Ռումինական լեյ

Ռումինական լեյ
Leu românesc
500 լեյ արժողության թղթադրամ (2005)
500 լեյ արժողության թղթադրամ (2005)
ISO 4217 կոդ RON
Երկիր Ռումինիա Ռումինիա
Կազմված է 100 ռումինական բանից
Մետաղադրամներ 1, 5, 10, 50 բան
Թղթադրամներ 1, 5, 10, 50, 100, 200, 500 լեյ
Կենտրոնական բանկ Ռումինիայի ազգային բանկ
Վեբ-կայք www.bnr.ro
1 EUR = 1 EUR ~ 4,5[1] RON

Ռումինական լեյը (ռումիներեն՝ leu-առյուծ, հոգն. lei) Ռումինիայի ազգային արժույթն է։ Լեյի արտադրյալը բանն է՝ «1 լեյ = 100 բան» հարաբերակցությամբ։ Կոդ՝ ISO 4217 RON (ROmanian New Leu, մինչև 2005 թ. - ROL, ROmanian Leu, 2015 թվականից - RON, Romanian Leu):

Համառուսական արժութային դասակարգչի համաձայն՝ Ռումինիայի ազգային արժույթը կոչվել է.

  • ROL -սկզբում՝ լեյ, իսկ 2005 թվականի հունիսի 1-ից մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը հին ռումինական լեյ,
  • RON - 2005 թվականի հունիսի 1-ից նոր ռումինական լեյ, հետո պարզապես լեյ, ավելի ուշ դարձյալ նոր ռումինական լեյ, ներկայում՝ ռումինական լեյ։

Պատմություն

1660 թվականին հատված մետաղադրամ՝ առյուծի պատկերով (համարվում է ռումինական լեյի նախատիպը)

Մինչև Ռումինիայի ներկայիս տարածքի ներառումը Հռոմեական կայսրության կազմ, շրջանառության մեջ են եղել հունական, հռոմեական, մակեդոնական, ինչպես նաև կելտական, գետական, դակյան դրամներ։ Կելտական և դակյան դրամների հունական կրկնօրինակները հատվել են մ. թ. ա. մոտ 300 թվականից մինչև մ. թ. 1-ին դարը։ 2-3-րդ դարերում շրջանառության մեջ են եղել գլխավորապես հռոմեական, հետագայում՝ մինչև 14-րդ դարը, առավելապես՝ բյուզանդական դրամներ[2]։

14-րդ դարից շրջանառության մեջ են մտել հունգարական, չեխական, բուլղարական, վենետիկյան, ջենովական և այլ դրամներ։ Վալախիայում արծաթյա դինարներ և բանիներ սկսել է հատել Վլադիսլավ I-ը (1364-1377), Մոլդովայում՝ արծաթյա գրոշներ է հատել Պետրու I Մուշատը (1375-1391)։ Տրանսիլվանիայում դրամների հատումը սկսվել է 14-րդ դարում։ 16-րդ դարից սկսած՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, հատվել են թուրքական դրամներ, ապա 1690-1780 թվականներին՝ ավստրիական։

1 լեյ արժողության մետաղադրամ Կարոլ I-ի դիմանկարով (1885)[3]

1853 թվականին Ռումինիայի անկախության համար պայքարող կազմակերպություններից մեկում տպվել են 10 դուկատ արժողության թղթադրամներ։ Դրանց վրա առկա էին Օսմանյան տիրապետության դեմ պայքարող գործիչներ Դ. Բրետիանուի, Կ. Ռոզետտիի և Ս. Գոլեսկուի ստորագրությունները։ Սրանք շրջանառության մեջ չեն դրվել, բայց թղթադրամների ռումինական գրացուցակում ներկայացվում են որպես առաջին ռումինական թղթադրամներ։

1856 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայի բանկը թողարկում է թղթադրամներ, որոնց անվանական արժեքը գրված էր երկու լեզվով՝ ռումիներեն (լեյ) և ֆրանսերեն (պիաստր)։

1867 ապրիլի 22-ին շրջանառության մեջ է մտնում լեյը, որը հավասար էր 100 բանի։ Ներդրվում է Լատինական դրամական միության համանմանությամբ դրամական համակարգ (Ռումինիան պաշտոնապես չէր մտնում միության մեջ)։

1867-1890 թվականներին զուգահեռաբար շրջանառվել են լեյը և ֆրանսիական ֆրանկը։ 1877 թվականին թողարկվել են «հիպոտեկային թղթադրամներ»՝ Ֆինանսների նախարարության և Ռումինիայի ազգային բանկի կողմից (չնայած բանկը ստեղծվել է 1880 թվականին միայն)։

1890 թվականից սկսած՝ լեյը դարձել է միակ ազգային արժույթը[4]։

100 լեյ արժողության մետաղադրամ՝ Կարոլ II-ի դիմանկարով (1936)[5]

1917 թվականին գերմանական և ավստրոհունգարական զորքերի կողմից շրջափակված տարածքներում շրջանառվել են Ռումինիայի կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամներ՝ 25 բանից մինչև 1000 լեյ։ Պատերազմից հետո Ավստրո-Հունգարիայից Ռումինիային անցած տարածքների մի մասում՝ 1918 թվականի դեկտեմբերի 1-ից, սկսել է նորից կիրառվել լեյը։

1919 թվականին հունիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը իրականացվել է թղթադրամների դրոշմակնքում՝ Ավստրոհունգարական բանկի դրոշմակնիքով՝ «TIMBRU SPECIAL ROMANIA» (բացառությամբ 1 և 2 կրոն արժողության թղթադրամների)։ Դրոշմակնքված կրոնները, ինչպես նաև 1 և 2 կրոն արժողության թղթադրամները հավասարապես շրջանառվել են՝ 1 լեյը=2 կրոն հարաբերակցությամբ։ Կրոնների գործածությունից հանումը սկսվել է 1920 թվականի սեպտեմբերի 1-ին և շարունակվել մինչև 1921 թվականի վերջը։

1944 թվականին ոչ մեծ քանակությամբ թողարկվել են «Կարմիր բանակի հրամանատարության» թղթադրամներ՝ 5-ից 1000 լեյ անվանական արժեքով։ 1944 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կառավարությունը հետ է գնել այդ լեյերը, շրջանառությունից դուրս եկած լեյերը հանձնվել են խորհրդային ռազմական հրամանատարությանը։

1947 թվականի հունվարի 15-ից 22-ը անցկացվել է դրամային ռեֆորմ։ Հին դրամական միավորները փոխարինվել են 1947 թվականի նմուշի լեյով։

5 լեյ արժողության մետաղադրամ Միխայ I-ի դիմանկարով (1947)[6]

1952 թվականի հունվարի 28-ից 31-ը իրականացվել է դրամական երկրորդ ռեֆորմը, դրամական միավորը փոխարինվել՝ 1952 թվականի նմուշի լեյով։ Առաջին հազար լեյը փոխարինվել է 100:1, երկրորդ և երրորդ հազարը՝ 200:1, իսկ 3000 հին լեյից բարձրը՝ 400:1 հարաբերակցությամբ։ Պետական և կորպորատիվ ձեռնարկությունների դրամական միջոցները փոխանակվել են 200:1, բանկային հաշիվների վրա եղած միջոցները 20:1 հարաբերակցությամբ։ Բնակիչների բանկային խնայողությունները՝ առաջին հազարի դեպքում հաշվարկվել են 50:1, երկրորդի և երրորդի դեպքում՝ 100:1, չորրորդից սկսած՝ 200:1 հարաբերակցությամբ, իսկ վարձերը, հարկերը և աշխատավարձերը՝ 20:1 հարաբերակցությամբ[2]։

Օրենքի համաձայն՝ 2004 թվականի հուլիսի 14-ից 2005 թվականի հուլիսի 1-ը շրջանառության մեջ է դրվել նոր լեյը (=10000 հնին համապատասխան)[7][8]։ Հին թղթադրամները և մետաղադրամները որպես օրինական վճարման միջոց ընդունվել են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը։

2007 թվականի հունվարի 1-ից Ռումինիայի ազգային բանկը հին լեյերը փոխարինում է նորերով՝ առանց քանակի և ժամկետի սահմանափակման։

Լեյը Ռումինիայի Ազգային Հանրապետությունում և Ռումինիայի Խորհրդային Հանրապետությունում

1952 թվականի թղթադրամներ

Պատկեր Անվանական արժեք Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1 118×57 շագանակագույն
դեղին
Արժեքը Ռումինիայի Ազգային Հանրապետության զինանշանը
3 122×61 մուգ շագանակագույն
դեղնականաչ
5 122×65 կապույտ
դեղին
գեղջկուհու դիմանկար Դամբի կառուցումը
10 135×73 մանուշակագույն
կանաչ
աշխատավորի դիմանկար քարհանքի մշակում
25 148×80 կանաչ
շագանակագույն
Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար
Թուդոր Վլադիմիրեսկուի դիմանկարը (1780-1821)
հացաբույսերի բերքահավաք
100 168×90 երկնագույն Ռումինիայի Ազգային Հանրապետության զինանշանը
1848 թվականի հեղափոխության առաջնորդներից մեկի՝
Նիկոլայե Բելչեսկուի դիմանկարը (1819-1852)
Ազատ մամուլի տունը Բուխարեստում
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1966 թվականի թղթադրամներ

Պատկեր Անվանական արժեք Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1 103×52 մուգ դարչնագույն
դեղին
Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը Արժեքը
3 114×57 կապույտ
բաց շագանակագույն
5 124×62 շագանակագույն
կապույտ
նավահանգստի համայնապատկեր
10 131×65 մանուշակագույն
կանաչ
դաշտի համայնապատկեր
25 140×70 կանաչ
շագանակագույն
Ռումինայի Խորհրդային Հանրապետության զինանշանը,
Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար
Թուդոր Վլադիմիրեսկուի դիմանկարը
(1780-1821)
արդյունաբերական արտադրություն
50 145×72 կանաչ Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը,
Միավորված Ռումինիայի առաջին ղեկավար
Ալեքսանդրու Յոհան Կուզայի (1820-1873) դիմանկարը
Յասիի մշակույթի պալատը
100 153×75 կապույտ
երկնագույն
Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը,
1848 թվականի հեղափոխության առաջնորդներից մեկի՝
Նիկոլայե Բելչեսկուի դիմանկարը
(1819-1852)
Ateneul Român համերգասրահը Ռումինիայում
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

Լեյը 1990-2006 թվականներին

Մետաղադրամներ

Պատկեր Անվանական արժեք Նյութ Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Քաշ
(գ)
Դրամաշուրթ Թողարկման տարեթիվ
1 պղնձապատ
պողպատ
19 1,3 2,5 հարթ 1992[9]
1993-1996
2000 2002-2006[10]
5 նիկելապատ
պողպատ
21 1,5 3,35 1992-1995
2000 2002 2003[11]
10 23 1,7 4,65 հարթ՝ երեք ալիքաձև գծերով՝
առանձնացված հորիզոնական շեղանկյունիկներով
1990-1992[12]
հարթ 1993-1995
2000 2002 2003[13]
20 բրոնզապատ
պողպատ
24 1,6 5,00 1991-1996
2000 2002 2003[14]
50 26 1,62 5,90 1991-1996
2000 2002 2003[15]
100 նիկելապատ
պողպատ
29 2,0 8,75 հարթ՝ եռակի ROMANIA գրությամբ՝
առանձնացված 8 թևանի 3 աստղով
1991-1996
2000 2002-2006[16]
500 Al+Mg 25 3,2 3,70 հարթ՝ եռակի ROMANIA գրությամբ,
առանձնացված հորիզոնական
շեղանկյունիկներով
1999 2000
2002-2006[17]
1000 22,2 2,00 ընդհատվող ատամնավոր 2000-2004
2005 2006[18]
5000 24 2,4 2,50 հարթ 2001-2004
2005 2006[19]
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1996 թվականին՝ բարձր ինֆլյացիայի հետևանքով, 100 լեյ և դրանից քիչ արժողության մետաղադրամները դադարել են հատվել։

1999-2001 թվականներին շրջանառության մեջ են դրվել 500, 1000 և 5000 լեյ արժողության մետաղադրամներ։ Նոր մետաղադրամների ձևավորումը հավանության չի արժանացել ռումինական հասարակության շրջանում[20]։ 500 լեյ արժողության մետաղադրամների ծավալը բավական մեծ էր, և այսպիսի մետաղադրամների նույնիսկ փոքր քանակը լցնում էր ամբողջ դրամապանակը և գրպանը։ 1000 լեյ արժողության մետաղադրամներն ընդհակառակը՝ չափազանց փոքր էին, իսկ 5000 լեյ արժողության մետաղադրամներն անհնար էր օգտագործել խաղային և առևտրային ապարատներից օգտվելիս, որովհետև դրանք ոչ թե շրջանի ձև ունեին, այլ տասներկուանկյունի։

1991 թվականի թղթադրամ

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
500 156×74 շագանակագույն քանդակագործ Կոնստանտին Բրանկուզի Կոնստանին Բրանկուզին և իր «Անվերջանալի շարասյունը» 1991 թվականի հունվար
1991 թվականի ապրիլ
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1991-1994 թվականների թղթադրամներ

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
200 155×76 նարնջագույն
երկնագույն
Գրեգորե Անտիպա, լաստանավ Դանուբ գետի վրա, Սուլինայի փարոսը, ձկնկուլ Թռչուն, ձուկ, Դանուբի դելտայի քարտեզ 1992
դեկտեմբեր
500 160×76 մոխրագույն Կոնստանին Բրանկուզին և իր «Անվերջանալի շարասյունը» Կոնստանին Բրանկուզիի քանդակները
1000 167×76 կարմիր
կանաչ
շագանակագույն
բանաստեղծ
Միխայ Էմինեսկու
(1850-1889)
Պուտնայի վանքը 1991
սեպտեմբեր
1993
մայիս
5000 172×76 կապույտ
մանուշակագույն
Ավրամ Յանկու Ալբա Յուլյա ամրոցի գլխավոր դարբասը 1992
մարտ
1993
մայիս
10 000 180×76 կարմիր
մանուշակագույն
Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա
(1871-1940)
Արձաններ՝ «Ֆորտունա», «Մտածող մարդը»,
Բուխարեստի պատմական թանգարանը
1994
փետրվար
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1996-2000 թվականների թղթադրամներ

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1000 140×61 երկնագույն բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889) Հիստրիայի ավերակները,
ճարճատուկ (լատին․՝ Cichorium), լորենու տերևներ
1998
5000 145×64 նարնջագույն փիլիսոփա Բլագա Լուչիան (1895-1961),
նարգիզ (լատին․՝ Narcissus)
Խաղողի տերև
10 000 150×67 կանաչ Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա
(1871-1940),
Gentiana asclepiadea (ծաղիկ)
Կուրտա դը Արջեսի տաճար 1999
50 000 155×70 մանուշակագույն կոմպոզիտոր և դիրիժոր Ջորջե Էնեսկու (1881-1955),
ռեմոնտանտ մեխակներ (լատին․՝ Dianthus caryophyllus)
Բուխարեստի Ateneul Român համերգասրահ 1996
2000
100 000 160×73 նարնջագույն
վարդագույն
նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907)
տուղտ (լատին․՝ Althaea)
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից 1998
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1999-2003 թվականների թղթադրամներ

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
2000 143×63 երկնագույն Արեգակնային համակարգի ոճավորված պատկեր Ռումինիայի քարտեզը՝ վրան նշված
1999 թվականի օգոստոսի 11-ի Արեգակի խավարումը
1999
10 000 150×67 կանաչ Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա (1871-1940)
Gentiana asclepiadea (ծաղիկ)
Կուրտա դը Արջեսի տաճարը 2000[21]
50 000 155×70 մանուշակագույն կոմպոզիտոր Ջորջե Էնեսկու (1881-1955)
ռեմոնտանտ մեխակներ
Dianthus caryophyllus
Բուխարեստի Ateneul Român համերգասրահը 2001[22]
100 000 160×73 նարնջագույն նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907)
տուղտ (լատին․՝ Althaea)
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից
500 000 165×76 դեղին օդաչու և ավիակոնստրուկտոր Աուրել Վլայկու (1882-1913)
Ալպյան առյուծաճանկ (լատին․՝ Leontice)
աերոպլանի գծագիր, արծվի գլուխ 2000[23]
1 000 000 168×78 երկնագույն դրամատուրգ Յոն Լուկա Կարաջալե (1852-1912)
բուրավետ մանուշակ (լատին․՝ Víola odoráta)
Բուխարեստի ազգգային թատրոնի շենքը,
գրողի հուշարձանը
2003[24]
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

Նոր լեյ (2005 թվականից սկսած)

Մետաղադրամներ

Պատկեր Անվանական արժեք
(բան)
Նյութ Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Զանգված
(գ)
Դրամաշուրթ Թողարկման տարեթիվ
1 արույրով գալվ.
պողպատ
16,75 1,6 2,7 հարթ 2005-2008 2009
2010-2015[25]
5 պղնձով գալվ.
պաղպատ
18,25 1,6 2,78 ատամնավոր 2005-2015
10 նիկելով գալվ.
պողպատ
20,5 1,8 4,0 ընդհատվող ատամնավոր
2005-2015
50 արույր 23,75 1,9 6,1 հարթ՝ կրկնակի ROMANIA գրությամբ,
առանձնացված հնգաթև աստղերով
2005 2006 2007
2008 2009 2010
2011 2012-2015[26]
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա

1 բան արժողության մետաղադրամ շրջանառության մեջ գրեթե չկա[27], մանրածախ առևտրում բոլոր գները կլորացվում են մինչև 5 բան, իսկ վերջին ժամանակներում՝ մինչև 10 բան։

Թղթադրամներ

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1 120×62 կանաչ Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա
(1871-1940)
Gentiana asclepiadea (ծաղիկ)
Կուրտա դը Արջեսի տաճարը 2005
հուլիսի 1[28]
5 127×66 մանուշակագույն կոմպոզիտոր և դիրիժոր Ջորջե Էնեսկու (1881-1955),
ռեմոնտանտ մեխակներ (լատին․՝ Dianthus caryophyllus)
Բուխարեստի Ateneul Român համերգասրահը 2005
հուլիսի 1[29]
10 133×72 վարդագույն նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907)
տուղտ (լատին․՝ Althaea)
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից 2005
հուլիսի 1
2008
հուլիսի 1[30]
50 140×77 դեղին օդաչու և ավիակոնստրուկտոր Աուրել Վլայկու (1882-1913)
Ալպյան առյուծաճանկ (լատին․՝ Leontice)
աերոպլանի գծագիր, արծվի գլուխ 2005
հուլիսի 1[31]
100 147×82 երկնագույն դրամատուրգ Յոն Լուկա Կարաջալե (1852-1912)
բուրավետ մանուշակ
(լատին․՝ Víola odoráta)
Բուխարեստի ազգգային թատրոնի շենքը,
գրողի հուշարձանը
2005
հուլիսի 1[32]
200 150×82 նարնջագույն փիլիոփա, դիվանագետ, մշակույթի գործիչ
Լուչիան Բլագա (1895-1961)
կակաչներ
ջրաղաց, Համանջիական մշակույթի արձանիկ (նոր քարի դար) 2006
դեկտեմբերի 1[33]
500 153×82 կանաչ
մանուշակագույն
բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889)
Մանրատերև լորենի (լատին․՝ Tilia cordata)
Յասի քաղաքի կենտրոնական համալսարանական գրադարանի շենքը 2005
հուլիսի 1[34]
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա։

Փոխարժեք

Ներկայում՝ Ռումինիայում կիրառվում է փոխարժեքի լողացող ռեժիմը։

Եվրոյի նկատմամբ ռումինական լեյի փոխարժեքի փոփոխության գծագիր
(սկսած 1999 թվականից)


RON ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
Currate.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Գրականություն

  • Buzdugan G., Luchian O., Oprescu C.C., Monede şi banknote româneşti, Bucureşti, «Sport - turism», 1977 — 429 էջ։

Ծանոթագրություններ

  1. «Banca Naţională a României, (Banque nationale de Roumanie)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 История валюты Румынии
  3. Coins of Romania.
  4. «Румынский лей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  5. Romanian coins — 100 lei 1936
  6. Romanian coins — 5 lei 1947
  7. Redenomination of domestic currency
  8. «Деноминация Румынского Лея». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  9. Romanian coins — 1 leu 1992
  10. Romanian coins — 1 leu 1993
  11. Romanian coins — 5 lei 1992
  12. Romanian coins — 10 lei 1990
  13. Romanian coins — 10 lei 1993
  14. Romanian coins — 20 lei 1991
  15. Romanian coins — 50 lei 1991
  16. Romanian coins — 100 lei 1991
  17. Romanian coins — 500 lei 1999, 2000
  18. Romanian coins — 1000 lei 2000-2004
  19. Romanian coins — 5000 lei 2001-2004
  20. RomanianCoins.org — 500 lei 2001
  21. Lei 10.000 polymer banknote - September 2000 issue
  22. Lei 50,000 polymer banknote - December 2001 issue
  23. Lei 500,000 poylmer banknote - October 2000 issue
  24. Lei 1,000,000 polymer banknote - December 2003 issue
  25. Romanian coins — 1 ban, 5, 10 and 50 bani 2005 - 2010
  26. Coins in circulation.
  27. Moneda de 1 ban n-are cautare (ռում.)
  28. 1 leu - Nicolae Iorga
  29. 5 lei - George Enescu
  30. 10 lei - Nicolae Grigorescu (2005)
  31. 50 lei - Aurel Vlaicu
  32. 100 lei - I.L. Caragiale
  33. 200 lei - Lucian Blaga
  34. 500 lei - Mihai Eminescu

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 534