «Գեղեցիկ համոզմունք» ֆիլմերում (երկուսն էլ 2005թ․)։ Նա նաև նկարահանվել է կատակերգու գրող Ջեք Բերգերի կերպարում «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում և Հաուս (հեռուստասերիալ) «Լինել թե չլինել» էպիզոդում։ 2006 թվականին նկարահանվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի Մեթ Ֆլեներիի դերում Fox Broadcasting Company հեռուստաընկերության կողմից հեռարձակված «Հակասություններ» հեռուստասերիալում։ 2007 թվականի ամռանը Լիվինգստոնը հայտնվեց բրոդվեյյան բեմում պրոդյուսեր, ռեժիսոր Նեյլ Լաբութի «Մի մութ-մութ տան մեջ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ թողարկված «MCC Theater» կինոընկերության կողմից, որտեղ նրա խաղընկերներն էին Ֆրեդեդերիկ Ուելլերը և Լուիզա Կրաուզեն։ Ցուցադրությունը տևեց մայիսից հուլիս ամիսների Նյու Յորքի «Լյուսի Լորտել թատրոն»ում։ 2007 թվականի նոյեմբերին խաղացել է վիետնամուհու թրաֆիքինգի մասին պատմող «Հոլլի» ֆիլմում, որի իրադարձությունները տեղի էին ունենում Կամբոջայում։ 2009թ․ նա մարնմավորել է բորտմեխանիկ Մադուքս Դեններին «Ընդդեմ ձգողականության» հեռուստասերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին եթերաշրջանից հետո[3]։
2010 թվականին նկարահանվել է Ջեյ Ռոուչի հեղինակած «Հիմարների ճաշը» կատակերգական ֆիլմում[4]։ 2013 թվականի փետրվանի 23-ին «Entertainment Weekly» ամսագիրը հաստատեց, որ նա նկարահանվելու է HBO հեռուստաալիքի «Գաղտնի կայսրություն» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում[5]։
2013 թվականին Լիվինգստոնը նկարահանվել է «Խմող ընկերները» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են Օլիվիա Ուայլդը, Ջեյք Ջոնսոնը և Աննա Քենդրիկը։ Քննադատների կողմից «Խմող ընկերները» հեռուստասերիալը քննադատների կողիմից արժանացել է դրական կարծիքների[6]։
Անձնական կյանքը
Լիվինգստոնի և «Հակասություններ»-ի աստղ Ռոզմարի դե Ուիթի միջև հարաբերությունները սկեսել են հեռուստասերիալի հետ կապված մի քանի հանդիպումներից հետո[7]։ Երեք տարի հետո՝ 2009թ․ նոյեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյում նրանք ամուսնանում են։ Նա նախկինում նշանված է եղել դերասանուհի Լիզա Շերիդանի հետ[8]։ 2013թ․ մայիսին Լիվինգստոնը և իր կինը հայտարարել են, որ որդեգրել են մի աղջիկ՝ Գրեյսի Ջեյմս Լիվինգստոնը, ով ծնվել է 2013թ․ ապրիլի 29-ին[9]։
Ֆիլմագրություն
Ֆիլմ
Տարի |
Անվանում |
Դեր |
Նշումներ
|
1992 |
Անկեղծ զրույց |
Զինվոր |
|
1994 |
Some Folks Call It a Sling Blade |
|
Կարճամետրաժ ֆիլմ
|
1995 |
Ցածր կյանք |
Չադ |
|
1996 |
Ըմպողը |
Ռոբ |
|
1997 |
Հեքիաթներ խարույկի շուրջ |
Ռիք/RV վարորդ |
Հատվածներ՝ «Մեղրամիսը» և «Խարույկը»
|
1997 |
Փոքրիկ ժամերը |
Ռիք/RV վարորդ |
|
1999 |
Դիլ Սքալիոն |
Փիթեր Գիբոնս |
|
1999 |
Գրասենյակային տարածք |
Ռիք/RV վարորդ |
|
1999 |
Մեծ պղնձե օղակը |
Շելդոն Բաքլ |
|
1999 |
Երկու Նինաները |
Մարթի Սաքս |
|
1999 |
Կրկաոցներ մարմնին |
Թրենթ |
|
2000 |
Ռիթմ |
Ալլեն Գինզբերգ |
|
2000 |
Հրեշտակների բամբասանքը |
Քեռի Չարլի |
|
2002 |
Գնելով կով |
Թայլեր Քարթեր Բիլոուզ |
|
2002 |
Ադապտացիա |
Մարթի Բոուեն |
|
2003 |
Ծովահեններ |
|
Կարճամետրաժ ֆիլմ
|
2003 |
Կալանատուն |
Լարի Սոկոլով |
|
2003 |
Մրջյունների թագավորը |
Էրիկ Գաթլի |
|
2004 |
Փոքրիկ սև գիրք |
Միստր Բրիքեր |
|
2005 |
Ձմեռային արևադարձ |
Դերեկ |
|
2005 |
Հաճելի հետապնդում |
Միստր Անդերսոն |
|
2005 |
Կյանքի մարզիչը |
Ռոն |
|
2006 |
Կյանքի պատահարներ |
Բեն Դրիմանովսկի |
Կարճամետրաժ ֆիլմ
|
2006 |
Խորհրդավոր հարազատները |
Ռիչարդ Քլեյթոն |
|
2006 |
Հոլի |
Պատրիկ |
|
2007 |
Երաժշտության ընթացքում |
Ռիչարդ Փիմենթլ |
|
2008 |
Ամերիկացի անտածը |
Ջոնի |
|
2008 |
The Spleenectomy |
Բժիշկ Բենիսթեր |
կարճամետրաժ ֆիլմ
|
2008 |
ՄաքՔարթնեի գեները |
Ռուդոլֆ |
|
2009 |
Ժամանակի մեջ ճամփորդողի կինը |
Գոմես |
|
2010 |
Փաստաբանները |
Ռայդեր |
Կարճամետրաժ ֆիլմ
|
2010 |
Հիմարների ճաշը |
Քալդուել |
|
2010 |
Հեռավորության վրա |
Ուիլ |
|
2011 |
Արձակուրդ |
Բժիշկ Լիբերման |
|
2011 |
10 տարի |
Պաուլ |
|
2012 |
Երկրի թագուհիները |
Ռենս ՄաքՔոյ |
|
2012 |
Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը |
Ֆրանկլին Քրադսթաֆ |
|
2013 |
Նեղացկոտը |
Ադրիան |
|
2013 |
Խմող ընկերները |
Քրիս |
|
2013 |
Գեղեցիկը |
Չարլզ |
|
2013 |
Անեծքը |
Ռոջեր Պերոն |
|
2013 |
Սայդքիք |
Կապիտան հրաշք |
Կարճամետրաժ ֆիլմ
|
2013 |
Տափաստանային շրջան |
Ջեյմս Հոսթի |
|
2014 |
Երջանկության ամրոցը |
Ռիչարդ |
|
2015 |
Ջեյմս Ուայթ |
Բեն |
|
2015 |
Ֆրեզնոյին կապվածը |
Էդուին |
|
2015 |
Արձակուրդներ |
Էթն |
|
2015 |
Փորել կրակի համար |
Բոբ |
|
2016 |
Հինգերորդ ալիքը |
Օլիվեր Սոլիվեն |
|
2017 |
Թալի |
Դրյու Մորոն |
Հետարտադրական
|
Հեռուտատեսություն
Տարի |
Անվանում |
Դեր |
Նշումներ
|
1995 |
Զինվորաիրավաբանական ծառայություն |
Դեյվիդ Անդերսոն (մարմնավորող) |
էպիզոդ՝ «Կեռ սուր»
|
1996 |
Townies |
Ռայան |
2 էպիզոդ
|
1997 |
Ժամանակի կծիկ |
Էլիոթ Նես |
էպիզոդ՝ «Հասարակության թշնամին»
|
1997 |
Խաղացողներ |
Ջորդան |
էպիզոդ՝ «Հակաօրենք»
|
1998 |
Սա է կյանքը |
Մեթչ |
հիմնական դեր, 5 էպիզոդ
|
2000 |
Հետո եկար դու |
Մաքս |
էպիզոդ՝ «Հետո եկավ զարմիկ Էյդնը»
|
2001 |
Եղբայրների բանդա |
Լևիզ Նեքսոն |
Մինիսերիա (10 էպիզոդ), Ոսկե Գլոբուս մրցանակը լավագույն դերասանի համար-սերիա, մինիսերիա կամ հեռուստաֆիլմ
|
2001-2002 |
Պրակտիկա |
Ալան Լոու |
ՀԻմնական դեր (եթերաշրջան 6), 8 էպիզոդ
|
2002-2003 |
Սեքսը մեծ քաղաքում |
Ջեք Բերգեր |
8 էպիզոդ
|
2003 |
44 րոպե։ Կրակոց հյուսիսային Հոլիվուդում |
Դանի Անդերսոն |
ֆիլմ
|
2005-2007 |
Ամերիկյան հայրիկ |
Բոբ Մեմրի (ձայն) |
3 էպիզոդ
|
2005 |
Հաուս |
Բժիշկ Սեբաստիան Չարլզ |
էպիզոդ՝ «Լինել թե չլինել»
|
2006 |
Զենքի եղբայրները։ 502-ի չպատմված պատմությունը |
Նա ինքը |
Պատմիչ՝ Պատմության աղբյուրները (փաստագրական)
|
2006 |
Գրիֆինների ընտանիքը |
Վիդեո կազմակերպության գործակալ |
էպիզոդ «Սթուի Բ․ Գուդ»
|
2006 |
Մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ |
Հաուարդ Ֆորնոյ |
էպիզոդ՝ «Ամբողջ խառնաշփոթի ավարտը»
|
2006-2007 |
Հակասություններ |
Մեթ Ֆլեների |
Հիմնական դեր (18 էպիզոդ)
|
2009 |
Ընդդեմ ձգողականության |
Մադուքս Դոներ |
Հիմնական դեր (13 էպիզոդ)
|
2009 |
Երկրորդ Համաշխարհային պատերազմ՝ HD |
Չարլզ Շեֆեր (ձայն) |
5 էպիզոդ
|
2010 |
Երկրորդ Համաշխարհային պատերազմ․ կորած ֆիլմեր |
Չարլզ Շեֆեր (ձայն) |
|
2012 |
Փոփոխություն խաղում |
Մարկ Ուալեյս |
ֆիլմ
|
2013 |
Գաղտնի կայսրություն |
Ռոյ Ֆիլիպս |
ՀԻմնական դեր (եթերաշրջան 4) 6 էպիզոդ
|
2015 |
Մենք ատում ենք Փոլ Ռիվեյրային |
Փոլ Ռիվեյրա |
|
2015 |
Սրբերը և անծանոթները |
Ջոն Քարվեր |
մինիսերիա
|
2016 |
Որոնման փարթի |
Քեիթ |
4 էպիզոդ
|
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|