Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Գեղարվեստի ակադեմիայի նախագահության շենքը (նախկինում՝ Իվան Մորոզովի առանձնատուն) | |
Տեսակ | ակադեմիա և կազմակերպություն |
Հիմնադրված է |
|
Նախագահ | Զուրաբ Ծերեթելի |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | |
Կայք | rah.ru(ռուս.) |
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա (ռուս.՝ Российская академия художеств, РАХ), պետական գիտական հաստատություն Ռուսաստանի Դաշնությունում, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իրավահաջորդը։ Հասարակական-մշակութային հաստատություն, կերպարվեստի, ճարտարապետության, դեկորացիայի, դիզայնի և գեղարվեստական կրթության բնագավառներում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործընկերը։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր է համարվում Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։
Պատմություն
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան համարվում է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իրավահաջորդը։ Հիմնադրվել է 1947 թվականին՝ Համառուսական գեղարվեստի ակադեմիայի հենքի վրա։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի բոլոր իրավունքները ԽՍՀՄ փլուզումից հետո անցել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային, իսկ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամները դարձել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամներ և թղթակից անդամներ։
Ըստ իրավական կարգավիճակի՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան հանդիսանում է դաշնային պետական բյուջետային հաստատություն։
- 1757-1917 թվականներին՝ Գեղարվեստի կայսերական ակադեմիա
- 1947-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիա
- 1991 թվականին՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան ստեղծագործական, գիտական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ասպեկտներից մեկը կրթությունն է։ Աշխատանքներ են տարվում պահպանելու և զարգացնելու ակադեմիական դպրոցի հայրենական ավանդույթները, գեղարվեստական կրթության կազմակերպումն ու կատարելագործումն է, համաշխարհային ճանաչման արժանացած ռուսական մշակույթի գեղարվեստական մեծագույն արժեքների պահպանումն ու զարգացումը։ Ակադեմիայի գեղարվեստական դպրոցի համակարգի զարգացման խթանման նպատակով ակադեմիայի նախագահությունը հիմնադրել է արվեստի կրթության խորհուրդ, որը, սերտ համագործակցելով Ակադեմիայի գիտական և մեթոդական կառավարման և ակադեմիական հաստատությունների ղեկավարության հետ, համակարգում է ակադեմիական գեղարվեստական կրթության հարցերը[2]։
Ակադեմիայի ուսումնական հաստատություններն են ՝
- Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
- Իլյա Ռեպինի անվան Սանկտ Պետերբուրգի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական դպրոց
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Բ. Յոհանսոնի անվան Սանկտ Պետերբուրգի ակադեմիական գեղարվեստական դպրոց
Բաժիններ
Ակադեմիան հիմնված է գիտական ճյուղային և տարածքային սկզբունքների վրա։ Ակադեմիայի կառուցվածքում ընդգրկված են՝
- Ստորաբաժանումներ ըստ ստեղծագործական և գիտական գործունեության տեսակի
- Գեղանկարչության բաժին
- Քանդակի բաժին
- Գրաֆիկայի բաժին
- Ճարտարապետության բաժին
- Դեկորատիվ կիրառական արվեստի բաժին
- Դիզայնի բաժին
- Արվեստագիտության և արվեստի քննադատության բաժին
- Թատերա- և կինոդիզայնի արվեստի բաժին
- Լուսանկարչության և մուլտիմեդիա տեխնոլոգիաների բաժին
- Նորարար գեղարվեստական միտումների բաժին
- Տարածքային ստորաբաժանումներ
- Հարավային բաժին
- Մերձվոլգյան բաժին
- Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի բաժին
Նախագահներ
- 1991-1997 թվականներին՝ Նիկոլայ Պոնոմարյով
- 1997 թվականից՝ Զուրաբ Ծերեթելի
Տպագիր հրատարակություն
2009 թվականին ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան սկսեց հրատարակել իր սեփական «ԱԿԱԴԵՄԻԱ» ամսագիրը[3]։ Ամսագիրը ստեղծվեց հասարակությանն Ակադեմիայի գործունեության մասին տեղեկացնելու նպատակով, ինչպես նաև խթանելու և մեծացնելու մշակույթի հանդեպ հետաքրքրությունը։
Ծանոթագրություններ
- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Академическая система художественного образования(չաշխատող հղում)
- ↑ http://www.rah.ru/the_academy_today/zhurnal_academia/ Արխիվացված 2015-09-25 Wayback Machine Журнал ACADEMIA
Արտաքին հղումներ
|