Ռուբեն Մուրադյան (բալետի արտիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մուրադյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Պարգևներ և մրցանակներ |
Ռուբեն Արտավազդի Մուրադյան (ապրիլի 14, 1989, Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բալետի արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[3]։ Հանդես է գալիս նաև որպես բալետային թատերախմբ ղեկավար[4], հաղորդավար («Առավոտ լուսո», Հ1) և դերասան[5][6]։
Աշխարհի լավագույն բեմերում ներկայացնում է Արամ Խաչատրյանի, Վիլեն Գալստյանի ստեղծած ազգային բալետը, Մինաս Ավետիսյանի թատերական ազգային արվեստը[7]։
Կենսագրություն
Ռուբեն Մուրադյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 14-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում[8]։ 1995-1999 թվականներին սովորել է Երևանի թիվ 79 դպրոցում, 1999–2007 թվականներին՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում, 2006-2011 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում։ 2004 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ 2004 թվականից Ռուբենն առաջատար մենակատար է[4]։ Նրան անվանում են հայկական բալետի Սպարտակ։
Առաջին գլխավոր դերը եղել է Կոմս Ալբերտը «Ժիզել»-ում, երբ 16 տարեկան էր։ Երբեք չի երազել բալետային պարող դառնալու մասին ու արվեստագետների ընտանիքում չի մեծացել։ Ծնվել է աշխատավորների ընտանիքում և չորս եղբայրներից ամենափոքրն է։ Մայրական կողմը մշեցի է, հայրական կողմը՝ սասունցի[9]։
Հյուրախաղեր
Ռուբեն Մուրադյանը հյուրախաղերի է մեկնել Մոսկվայի «Մեծ թատրոնի» հետ ԱՄՆ և հանդես եկել «Սպարտակ» ներկայացման մեջ՝ Սպարտակի դերապարով։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մոսկվայում, Կատարում։ Համագործակցել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլու անվան պետական ակադեմիական թատրոնի հետ 6-ամսյա պայմանագրով 2013 թվականին[10]։
2023 թվականինհուլիսի 18-ին Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնում տեղի ունեցած Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ներկայացրել է հատվածներ «Գայանե» բալետից»։
Խաղացանկ
Սպարտակ | «Սպարտակ» |
Արմեն | «Գայանե» |
Կոմս Ալբերտ | «Ժիզել» |
Վարդան | «Վարդանանք» |
Խոսե, Տորեադոր | «Կարմեն» |
Բազիլ | «Դոն Կիխոտ» |
Շոպեն | «Շոպենիանա» |
Ժան դե Բրիեն | «Ռայմոնդա» |
Կոլեն | «Լա ֆիլե մալ դարդեի» |
Պրինց | «Մարդուկ-Ջարդուկը» |
«Կարապի լիճ» | ~ |
Ռոմեո | «Ռոմեո և Ջուլիետ»[4] |
Արբենին | Դիմակահանդես[11] |
Մրցանակներ
2007 թ. | Բրազիլիայի Ջոինվիլի քաղաքի մրցույթ | 3-րդ տեղ, բրոնզե մեդալ |
2008 թ. | Յուրի Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթ | 1-ին տեղ, ոսկե մեդալ |
2010 թ. | ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ | |
2016 թ. | Հայաստանի վաստակավոր արտիստ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.irtek.am/views/act.aspx?aid=82873&m=%27%27&sc=%20
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Zarkfoundation - Ռուբեն Մուրադյան». zarkfoundation.com.
- ↑ «Առավոտ լուսո». Հայաստանի հանրային հեռուստաընկերություն.
- ↑ ««Սա ընդամենը դրվագ է նոր ֆիլմից:)». Նազենի Հովհաննիսյանը պարզաբանում է». Bravo.am.
- ↑ Minas Avetisyan Gayane Ballet ,Մինաս Ավետիսյանի և Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։, Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին
- ↑ «Ռուբեն Մուրադյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին». irtek.am.
- ↑ Mediamax. ««Ես ու կինս ամենամտերիմ ու ֆանտաստիկ ընկերներ ենք դարձել». Ռուբեն Մուրադյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»». VNews. Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.
- ↑ ««Դիմակահանդեսի» ծնունդն ու նոր կյանքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.