Ռոսկիլդե (դան․՝ Roskilde [ˈʁʌskilə]), քաղաք ԴանիայիԶելանդիա տարածաշրջանի Զելանդիա կղզու հարավում։ Բնակչությունը կազմում է 49,297 մարդ՝ 2015 թվականի տվյալներով, իսկ տարածքը կազմում է 211.99 քառ. կմ։ Այն Զելանդիա տարածաշրջանի բիզնեսի և կրթության հիմնական կենտրոնն է, նաև Դանիայի մեծությամբ 10-րդ քաղաքը։ Ռոսկիլդեն ներառված է նաև Եվրոպայի ամենահին 10 քաղաքների ցանկում։ 11-րդ դարից մինչև 1443 թվականը եղել է Դանիայի մայրաքաղաքը[1], արքաների ու բարձրաստիճան եկեղեցականների աջակցությամբ դարձել Սկանդինավիայի կարևորագույն կենտրոններից մեկը։ Saxo Grammaticus-ը և վաղ ժամանաների այլ աղբյուրներ Ռոկսիլդե անվանումը կապում են լեգենդար Roar արքայի հետ, ով հավանաբար ապրել է այդտեղ 6-րդ դարում[2]։
Պատկերասրահ
Տաճարը
Սև եղբայրների դոմինիկյան վանքը
Ծանոթագրություններ
↑«Roskilde». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
↑«Roar og Helge». Den Store Danske (Danish). 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.{cite encyclopedia}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)