Սալո Ֆլոր

Սալո Ֆլոր
գերմ.՝ Salo Flohr
Պետություն(ներ) Չեխոսլովակիա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 21, 1908(1908-11-21)[1][2]
ԾննդավայրՀորոդենկա, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվհուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր և Միջազգային մրցավար
365chessSalo_Flohr
Chesstempo համար239594
ICCF համար239594
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1930[3], Շախմատային օլիմպիադա 1931[3], Շախմատային օլիմպիադա 1933[3], Շախմատի օլիմպիադա 1935[3] և Շախմատային օլիմպիադա 1937[3]
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Salo Flohr Վիքիպահեստում

Սալոմոն (Սալո) Միխայլովիչ Ֆլոր (ռուս.՝ Саломон (Сало) Михайлович Флор, նոյեմբերի 21, 1908(1908-11-21)[1][2], Հորոդենկա, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), չեխ և խորհրդային շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1950), 1930-ական թվականներին աշխարհի առաջնության հավակներդ, ԽՍՀՄ վաստակավոր սպորտի վարպետ (1948), միջազգային մրցավար (1963):

1978 թվականին ամուսնացել է Տատյանա Ֆլոր-Եսենինայի հետ, որը եղել է ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի զարմուհին։

Կենսագրություն

Ֆլորը ծնվել է Գալիցիայի Հորոդենկա գյուղաքաղաքում (ներկայում՝ քաղաք Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի շրջանում)՝ բազմազավակ հրեական ընտանիքում։

Գալիցիան դարձել է Առաջին համաշխարհային պատերազմի թեժ մարտերի դաշտ, այդ պատճառով Ֆլորի ընտանիքը ստիպված տեղափոխվել տեղից տեղ և ի վերջո հաստատվել Մորավիայի Լիպնիկ քաղաքում։ Երկու տարվա ընթացքում Ֆլորի մայրը և հայրը մահացել են[4], ութ երեխաներից ողջ են մնացել միայն տասնամյա Սալոն և նրա ավագ եղբայր Մոզեսը, որոնք տեղափոխվել են Բոհեմիա և տեղավորվեցին Միկուլովի հրեական որբանոցում, իսկ 1918 թվականին Չեխոսլովակիայի կազմավորումից հետո՝ հայտնվել են Բենեշովի ռաբբիի ընտանիքում՝ դաստիարակության համար։

1924 թվականին Ֆլորը ավարտել է գիմնազիան և տեղափոխվել Պրահա, որտեղ աշխատել է թղթի գործարանում։ Նա սկսել է հաճախել Լադիսլավ Պրոկեշի շախմատի ակումբ։ Միաժամանակյա խաղի սեանսում նա հաղթել է Ռիխարդ Ռետին և Ռուդոլֆ Շպիլմանին, մասնակցել է ակումբային և քաղաքային մրցաշարերին, ինչպես նաև հոդվածներ գրեց չեխական թերթերի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ֆլորը համարվել է աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից մեկը։ Մեծ մրցաշարերում հաղթանակները նրան հնարավորություն են տվել հավակնելու աշխարհի չեմպիոնի հետ հանդիպման։ Ալյոխինի հետ հանդիպման հարցը արդեն համաձայնեցված է եղել, սակայն Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի օկուպացիան խափանել է դրա իրականացումը։

Այս իրադարձությունները բացասաբար են ազդեցել Ֆլորի արդյունքների վրա, հատկապես 1938 թվականի AVRO մրցաշարում, որտեղ նա առաջին և միակ անգամ իր կարիերայում զբաղեցրել է վերջին տեղը։

1939 թվականին Ֆլորը տեղափոխվել է ԽՍՀՄ՝ մշտական բնակության, իսկ 1942 թվականին ստացել է խորհրդային քաղաքացիություն։ Մասնակցել է ԽՍՀՄ մի քանի առաջնությունների, ինչպես նաև հանդես է եկել երկրի հավաքականի կազմում միջազգային մրցաշարերում։ Ֆլորը եղել է բազմաթիվ մրցումների գլխավոր մրցավար (1963 թվականին ստացել է միջազգային մրցավարի կոչում)։ Նա հայտնի էր նաև որպես լրագրող՝ 1951-ից 1983 թվականներին թղթակցել է «Օգոնյոկ» ամսագրին։

Սալո Ֆլորը մահացել է 1983 թվականին, թաղված է Մոսկվայի Վագանկովսկոյ գերեզմանատանը։

Ներդրում սկզբնախաղերի տեսության մեջ

Ֆլորը զգալի ներդրում է ունեցել Կարո-Կանի պաշտպանության զարգացման մեջ, որն ակտիվորեն կիրառել է բազմաթիվ տարիների ընթացքում։

Ֆլորի անունով է կոչվում Գրյունֆելդի պաշտպանության տարբերակ, որը առաջանում է հետևյալ քայլերի արդյունքում՝ 1. d4 Ձf6 2. c4 g6 3. Ձc3 d5 4. Ձf3 Փg7 5. Թa4+։ Սևերի լավագույն պատասխանը համարվում է 5... Փd7, որից հետո սպիտակները սովորաբար խաղում են Թb3։ Այս դիրքում սևերը ունեն երկու հիմնական ընտրություն՝ 6... dc 7. Թ:c4 0—0 8. e4, որն անցում է կատարում Ռուսական համակարգի տարբերակին։ Մյուս տարբերակը՝ 6... Փc6, որից հետո առաջանում են ինքնուրույն նշանակություն ունեցող տարբերակներ, որտեղ սպիտակները սովորաբար ունեն փոքր առավելություն[5]։

Ֆլորի անունով հայտնի է նաև Սիցիլիական պաշտպանության տարբերակ՝ 1. e4 c5 2. Ձf3 Ձc6 3. d4 cd 4. Ձ:d4 Թc7, որը կիրառվել է նրա կողմից Իլյա Կանի դեմ խաղում (Մոսկվա, 1936 թ.)[6]։ Չնայած սևերի պարտությանը և Կանի ու այլ մեկնաբանների բացասական կարծիքներին, այս շարունակության հանրաճանաչությունը չի նվազել։

Ֆլորը, Վլադիս Միկենասի հետ առաջնահերթ դեր է ունեցել Անգլիական սկզբնախաղի տարբերակներից մեկի մշակման գործում՝ 1. c4 Ձf6 2. Ձc3 e6 3. e4։ Շախմատային գրականությունում այս տարբերակն ընդունված է անվանել Միկենաս-Ֆլորի համակարգ[7]։

Ֆլորի տարբերակ

Գրյունֆելդի պաշտպանության մեջ

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
e7 black pawn
f7 black pawn
g7 black bishop
h7 black pawn
f6 black knight
g6 black pawn
d5 black pawn
a4 white queen
c4 white pawn
d4 white pawn
c3 white knight
f3 white knight
a2 white pawn
b2 white pawn
e2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
c1 white bishop
e1 white king
f1 white bishop
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 5-րդ քայլից հետո
Ֆլորի տարբերակ

Սիցիլիական պաշտպանության մեջ

abcdefgh
8
a8 black rook
c8 black bishop
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black queen
d7 black pawn
e7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
c6 black knight
d4 white knight
e4 white pawn
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 4-րդ քայլից հետո
Միկենաս-Ֆլորի տարբերակ

Անգլիական սկզբնախաղում

abcdefgh
8
a8 black rook
b8 black knight
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
e6 black pawn
f6 black knight
c4 white pawn
e4 white pawn
c3 white knight
a2 white pawn
b2 white pawn
d2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
c1 white bishop
d1 white queen
e1 white king
f1 white bishop
g1 white knight
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը սպիտակների 3-րդ քայլից հետո

Մարզական արդյունքներ

Տարի Քաղաք Մրցույթ + = Արդյունք Տեղ
1927 Խեբ Չեխ շախմատիստների մրցաշար 6 1 4 11-ից 8 1֊2
Պրահա Վ.Կաուցկու հուշահամրցաշար 9 3 0 12-ից 9 3
1928 Շումպերկ Չեխ շախմատիստների մրցաշար 4 0 3 7-ից 5½ 2
Պրահա Վ.Կաուցկու հուշահամրցաշար 11 1 1 13-ից 11½ 1
Պրահա «Եվոն» ֆիրմայի մրցաշար 8 3 4 15-ից 10 4
Պրահա Պրահայի շախմատի ակումբային մրցաշար 5 3 0 8-ից 5 3
1929 Կրալիկի Չեխ շախմատիստների մրցաշար 4 0 2 6-ից 5 1
Պրահա Պրահայի առաջնություն 6 2 3 12-ից 7½ 2֊5
Պրահա Վ.Կաուցկու հուշահամրցաշար 7 1 3 11-ից 8½ 1
Ռոգաշկա-Սլատինա Միջազգային մրցաշար 8 2 5 15-ից 10½ 2[8]
1929 / 1930 Հասթինգս Միջազգային մրցաշար (կողմնակի մրցաշար) 5 3 1 9-ից 5½ 3֊4
1930 Սվինեմյունդե Միջազգային մրցաշար 4 0 5 9-ից 6½ 2[9]
Պրահա Վ.Կաուցկու հուշահամրցաշար 10 1 1 12-ից 10½ 1
Պրահա Պրահայի առաջնություն 12 2 1 15-ից 12½ 1
Բիլինա Չեխ շախմատիստների մրցաշար 4 1 3 8-ից 5½ 2
Պրահա Չեխիայի վարպետների մրցաշար 4 0 1 5-ից 4½ 1
Համբուրգ III օլիմպիադա (Չեխիա, 1-ին խաղատախտակ) 14 2 1 17-ից 14½
Պրահա Չեխիայի շախմատի միության մրցաշար 8 2 2 12-ից 9 1
Ցվիկաու Միջազգային մրցաշար 5 1 1 7-ից 5½ 2
Լիպտովսկի-Սվատա-Յան Միջազգային մրցաշար 7 1 2 10-ից 8 1֊3
Անտվերպեն Միջազգային մրցաշար 2 0 3 5-ից 3½ 1
Շտուբնյանսկե-Տեպլիցե Միջազգային մրցաշար 7 4 1 12-ից 7½ 3֊4
1930 / 1931 Հասթինգս Միջազգային մրցաշար (կողմնակի մրցաշար) 7 0 2 9-ից 8 1
1931 Բռնո Միջազգային մրցաշար 8 2 1 11-ից 8½ 1
Պրահա Վ.Կաուցկու հուշահամրցաշար 10 1 1 12-ից 10½ 1
Պրահա Միջազգային մրցաշար 5 2 4 11-ից 7 3
Պրահա IV օլիմպիադա (Չեխիայի հավաքական, 1-ին խաղատախտակ) 8 4 6 18-ից 11
Բլեդ Միջազգային մրցաշար 8 7 11 26-ից 13½ 4֊7[10]
Գյոթեբորգ Միջազգային մրցաշար 3 0 4 7-ից 5 1֊3
Գյոթեբորգ ֊ Պրահա Խաղ Գ.Ստոլցի հետ 7 5 3 8½ : 6½
1931 / 1932 Հասթինգս Միջազգային մրցաշար 7 0 2 9-ից 8 1
1932 Լոնդոն Միջազգային մրցաշար 6 1 4 11-ից 8 2[10]
Ամստերդամ ֊ Կառլովի Վարի Խաղ Մ․ Էյվեի 3 3 10 8 : 8
Սլիաչ Միջազգային մրցաշար 6 0 7 13-ից 9½ 1֊2[11]
Պրահա Վ.Կաուցկու հուշահամրցաշար 7 3 3 13-ից 8½ 6֊8
Բեռն Միջազգային մրցաշար 9 1 5 15-ից 11½ 2֊3[10]
Ռոտերդամ Խաղ Ս. Լանդաուի հետ 1 0 3 2½ : 1½
Լոնդոն Խաղ Մ.Սուլթան Խանի հետ 2 1 3 3½ : 2½
Հաագա Խաղ Ի վան դեն Բոսխի հետ 4 0 4 6 : 2
Անտվերպեն Միջազգային մրցաշար 3 1 1 5-ից 3½ 2
1932 / 1933 Հասթինգս Միջազգային մրցաշար 5 0 4 9-ից 7 1
1933 Մնիխովո-Գրադիշտե Չեխիայի առաջնություն 5 2 6 13-ից 8 1֊2
Սխեվենինգեն Միջազգային մրցաշար 5 0 2 7-ից 6 1
Բեռն Միջազգային մրցաշար 3 1 2 7-ից 4 2
Արոզո Խաղ Գ.Գրոբի հետ 4 1 1 4½ : 1½
Բեռն Խաղ Օ. Նեգելիի հետ 3 1 2 4 : 2
Ֆոլկստոն V օլիմպիադա (Չեխիա, 1-ին խաղատախտակ) 6 2 6 14-ից 9
Սանկտ Պետերբուրգ ֊ Մոսկվա Խաղ Մ․ Բոտվինիկի հետ 2 2 8 6 : 6
1933 / 1934 Հասթինգս Միջազգային մրցաշար 5 0 4 9-ից 7 1
1934 Բուդապեշտ Միջազգային մրցաշար 4 1 10 15-ից 9 3֊4[12]
Ցյուրիխ Միջազգային մրցաշար 9 0 6 15-ից 12 2֊3[10]
Բադ Լիբենվերդա Միջազգային մրցաշար 8 0 3 11-ից 9½ 1
1934 / 1935 Հասթինգս Միջազգային մրցաշար 4 0 5 9-ից 6½ 1֊3[13]
1935 Մոսկվա Միջազգային մրցաշար 7 0 12 19-ից 13 1֊2[14]
Ռոսաս Միջազգային մրցաշար 8 1 0 9-ից 8 1
Բարսելոնա Միջազգային մրցաշար 7 0 2 9-ից 8 1֊2
Վարշավա VI օլիմպիադա (Չեխիայի հավաքական, 1-ին խաղատախտակ) 9 0 7 16-ից 12½
1935 / 1936 Հասթինգս Միջազգային մրցաշար 5 1 3 9-ից 6½ 2[15]
1936 Մարգիտ Միջազգային մրցաշար 6 0 3 9-ից 7½ 1
Մոսկվա Միջազգային մրցաշար 5 4 9 17-ից 9½ 3[16]
Պոդեբրադի Միջազգային մրցաշար 10 1 6 17-ից 13 1
Նոթինգհեմ Միջազգային մրցաշար 6 3 5 14-ից 8½ 7֊8[17]
Օսլո Միջազգային մրցաշար 5 0 2 7-ից 6 2
1937 Պյառնու Միջազգային մրցաշար 3 1 3 7-ից 4½ 2֊4[18]
Կեմերի Միջազգային մրցաշար 7 0 10 17-ից 12 1֊3[19]
Ստոկհոլմ VII օլիմպիադա (Չեխիայի հավաքական, 1-ին խաղատախտակ) 9 0 7 16-ից 12½
Զեմերինգ ֊ Բադեն Միջազգային մրցաշար 2 2 10 14-ից 7 5[20]
1938 Կաունաս Խաղ Վ․ Ի․ Միկենասի հետ 6 0 4 8 : 2
Նիդերլանդներ AVRO մրցաշար 0 5 9 14-ից 4½ 8[21]
1939 Սանկտ Պետերբուրգ ֊ Մոսկվա Միջազգային մրցաշար 8 1 8 17-ից 12 1
Կեմերի Միջազգային մրցաշար 9 0 6 15-ից 12 1
Մարգիտ Միջազգային մրցաշար 5 1 3 9-ից 6½ 2֊3[20]
Ամստերդամ Միջազգային մրցաշար 5 2 3 10-ից 6½ 2[22]
Բորնմութ Միջազգային մրցաշար 7 1 3 11-ից 8½ 2֊3[22]
Գյոթեբորգ Միջազգային մրցաշար 9 0 2 11-ից 10 1֊2
1943 Բաքու Խորհրդային վարպետների մրցաշար 5 1 2 8-ից 6 1
1944 Մոսկվա ԽՍՀՄ 13-րդ առաջնության կիսաեզրափակիչ 8 1 6 15-ից 11 2
Կիև «Բոլշևիկ» ԿՄԸ առաջնություն 6 0 5 11-ից 8½ 1֊2
Մոսկվա ԽՍՀՄ 13-րդ առաջնություն 5 2 9 16-ից 9½ 4[23]
1944 / 1945 Մոսկվա Մոսկվայի առաջնություն 5 2 9 16-ից 9½ 4[24]
1945 ԽՍՀՄ - ԱՄՆ ռադիոխաղ (4-րդ խաղատախտակ, Ի. Հորովիցի դեմ) 1 1 0 2-ից 1
Մոսկվա ԽՍՀՄ 14-րդ առաջնություն 1 2 0 3-ից 1[25] դուրս է մնացել
Մոսկվա Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի թիմային առաջնություն 3 0 2 5-ից 4
1946 ԽՍՀՄ - Անգլիա (ընդդեմ Վ. Ֆեյրհերսթի) 1 0 1 2-ից 1½
Տալլին Էստոնիայի ԽՍՀ առաջնություն 10 2 3 15-ից 11½ 4֊5[20]
Գրոնինգեն Միջազգային մրցաշար 4 1 14 19-ից 11 6֊7[23]
Մոսկվա Խաղ ԽՍՀՄ - ԱՄՆ (5-րդ խաղատախտակ, ընդդեմ Գ. Շտայների) 1 0 1 2-ից 1½
1947 Սանկտ Պետերբուրգ ԽՍՀՄ 15-րդ առաջնություն 5 3 11 19-ից 10½ 7֊8[20]
Պյառնու Խորհրդային վարպետների մրցաշար 3 2 8 13-ից 7 8[20]
Լոնդոն ԽՍՀՄ - Անգլիա (ընդդեմ Վ. Ֆեյրհերսթի) 0 0 2 2-ից 1
Սանկտ Պետերբուրգ Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի թիմային առաջնություն 3 0 4 7-ից 5
1948 Սալտշոբադեն Միջզոնալ մրցաշար 3 1 15 19-ից 10½ 6֊9[26]
Սանկտ Պետերբուրգ ԽՍՀՄ թիմային առաջնություն (Մոսկվայի հավաքական, 3-րդ խաղատախտակ) 4 1 1 6-ից 4½ Թիմ ֊ չեմպիոն
Մոսկվա ԽՍՀՄ 16-րդ առաջնություն 4 1 13 18-ից 10½ 4[27]
1949 Բուդապեշտ ֊ Մոսկվա Խաղ-մրցաշար Մոսկվա ֊ Բուդապեշտ 5 2 9 16-ից 9½
Օդեսա «Բոլշևիկ» ԿՄԸ առաջնություն 8 0 9 17-ից 12½ 2[28]
Մոսկվա ԽՍՀՄ 17-րդ առաջնություն 3 4 12 19-ից 9 11[29]
1950 Բուդապեշտ Հավակնորդների մրցաշար 1 5 12 18-ից 7 8֊10[30]
Տարտու ԽՍՀՄ 18-րդ առաջնության կիսաեզրափակիչ 7 1 7 15-ից 10½ 1
Մոսկվա ԽՍՀՄ 18-րդ առաջնություն 5 4 8 17-ից 9 7֊10[20]
1951 Լվով ԽՍՀՄ 19-րդ առաջնության կիսաեզրափակիչ
Թբիլիսի ԽՍՀՄ թիմային առաջնություն (Մոսկվայի հավաքական, 2-րդ խաղատախտակ) 2 0 3 5-ից 3½ Թիմ ֊ 2-րդ տեղ
Մոսկվա ԽՍՀՄ 19-րդ առաջնություն 4 3 10 17-ից 9 9֊10[20]
1952 Մոսկվա Մոսկվայի առաջնություն 4 2 9 15-ից 8½ 5֊7[31]
1953 Վիեննա Խաղ ԽՍՀՄ - Ավստրիա (Հ. Լամբերտի դեմ) 1 0 1 2-ից 1½
Մոսկվա Մոսկվայի առաջնություն 5 2 8 15-ից 8 4֊5[26]
Մոսկվա ԽՍՀՄ 21-րդ առաջնության կիսաեզրափակիչ 2 3 7 12-ից 5½ 5[32][33]
1954 Կիև ԽՍՀՄ 21-րդ առաջնություն 2 4 13 19-ից 8½ 12֊13[34]
Մոնտեվիդեո Ուրուգվայ - ԽՍՀՄ հանդիպում (Է. Ռոտունոյի և Ռ. Կալկշտեյնի դեմ) 2 0 0 2-ից 2
Երևան ԽՍՀՄ 22-րդ առաջնության կիսաեզրափակիչ 7 1 12 20-ից 13 3֊4[35]
1955 Մոսկվա ԽՍՀՄ 22-րդ առաջնություն 2 3 14 19-ից 9 13֊14[36]
Մոսկվա Մոսկվայի առաջնություն 6 3 6 15-ից 9 2[37]
Լոձ Լեհաստան - ԽՍՀՄ հանդիպում (Ռ. Դվոզինսկիի դեմ)[38] 1 0 1 2-ից 1½
Պյառնու Турнир советских шахматистов [20]
1956 Պրահա ֊ Մարիանսկե Լազնե Միջազգային մրցաշար 5 0 14 19-ից 12 3֊4[39]
1957 Կիև Ուկրաինայի ԽՍՀ 26-րդ առաջնություն (մրցույթից դուրս) 8 0 9 17-ից 12½ 1֊2[40]
1958 Գյոթեբորգ Միջազգային մրցաշար 4 0 3 7-ից 5½ 1
Վախենինգեն Միջազգային մրցաշար 1 0 4 5-ից 3 2֊3[23]
1959 Սանկտ Պետերբուրգ Խաղ Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա (ընդդեմ Ի. Զ. Բոնդարևսկու) 0 0 2 2-ից 1
1960 Բեյվերվեյկ Միջազգային մրցաշար 2 1 6 9-ից 5 4֊5[41]
Բալատոնֆյուրեդ Հուշահամալիր Լ. Աստալոշ 2 2 7 11-ից 5½ 6֊7[42]
Մոսկվա Խաղ Մոսկվա ֊ Սանկտ Պետերբուրգ (ընդդեմ Վ.Վ. Շիշկինի) 1 1 0 2-ից 1
Վիլնյուս ԽՍՀՄ 28-րդ առաջնության կիսաեզրափակիչ 3 2 12 17-ից 9 9[43]
1961 / 1962 Հասթինգս Միջազգային մրցաշար 3 1 5 9-ից 5½ 3[23]
1962 Ստոկհոլմ Միջազգային մրցաշար 3 1 5 9-ից 5½ 3[23]
Սանկտ Պետերբուրգ Խաղ Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա (ընդդեմ S. Ա. Ֆուրմանի) 0 1 1 2-ից ½
1963 Ամստերդամ Միջազգային մրցաշար 2 0 3 5-ից 3½ 2[23]
1965 Սոչի Մ. Ի. Չիգորինի հուշահամալիր 2 1 12 15-ից 8 6֊7[44]
Նորդվեյկ Միջազգային մրցաշար 1 0 6 7-ից 4 3
1966 Ամստերդամ Միջազգային մրցաշար 1 0 8 9-ից 5 3[23]
1967 Պոլյանիցա-Զդրույ Ռուբինշտեյնի հուշահամրցաշար 3 0 12 15-ից 9 4֊6[45]
1969 Ռ. Ռետիի հուշահամրցաշար [22]
625 160 630

Ուշագրավ պարտիա

Եվսեև֊Ֆլոր

abcdefgh
8
c8 black rook
h8 black rook
a7 black pawn
b7 black bishop
e7 black bishop
f7 black pawn
g7 black king
b6 black pawn
e6 black pawn
f6 white knight
g6 black pawn
e5 white pawn
d4 black queen
f4 white pawn
e3 white queen
a2 white pawn
b2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
c1 white bishop
f1 white rook
h1 white king
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Позиция после 21-го хода белых


1.e4 c6 2.d4 d5 3.Ձc3 de 4.Ձ:e4 Ձd7 5.Ձf3 Ձgf6 6.Ձg3 e6 7.Փd3 Փe7 8.0—0 0—0 9.Թe2 c5 10.c3 b6 11.Ձe5 Փb7 12.f4 cd 13.cd Ձ:e5 14.de Ձg4 15.Փ:h7+ Ա: h7 16.Թ:g4 Թd4+ 17.Աh1 Նас8 18.Ձh5 g6 19.Թh3 Նh8 20.Ձf6+ Աg7 21.Թе3
(Գծապատկեր)

21…Նс2! 22.Թg3 Թd3! 23.Թ:d3 Ն:g2 24.Ձg4 Նg: h2+, 0 : 1

Խաղաոճ

Ֆլորը շախմատային կարիերան սկսել է որպես հարձակվողական ոճի խաղացող, սակայն ժամանակի ընթացքում նրա խաղաոճը դարձել է ավելի համընդհանուր։ Ֆլորի խաղն առանձնացել է փոքր առավելություն ձեռքբերելու և իրացնելու հմտությամբ, վերջնախաղի բարձր տեխնիկայով և պաշտպանողական վարպետությամբ։

Ֆլորի որոշ խաղեր համարվում են վերջնախաղի տեխնիկայի դասական օրինակներ, օրինակ՝ Բոտվիննիկ֊Ֆլոր մրցամարտի 6-րդ խաղը (1933 թ.)։

Շատ հաճախ նշվել է, որ հասուն տարիքում Ֆլորն «անխոցելի» էր և հազվադեպ էր պարտվում, սակայն նրա մրցաշարային արդյունքներում գրանցված էր բարձր տոկոսանոց ոչ-ոքի արդյունքներ։

Պարգևներ

«Պատվո նշան» շքանշան (27.04.1957)֊«ԽՍՀՄ֊ում սպորտի զարգացման, խորհրդային մարզիկների վարպետության բարձրացման և միջազգային մրցաշարերում հաջող հանդես գալու համար»։

Գրքեր

  • Часы не остановлены. — Москва: Правда, 1984. — 48 с. (Библиотека «Огонёк»; № 52)
  • Сквозь призму полувека. — Москва: Советская Россия, 1986. — 223 с. (Шахматное искусство)

Գրականություն

  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 367—369. — 120 000 экз.
  • Гроссмейстер Флор / Сост. В. Д. Батуринский. — Москва: Физкультура и спорт, 1985. — 256 с. (Выдающиеся шахматисты мира).
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 432. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Кобленц А. Сало Флор, каким я его знал // 64 — Шахматное обозрение. — 1983. — № 22. — С. 12—15.
  • Линдер И. М. Флор (Flohr) Саломон // Шахматная энциклопедия / И. М. Линдер, В. И. Линдер. — М. : ООО «Издательство АСТ» : ООО *«Издательство Астрель», 2004. — С. 270—271. — 320 с. — ISBN 5-17-006939-1. — ISBN 5-271-06492-1.
  • Мощенко В. Сало Флор. Горький чешский шоколад. — М. : РИПОЛ классик, 2015. — 364, [1] с., [16] л. ил. — (Шахматная серия). — ISBN 978-5-386-08729-6.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 OlimpBase
  4. Гроссмейстер Флор / Сост. В. Д. Батуринский. — Москва: Физкультура и спорт, 1985. — С. 6
  5. Ботвинник, Михаил Моисеевич, Эстрин, Яков Борисович Защита Грюнфельда. — М.: Физкультура и спорт (издательство),, 1979. — С. 64—69. — (Теория дебютов).
  6. «B32: Sicilian, Flohr variation - 1. e4 c5 2. Nf3 Nc6 3. d4 cxd4 4. Nxd4 Qc7 - Chess Opening explorer». www.365chess.com. Վերցված է 2019-09-22-ին.
  7. Багиров, Владимир Константинович Английское начало. — М.: ФиС, 1989. — С. 173—208. — (Теория дебютов).
  8. Ակիբա Ռուբինշտեյնը հաղթել է։
  9. Ֆ. Զեմիշը հաղթել է։
  10. 10,0 10,1 10,2 10,3 Ա. Ա. Ալյոխինը հաղթել է։
  11. Մ․ Վիդմարի հետ։
  12. Ա. Ա. Լիլիենթալը հաղթել է։
  13. Ջ. Թոմասի և Մ. Էյվեի հետ։
  14. Մ. Մ. Բոտվիննիկի հետ։
  15. Ռ. Ֆայնը հաղթել է։
  16. Խ. Ռ. Կապաբլանկան հաղթել է։
  17. Մ. Մ. Բոտվիննիկն ու Խ. Ռ. Կապաբլանկան հաղթել են։
  18. Պ. Շմիդտը հաղթել է։
  19. Վ. Մ. Պետրովի և Ս. Ռեշևսկու հետ։
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Պ. Պ. Կերեսը հաղթել է։
  21. Պ. Պ. Կերեսն ու Ռ. Ֆայնը հաղթել են։
  22. 22,0 22,1 22,2 Մ. Էյվեն հաղթել է։
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Մ. Մ. Բոտվիննիկը հաղթել է։
  24. Վ. Վ. Սմիսլովի հետ։
  25. 3-րդ տուրից հետո դուրս է մնացել։
  26. 26,0 26,1 Դ. Ի. Բրոնշտեյնը հաղթել է։
  27. Դ. Ի. Բրոնշտեյնն ու Ա. Ա. Կոտովը հաղթել են։
  28. Ի. Ե. Բոլեսլավսկին հաղթել է։
  29. Դ. Ի. Բրոնշտեյնն ու Վ. Վ. Սմիսլովը հաղթել են։
  30. Ի. Ե. Բոլեսլավսկին և Դ. Ի. Բրոնշտեյնը հաղթել են։
  31. Վ. Պ. Զագորովսկին հաղթել է։
  32. Վ. Վ. Ռագոզինը հաղթել է։
  33. 7 մասնակից խաղացել են 2 շրջանով։
  34. Յու. Լ. Ավերբախը հաղթել է։
  35. Վ. Ս. Անտոշինը հաղթել է։
  36. Ե. Պ. Գելլերն ու Վ. Վ. Սմիսլովը հաղթել են։ Լրացուցիչ հանդիպումը հաղթել է Գելլերը։
  37. Ե. Ա. Վասյուկովը հաղթել է։
  38. Եվրոպայի թիմային առաջնության ընտրական հանդիպում։
  39. Մ. Ֆիլիպը հաղթել է։
  40. Ե. Պ. Գելլերի հետ։
  41. Բ. Լարսենն ու Տ. Վ. Պետրոսյանը հաղթել են։
  42. Ի. Բիլեկն ու Կ. Հոնֆին հաղթել են։
  43. Է. Ե. Գուֆելդը, Լ. Ա. Պոլուգաևսկին և Վ. Պ. Սիմագինը հաղթել են։
  44. Բ. Վ. Սպասկին և Վ. Ունցիկերը հաղթել են։
  45. Ս. Ա. Ֆուրմանը հաղթել է։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալո Ֆլոր» հոդվածին։