Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ՌԼԴԿ), Ռուսաստանում պաշտոնապես գրանցված կուսակցություն է։ Ստեղծվել է 1992 թվականի դեկտեմբերի 14-ին։ Հանդիսանում է Խորհրդային Միության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետնորդը։ Մեկն է այն երեք կուսակցություններից, որոնք մասնակցել են Ռուսաստանի դաշնության Պետական Դումայի բոլոր վեց համագումարների ընտրություններին, և երկու կուսակցություններից մեկը, որը ընտրությունների արդյունքում տեղ է զբաղեցրել Ստորին պալատում։ Կուսակցության անփոփոխ նախագահն է Վլադիմիր Ժիրինովսկին։
Չնայած իր անվանը, ըստ բազմաթիվ քաղաքական վերլուծաբանների Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չի հարում ազատական ժողովրդավարական գաղափարների։ Սոցիալական ոլորտում կուսակցությունը հավատարիմ է ազգայնականության և հայրենասիրության գաղափարներին, իսկ տնտեսական ոլորտում նրանք հավատարիմ են մնում խառը տնտեսությանը։
Կառուցվածք
2013 թվականի մարտի 25-ից կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը համարվում է Գերագույն խորհուրդը։
Գերագույն Խորհուրդը ( Գերագույն խորհրդի ղեկավար՝ Իգոր Լեբեդև )
Գերագույն խորհրդի կազմը
Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի
Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև
Ելենա Վլադիմիրովնա Աֆանասևա
Ալեքսեյ Նիկոլաևիչ Դիդենկո
Վադիմ Եվգենևիչ Դենգին
Յարոսլավ Եվգենևիչ Նիլով
Ալեքսեյ Վլադիմիրովիչ Աստրովկի
Վլադիմիր Անատոլևիչ Օվսյաննիկով
Ալեքսանդր Բորիսովիչ Կուրդյումով
Միխայիլ Վլադիմիրովիչ Դետյարով
Իվան Եվգենևիչ Պետրով
Կենտրոնական աուդիտորական հանձնաժողով (ղեկավարը — Սերգեյ Սիրոտկին)