Ռուսական ազգայնականություն

Ռուսական ազգայնականություն (ռուս.՝ Русский национализм), ռուս ազգի առանձնահատուկ արժեքը հիմնավորող ազգայնականության տեսակ։ Ռուսական ազգայնականությունը առաջին անգամ ի հայտ է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է պանսլավիզմի հետ[1]։

Պատմություն

Ռուսական կայսրություն

Ազգայնականությունը Ռուսաստանում ծագել է 18-րդ դարի երկրորդ կեսին և կապված է բարձր հասարակության կրթված շերտերի արևմտաևրոպական փիլիսոփայության և քաղաքագիտության ժամանակակից հոսքերի հետ։ Ի սկզբանե ռուսների՝ որպես ազգի հետազոտույթամբ զբաղված էր մշակութային և մտավորական էլիտան (հիմնականում՝ ազնվականությունը)։ Օրինակ, ռուս բանաստղեծ և գրական քննադատ Ալեքսանդր Սումարոկովը Դմիտրի Ինքնակոչ (Дмитрий Самозванец, 1771) իր ողբերգության նախաբանի մեջ ռուսական ազգի հիմքն է անվանում այն, որ ստրուկների բախտաբաժինն է հնազանդությունը, ցարին՝ իշխանությունը, իսկ «հայրենիքի որդիներինը» (այսինքն՝ էլիտայի)՝ պետության մասին հոգսը։ Ազգայնականությունը դիտարկվում էր պրիմորդիալիզմի ոգով, ինչը խթանում էր հետաքրքրությունը Ռուսաստանի ակունքի և մշակույթի վերաբերյալ։

Ռուսերենում ազգայնականության հետ կապված հասկացությունների բացակայության պատճառով այդ նման եզրերի փոխարեն երկար ժամանակ օգտագործվում էին ֆրանսերեն հասկացություններ, չնայած դրանք թարգմանելու փորձեր բազմաթիվ անգամ եղել են։ Այդպես, ռուս բանաստեղծ և պատմաբան Պյոտր Բյազեմսկին թարգմանում էր ֆրանսերեն nationalité որպես ժողովրդականություն (народность)[2]:

Կայսր Պետրոս Առաջինի գահակալության օրոք Ռուսաստանի հաջողություններն աշխարհում հիացումներ են առաջացրել, և կայսրի աջակիցները եվրոպացիներին բարյացակամորեն նայում են որպես հավասարը հավասարի։

Խորհրդային Միություն

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. «Russia's Historical Roots» (PDF). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  2. Миллер А. Триада графа Уварова. Лекция. 5 марта 2007 г Արխիվացված 2009-09-24 Wayback Machine