Ռուսական պարբերական

Ռուսական պարբերական
Տեսակgroup of works?
Լեզուռուսերեն
Երկիր Ռուսական կայսրություն
Ամսագրի շապիկը. 1866 թվական

«Ռուսական պարբերական», (ռուս.՝ Русский вестник), 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի ռուսական երեք ամսագրերի անվանումները։

Սերգեյ Գլինկայի «Ռուսական պարբերականը»

Միապետական և հայրենանվեր կողմնորոշման ամենամսյա ամսագիրը հիմնվել է 1808-1820 թվականներին Մոսկվայում Ֆյոդր Ռոստոպչինի միջոցներով, ղեկավարում էր Սերգեյ Գլինկան։

Նիկոլայ Գրեչի և Նիկոլայ Պոլեվոյի «Ռուսական պարբերականը»

Ամենամսյա ամսագիրը հիմնվել է 1841—1844 թվականներին Սանկտ Պետերբուրգում Նիկոլայ Գրեչի և Նիկոլայ Պոլեվոյի ղեկավարությամբ, աշխատակիցների թվում էր պատմաբան Իվան Սնեգիրյովը։

Միխայիլ Կատկովի «Ռուսական պարբերականը»

Ռուս գրական և հասարակական-քաղաքական ամսագիր, XIX դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ ամսագրերից մեկը, որը էական ազդեցություն է ունեցել հասարակական մտքի և Ռուսաստանի գրական մտքի շարժման վրա։ Թողարկվել է Մոսկվայում (1856—1887) և Սանկտ Պետերբուրգում (1887—1906):

Հիմնադրումը

Սկզբնականում ամսագիրը եղել է երկու շաբաթը մեկ անգամ, այնուհետև դարձել է ամսագիր։ Հիմնադրվել է 1856 թվականին Մոսկվայում լիբերալ հայացքների տեր գիտնականների և գրողների կողմից, որոնց թվում են՝ Միխայիլ Կատկովը, Եվգենի Կորշը, Պյոտր Կուդրյավցևը, Պավել Լեոնտևը, Անտոն Ստանկևիչը։ Ամսագրի խմբագիրը դարձավ հրապարակախոս և գրաքննադատ Միխայիլ Կատկովը։ Ամսագրի հիմնադիրների միջև տարաձայնությունները 1857 թվականի աշնանը հանգեցրին ամսագրի պառակտմանը։ Այն ղեկավարում էին Մ. Կատկովը և Պ. Լեոնտևը, դառնալով տպարանի սեփականատերեր։

Կառուցվածքը

Յուրաքանչյուր համար բաղկացած էր արձակագրությունից և գիտական աշխատանքների հոդվածներից, որոնք միավորված էին առաջին բաժնում և քաղաքական բաժնից, որը կրում էր «Ժամանակակից տարեգրություն» անվանումը։ Քաղաքական բաժինը սկզբնականում ղեկավարում էին Եվգենի Կորշը և Պյոտր Կուդրյավցևը։ Այնուհետև առաջատար հեղինակ և ղեկավար դարձավ Միխայիլ Կատկովը։ Երբ Կատկովը և Լեոնտևը վարձակալությամբ ստացան «Մոսկովյան տեղեկագիր» թերթը (1862), «Ժամանակակից տարեգրություն» ամսագրի հասարակական-քաղաքական բաժինը վերածվեց թերթի ամենշաբաթյա ծրագրի (1863—1871): Կատկովի հրապարակախոսական և խմբագրական գործունեությունը կենտրոնացավ «Մոսկովյան տեղեկագիր» և «Ժամանակակից տարեգրություն» թերթերի վրա, ամսագրի աշխատանքները իր հսկողությամբ կատարում էր Նիկոլայ Լյուբիմովը։

Գրականություն