Սաբրինա Մայեր

Սաբրինա Մայեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 4, 1994(1994-10-04) (29 տարեկան)
Ծննդավայր՝Ավստրիա

Սաբրինա Մայեր (գերմաներեն՝ Sabrina Maier. հոկտեմբերի 4, 1994(1994-10-04), Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի։ Մասնագիտացել է ճեպավայրէջք / Downhill-ի և գերհսկա սլալոմ / Super-G-ի մարզաձևերում։ 2021 թվականին հռչակվել է Ավստրիայի չեմպիոնուհի։ Մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության հեղինակավոր մրցաշարերին։

Կարիերա

2011 թվականի փետրվարին Սաբրինան Ավստրիան ներկայացրել է 2011 թվականի Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում, և բրոնզե մեդալներ է նվաճել հսկա սլալոմում ու սլալոմում[1][2]։ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Մայերը կատարել է իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում՝ կանադական Լեյք Լուիս քաղաքում անցկացված մրցափուլում մասնակցելով ճեպավայրէջքի մրցումներին։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին նա վաստակել է իր առաջին միավորները աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Ֆրանսիայի Վալ դ'Իզեր քաղաքում անցկացված մրցափուլում զբաղեցնելով 23-րդ տեղը համակցված՝ Alpine combined մրցաձևում[3]։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկությունում

Մրցաշրջանը Տարիքը Ընդհանուր հաշվարկով Սլալոմ Հսկա



սլալոմ
Գերհսկա սլալոմ Ճեպավայրէջք Համակցված
2016 թ. 21 81 37 34 31

Ծանոթագրություններ

  1. «Individual Women Giant Slalom Official Results» (PDF). eyowf2011.cz. European Youth Winter Olympic Festival.
  2. «Individual Women Slalom Official Results» (PDF). eyowf2011.cz. European Youth Winter Olympic Festival.
  3. FIS World Cup – Ladies' Alpine combined, Val d'Isère (FRA), 18 December 2015. International Ski Federation

Արտաքին հղումներ

  • Sabrina Maier at the International Ski and Snowboard Federation
  • Sabrina Maier World Cup standings at the International Ski Federation
  • Sabrina Maier at Ski-DB Alpine Ski Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբրինա Մայեր» հոդվածին։