Ավարտել է Լաֆայեթ քաղաքի (Ինդիանայի նահանգ) Փերդյու համալսարանը (1957)։ Ամերիկյան տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1963 թվականին։
Նշանակվել էր առաջին «Ապոլլոն» տիեզերանավի անձնակազմի (Վիրջիլ Գրիսոմի և էդ Ուայթի հետ) անդամ։ Զոհվել է անձնակազմի հետ տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ (խցիկի հրդեհի հետևանքով)։ Չաֆիի անունով է կոչվում լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 686)։