Ռուսական ճարտարապետություն
Ռուսական ճարտարապետություն, հետևում է ավանդույթներին, որոնց արմատները հաստատվել էին դեռևս Բյուզանդիայում, այնուհետև Հին Ռուսական պետությունում։ Կիևի անկումից հետո ռուսական ճարտարապետության պատմությունը շարունակվեց Վլադիմիր-Սուզդալ իշխանության, Նովգորոդի և Պսկովի հանրապետություններում, Ռուսական թագավորությունում, Ռուսական կայսրությունում, Խորհրդաին Միությունում և ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունում։
Միջնադարյան Ռուսաստան (X—XVII դար)
Հին Ռուսական պետություն (IX—XII դար)
Հին ռուսական պետության մշակութային ազդեցությունը կարելի է տեսնել մի քանի ժամանակակից պետություններում, այդ թվում Ռուսաստանի ճարտարապետական ավանդույթներում։
988 թվականից հետո կառուցված Կիևյան Ռուսիայի մեծ եկեղեցիները, մոնումենտալ ճարտարապետության առաջին օրինակներն էին արևելյան սլավոնական երկրներում։ Հին Ռուսական պետության ճարտարապետական ոճը հաստատվել է Բյուզանդիայի ճարտարապետության ազդեցության տակ, բայց նաև ուներ իր առանձնահատկությունները։ Վաղ ոիղղափառ եկեղեցիները հիմնականում կառուցված էին փայտից։
Հին Ռուսական պետության առաջին քարե եկեղեցին Կիևի Տասանորդ եկեղեցին է, որի կառուցումը սկիզբ է առել 989 թվականին Վլադիմիր Մեծի օրոք[1]։ Եկեղեցի կառուցվել է, որպես մայր տաճարի ոչ հեռու իշխանական աշտարակից։
Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կառուցվել է XI դարում, այս ժամանակաշրջանի ամենանշանակալի ճարտարապետական կառույցներից մեկն է։ Ի սկզբանե Սոֆիայի տաճարը իրենից ներկայացնում էր հինգ նավ խաչաձև գմբեթավոր տաճար 13 գմբեթներով։ Երեք կողմերից այն շրջապատված էր երկհարկանի պատկերասրահով, իսկ արտաքին կողմից՝ էլ ավելի լայն մեկհարկանի պատկերասրահով։
Տաճարը կառուցվել է Կոնստանդնուպոլսի շինարարների կողմից՝ կիևցի արհեստավորների մասնակցությամբ։ XVII—XVIII դարերի սկզբին այն արտաքնապես վերակառուցվեց ուկրաինական բարոկկո ոճով։ Տաճար ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Վլադիմիր-Սուզդալ ճարտարապետություն (XII—XIII դար)
Քաղաքական մասնատման շրջանում Կիևի, որպես քաղաքական դերը սկսեց թուլանալ և ճարտարապետական նշանակալի դպրոցներ հայտնվեցին հատուկ կենտրոններում։ XII-XIII դարերում Վլադիմիր-Սուզդալ իշխանությունը դարձավ ամենակարևոր մշակութային կենտրոնը։ Վլադիմիր-Սուզդալ ճարտարապետության յուրահատկությունն այն է, որ այն ոչ միայն շարունակվեց բյուզանդական ր հարավ-ռուսական ճարտարապետության ավանդույթները, այլև դրանք զգալիորեն հարստացրեց արևմտաեվրոպական գաղափարներով։ Միևնույն ժամանակ, բաց է մնում XII դարի 2-րդ կեսին Ռուսաստանի հյուսիս-արևելքում սպիտակ քարերի շինարարությանը միջնադարյան եվրոպացի արհեստավորների անմիջական մասնակցության հարցը։
Յուրի Դոլգորուկին առաջինը օգտագործեց եվրոպական քարի տեխնիկան Զալեսեում։ Նրա ներքո սպիտակ քարերով շենքեր եին կանգնեցվել Վլադիմիրում, Սուզդալում, Յուրև-Պոլսկիում, Պերեսլավլում։ Նրանցից երկուսը գոյատևել են մեր ժամանակները՝ Կիդեքշայի Բորիսի և Գլեբի եկեղեցին և Պերեսլավլ-Զալեսկիի Փրկիչ տաճարը։ Երկու տաճարներն էլ թվագրվում են 1152 թվականին։
Անդրեյ Բոգոլյուբսկու օրոք Վլադիմիր-Սուզդալ ճարտարապետությունը ավելի զարգացավ։ Իշխանության մայրաքաղաք Վլադիմիրում սկսվեց ակտիվ շինարարություն, քաղաքը կառուցվեց մոնումենտալ կառույցներով։ մինչ այժմ պահպանվել են Վլադիմիրի այնպիսի ճարտարապետական հուշարձաններ, ինրպիսիք են Վերափոխման տաճարը և Ոսկե դարպասները։ Վլադիմիր-Սուզդալ ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից է Ներլիի Բարեխոսության եկեղեցին։
Վլադիմիրի և Սուզդալի ճարտարապետությունը հասել է իր ծաղկման XII-րդ դարի վերջին, Վլադիմիրի առաջին մեծ իշխան Բոգոլյուբսկու եղբոր՝ Վսևոլոդ Մեծ Բույնի ղեկավարությամբ։ Վսևոլոդը զգալիորեն ընդլայնեց Վլադիմիրի Վերափոխման տաճարը և կառուցեց Դմիտրիևսկու տարճարը՝ սպիտակ քարե փորագրության գլուխգործոց և ճարտարապետական առումով ամենակարևոր սպիտակ եկեղեցին։ 1220 -1230-ական թվականներին Վսևոլոդի որդիների օրոք կառուցվեցին խոշոր հուշարձանները՝ Ծննդյան տաճարը և Յուրև-Պոլսկի Սուրբ Գեորգի տաճարը։
Սպիտակ քարե ճարտարապետության ավարտը դրվեց թաթար-մոնղոլական արշավանքի և դրան հաջորդած լուծի հետևանքով։ 1992 թվականին յոթ սպիտակ հուշարձաններ Վլադիմիր-Սուզդալ ճարտարապետական դպրոցի XII-րդ - XIII-րդ դարերի սկզբին ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Նովգորոդի ճարտարապետություն (XII—XVI դարի վերջ)
Նովգորոդի ճարտարապետական դպրոցի ձևավորումը սկսվել է XI դարի կեսերից՝ Նովգորոդի Սուրբ Սոֆիա տաճարի կառուցման ժամանակներից։ Այս հուշարձանում նկատելի են Նովգորոդի ճարտարապետության տարբերակիչ գծերը՝ մոնումենտալություն, պարզություն, ավելորդ դեկորատիվ բացակայություն։
Քաղաքական մասնատման դարաշրջանի Նովգորոդի տաճարներն այլևս աչքի չեն ընկնում իրենց հսկայական չափսերով, բայց դրանք պահպանում են տվյալ ճարտարապետական դպրոցի հիմնական հատկանիշները։ Նրանք առանձնանում են իրենց պարզությամբ և ձևերի որոշակի ծանրակշռությամբ։ XII դարի վերջում կառուցվեցին այնպիսի եկեղեցիներ, ինչպիսիք են Պետրոսի և Պավելի եկեղեցին Սինիչյա սարի վրա (1185), Մյաչինի Սուրբ Թովմասի հավաստիացման եկեղեցին (1195)։
Նշանավոր հուշարձան, որն ավարտեց դպրոցի զարգացումը XII դարում, Ներեդիցիայի Փրկիչ եկեղեցին էր (1198)։ Կարուցվել է մեկ սեզոնի ընթացքում՝ Նովգորոդի իշխան Յարոսլավ Վլադիմիրովիչի օրոք։ Տաճարն ունի մեկ գմբեթ խորանարդ տեսակի, չորս սյուն․ երեք աբսիդ։ Ֆրեսկոյի նկարները զբաղեցնում էին պատերի ամբողջ մակերեսը և կազմում էին Ռուսաստանի եզակի և նշանակալի պատգերագրական համույթներից մեկը։
Նովգորոդյան ծաղկման շրջանը վերագրվել է XIV դարի երկրորդ կեսին՝ Նովգորոդի Հանրապետության առավելագույն հզորության դարաշրջանում։ Այդ շրջանի ճարտարապետության գագաթնակետը և չափանիշը Նովգորոդի Ֆյոդոր Ստրատիլատ եկեղեցին է։ Եկեղեցու շենքը քառասյուն խորանարդ տիպի միագմբեթ շինություն է։
Պսկովի ճարտարապետությունը շատ մոտ է Նովգորոդին, այնուամենայնիվ Պսկովի շենքերում հայտնվել են բավականին շան յուրահատուկ հատկություններ։ Պսկովի ծաղկման շրջանի լավագույն տաճարներից մեկը դարձել է Զալուժիայից Սերգեյի(1582-1588) եկեղեցին է։
Նովգորոդի և Պսկովի երկրամասերում աշխարհիկ ճարտարապետության հայտնի շինություններ քիչ կան, դրանցից վիթխարակերտ շենքը Պսկովի Պոգանկինի պալատներն են, որոնք կառուցվել են 1671-1679 թվականներին Պոգանկինի առևտրականների կողմից։ Շենքը յուրօրինակ պալատ-ամրոց է, նրա պատերը՝ երկու մետր հաստությամբ, կազմված են քարերից։
Մոսկվայի իշխանության ճարտարապետություն (XIV—XVI դարի)
Մոսկվայի քաղաքական կենտրոնի վերածումը հանգեցրեց քաղաքի տարածքների և իշխանությունների ճարտարապետության կայուն զարգացմանը։ Վլադիմիր-Սուզդալ իշխանության ճարտարապետական ավանդույթները հաջողությամբ փոխանցվեցին մոսկովյան ոճի շենքերին, XVI դարից սկսած կարելի է խոսել Մոսկվայի սեփական ճարտարապետական դպրոցի մասին։
Զվենիգորոդ գտնվող Վերափոխման մայր տաճարը այս ժամանակաշրջանի մոսկովյան սպիտակ քարերով ամբողջությամբ պահպանված եկեղեցիներից մեկն է։ Սա փոքրիկ խաչաձև գմբեթավոր քառասյուն տաճաև է՝ պսակված մեկ գմբեթով։ Արևելյան կողմից տաճարն ունի երեք զորահանի աբսիդներ, տաճարի արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներն ունեն ավանդական բաժանում երեք ուղղահայաց հատվածների՝ լրացված զակոմարներով։ Համամասնությունների նրբագեղությունը և հարուստ հարդարանքի գեղեցկությունը տարբերում են տաճարը նույն ժամանակաշրջանի մյուս տաճարներից[2]։
Ժամանակակից Ռուսաստան
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ շինարարական ծրագրեր չեղարկվեցին։ Սակայն, այժմ պետական վերահսկողությունը գոյություն չունի շենքի ճարտարապետական ոճի և բարձրության վրա, ինչը ճարտարապետներին տալիս էր զգալի ազատություն։ Ֆինանասական պայմանները թույլ տվեցին զգալիորեն արագացնել ճարտարապետության զարգացման ընթացքը։ Արևմտյան մոդելների փոխառությունն ակտիվորեն շարունակվում է՝ առաջին անգամ հայտնվում են ժամանակակից երկնաքերերը և Ֆուտուրիստական նախագծեր, ինչպիսիք են Մոսկվա Սիթին։ Տրիումֆյան պալատում օգտագործում են անցյալի կառուցելու ավանդույթները, մասնավորապես, «ստալինյան ճարտարապետությունը»։
Ծանոթագրություններ
- ↑ летописец Нестор Повесть временных лет. В лето 6497 … Володимер помысли создати церковь Пресвятыя Богородица и послав преведе мастеры от Грек.. — СПб., 1996. — (Литературные памятники).
- ↑ М. Ильин, Т. Моисеева. Памятники искусства Советского Союза. Москва и Подмосковье. Справочник-путеводитель. М., «Искусство», 1979, с. 557—558.
Գրականություն
Ռուսալեզու
- Русская архитектура / под ред. В. А. Шкварикова. — М. : Гос. архитектур. изд-во Акад. архитектуры СССР, 1940. — 245 с.
- История русской архитектуры: крат. курс : [учеб. для архитектур. вузов и фак.] / гл. ред. С. В. Безсонов. — М.: Гос. изд-во лит. по стр-ву и архитектуре, 1951. — 465 с.: ил.
- История русской архитектуры: [Учеб. для архит. спец. вузов] / В. И. Пилявская, А. А. Тиц, Ю. С. Ушаков. — Л.: Стройиздат., 1984. — 511 с.: ил.
- Пилявский В. А., Славина Т. А., Тиц А. А. и др. История русской архитектуры / под ред. Н. Н. Днепрова, Г. Г. Яцевича. — 2-е изд., доп. и перераб.. — СПб.: Стройиздат СПб, 1994. — 600 с. — 25 000 экз. — ISBN 5-274-00728-7
- Лисовский В. Г. Архитектура России. Поиски национального стиля. — М.: Белый Город, 2009
- Борисова Е. А., Каждан Т. П. Русская архитектура конца XIX — начала XX века. — М.: Наука, 1971. — 239 с.
- Борисова Е. А. Русская архитектура второй половины XIX века. — М.: Наука, 1979. — 320 с.
- Борисова Е. А., Стернин Г. Ю. Русский модерн. Альбом. — М.: Сов. художник, 1990. — 360 с. — ISBN 5-269-00028-8
- Борисова Е. А. Русская архитектура в эпоху романтизма. — СПб.: Гос. ин-т искусствознания, 1997. — 320 с. — ISBN 5-86007-083-7
- Борисова Е. А., Стернин Г. Ю. Русский неоклассицизм. — М.: Галарт, 1998. — 80 с. — ISBN 5-269-00960-6
- Кириченко Е. И. Русская архитектура 1830—1910-х годов. — М.: Искусство, 1978. — 400 с.
- Забелло С., Иванов В., Максимов П. Русское деревянное зодчество. — М.: Гос. арх. изд-во Акад. архитектуры СССР, 1942. — 216 с.
- Красовский М. В. Курс истории русской архитектуры. Часть I. Деревянное зодчество. — Петроград : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1916. — 408 с. Переиздание: Красовский М. В. Энциклопедия русской архитектуры : Деревянное зодчество. — СПб. : Сатисъ Держава, 2005. — 384 с.
- Некрасов А. И. Очерки по истории древнерусского зодчества XI—XVII века. — М.: Изд-во Всесоюз. акад. архитектуры, 1936. — 400 с.: ил.
- Ополовников А. В. Русское деревянное зодчество: Гражданское зодчество. — М.: Искусство, 1983. — 287 с.
- Ополовников А. В. Русское деревянное зодчество / ЦНИИ теории и истории архитектуры. — М.: Искусство, 1986. — 311 с.
- Раппопорт П. А. Древнерусская архитектура.. — СПб.: Стройиздат, Санкт-Петербургское отд., 1993. — 289 с. — ISBN 5-274-00981-6
- Раппопорт П. А. Зодчество Древней Руси. — Л.: Наука, Лен. отд, 1986.
- Рзянин М. И. Русская архитектура. — М.: Изд-во Акад. архитектуры СССР, 1947. — 131 с.
- Рзянин М. И. Памятники русского зодчества / М. И. Рзянин. — М. : Гос. изд-во архитектуры и стр-ва, 1950. — 342 с. : ил.
- Стефанович П. С. Некняжеское церковное строительство в домонгольской Руси: Юг и Север // Вестник церковной истории. — 2007. — № 1(5). — С. 117—133.
Արտասահմանյան
- «Architecture: Kievan Rus and Russia» in Encyclopædia Britannica (Macropedia) vol. 13, 15th ed., 2003, p. 921.
- William Craft Brumfield, Landmarks of Russian Architecture: A Photographic Survey. Amsterdam: Gordon and Breach, 1997
- John Fleming, Hugh Honour, Nikolaus Pevsner. «Russian Architecture» in The Penguin Dictionary of Architecture and Landscape Architecture, 5th ed., [1966] 1998, pp. 493–498, London: Penguin. ISBN 0-670-88017-5.
- Russian art and architecture, in The Columbia Encyclopedia, Sixth Edition, 2001-05.
- Encyclopædia BritannicaWestern architecture retrieved 12 August 2005
- About.com feature on Russian architecture retrieved 12 August 2005 Արխիվացված 20 Օգոստոս 2008 Wayback Machine
- Grove Art Online articles on Russian architecture Oxford University Press 2005 retrieved 12 August
- Russian Life July/August 2000 Volume 43 Issue 4 «Faithful Reproduction» an interview with Russian architecture expert William Brumfield on the rebuilding of Christ the Saviour Cathedral
- William Craft Brumfield, A History of Russian Architecture. Seattle and London: University of Washington Press, [1993] 2004. ISBN 0-295-98393-0
- Cracraft J. Петровская революция в русской архитектуре = The Petrine Revolution in Russian Architecture. — Ч.: Library of Congress Cataloging-in-Publication Data, 1998. — ISBN 0—226—11664—6
Արտաքին հղումներ
- Атлас планов и фасадов церквей, иконостасов к ним и часовень. — М.։ [Синод. тип.], 1911. — 50 л. ил. (ռուս.)
- Русская православная ճարտարապետություն (ռուս.)
- Российский архитектурный портал (ռուս.)
- Russian Architecture (ռուս.)
- Деревянное культовое зодчество Արխիվացված 2016-03-09 Wayback Machine (ռուս.)
- Деревянные церкви Русского севера (ռուս.)