Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում (վեպ)
Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում չինարեն՝ 金瓶梅 | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Լանլինյան ծաղրող |
Անվանվել է | Pan Jinlian?[1], Li Ping'er?[1] և Pang Chunmei? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | zhanghui novel? և էրոտիկա |
Մասն է | Չորս հիանալի գրքեր |
Բնօրինակ լեզու | written vernacular Chinese? |
Կերպար(ներ) | Yang Jian? |
Ստեղծման տարեթիվ | 1610 |
Նկարագրում է | Jin Ping Mei universe?[2] |
Երկիր | Մին դինաստիա |
Հրատարակման տարեթիվ | 1610 |
![]() |
Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում կամ Ցզին պին մեյ (չինարեն՝ 金瓶梅), 17-րդ դարի սկզբներին ստեղծված չինացի անհայտ հեղինակի վեպ, որն աչքի է ընկնում իր էրոտիկ բնույթի դրվագներով։
Հեղինակ
«Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» վեպի հեղինակն անհայտ է, մեզ է հասել միայն նրա կեղծանունը՝ Լանլինյան ծաղրող (չինարեն՝ 兰陵笑笑生)։ Որոշ հետազոտողներ փորձել են վեպի հեղինակին նույնացնել չինացի մեկ այլ անվանի գրող Վան Շինչժենի հետ, սակայն այս ենթադրությունը մինչև այսօր իր վերջնական հաստատումը չի գտել։ Բացի Վան Շինչժենից գրականագիտության մեջ վեպը վերագրվել է նաև Մին հարստության ժամանակաշրջանի յոթանասունից ավելի այլ հեղինակների։
Վերնագիր
Ստեղծագործության վերնագիրը կազմված է վեպի երեք գլխավոր հերոսուհիների անունների համադրությունից.
- Պան Ցզինլյան (չինարեն՝ 潘金蓮 - «ոսկե լոտոս»),
- Լի Պիներ (չինարեն՝ 李瓶兒 - «փոքրիկ ծաղկաման»),
- Պան Չունմեյ (չինարեն՝ 龐春梅 - «սալորի ծաղիկ»)։
Վեպի այս անվանումը կարելի է նաև խորհրդանշային կերպով ընկալել, որպես ստեղծագործության գլխավոր հերոսի՝ Սիմեն Ցինի, երեք գլխավոր թուլությունների վերաբերյալ ակնարկ։ Չինական լեզվամտածողությամբ ոսկին խորհրդանշում է դրամը, ծաղկամանը՝ գինին, իսկ սալորի ծաղիկը՝ սեքսը։
Բնութագիր
Թեև «Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում» վեպը գրվել է Մին հարստության (1368-1644) վերջին շրջանում, սակայն հեղինակը վեպի սյուժետային իրադարձությունները տեղի են ունենում 1111-1127 թվականների միջև՝ այսինքն Սուն հարստության (960-1279) ժամանակաշրջանում։ Այս հանգամանքն իրենից ներկայացնում է մի գրական հնարք, որով հեղինակը ճշգրտորեն նկարագրելով իր ժամանակաշրջանի բարքերը, փորձում է խուսափել իր երկի անհարկի քաղաքականացումից։
Վեպը գրված է ժամանակի խոսակցական չինարենով և բաղկացած է հարյուր գլուխներից։ Ստեղծագործության մեջ հարուստ դեղագործ և մետաքսավաճառ Սիմեն Ցինի կենսագրությունը համապատկերի վրա ներկայացվում է Մին հարստության անկման ժամանակաշրջանի հասարակական կյանքը՝ իր բոլոր գույներով։
Վեպը մինչև 1980-ական թվականներն արգելված է եղել Չինաստանում՝ իր էրոտիկ բնույթի բովանդակության ունենալու պատճառով[3]։
Գրականություն

- Jörn Brömmelhörster: Chinesische Romanliteratur im Westen: eine Übersetzungskritik des mingzeitlichen Romans Jing ping mei (Chinathemen Bd. 50), Brockmeyer, Bochum 1990, ISBN 3-88339-817-9
- Martin Gimm: Hans Conon von der Gabelentz und die Übersetzung des chinesischen Romans Jin Ping Mei. Harrassowitz, Wiesbaden 2005, ISBN 3-447-05235-X
- Friedrich A. Bischoff: Djin ping meh. Epitome und analytischer Namensindex gemäß der Übersetzung der Brüder Kibat. Verl. der Österr. Akad. der Wiss., Wien 1997. (= Österreichische Akademie der Wissenschaften. Sitzungsberichte, Philosophisch-Historische Klasse; 641.)
- Thomas Zimmer: Der chinesische Roman der ausgehenden Kaiserzeit. 2 Teile, Saur, München 2002. (= Geschichte der chinesischen Literatur. Hrsg. von Wolfgang Kubin; 2,1-2.)
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորի ծաղիկները ոսկե ծաղկամանում (վեպ)» հոդվածին։ |
|