Սալվա Բալեստա
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1975[1] (48 տարեկան) կամ մայիսի 25, 1975[2] (48 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարագոսա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սալվա Բալեստա (իսպ.՝ Salvador "Salva" Ballesta Vialcho, մայիսի 22, 1975[1] կամ մայիսի 25, 1975[2], Սարագոսա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 2000 թվականին ճանաչվել է Լա Լիգայի լավագույն ռմբարկու։
Ակումբային կարիերա
Սալվան ծնվել է Սարագոսայում, սակայն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սևիլյա» ակումբում 1995 թվականին։ 1998 թվականին նա տեղափոխվել է Սանտանդերի «Ռասինգ», որտեղ 1999/00 մրցաշրջանում խփել է 27 գոլ՝ դառնալով Լա Լիգայի լավագույն ռմբարկու։ 2000 թվականին Սալվան պայմանագիր է կնքել «Ատլետիկո Մադրիդի» հետ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սեգունդայում։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա դարձել է 21 գոլի հեղինակ և թիմին օգնել անցնել բարձրագույն դիվիզիոն։
2001 թվականի ամռանը Սալվան պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում հարձակվողը «չղջիկներին» օգնել է դառնալ չեմպիոն 31-ամյա ընդմիջումից հետո։ Հաջորդ մրցաշրջաններում Բալեստան քիչ է խաղացել թիմում՝ հիմնականում վարձավճարով հանդես գալով «Բոլթոն», «Մալագա» և «Ատլետիկո» ակումբներում։ «Բոլթոնին» նա օգնել է խուսափել Պրեմիեր լիգայից դուրս մնալուց[3], իսկ «Մալագայի» հետ 2005 թվականին կնքել է լիարժեք պայմանագիր։
2007 թվականի հունվարին Սալվան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լևանտե»։ Փետրվարի 4-ին նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում՝ մասնակցելով Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին, որի ընթացքում էլ խփել է իր առաջին գոլը հօգուտ ակումբի[4]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բալեստան վերադարձել է «Մալագա», որտեղ խփել է յոթ գոլ՝ թիմին օգնելով անցնել Լա Լիգա։
2009 թվականին՝ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին, Սալվան 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել «Ալբասետե» ակումբի հետ։ Առաջին մրցաշրջանի ողջ ընթացքում նա եղել է պահեստային խաղացող՝ հանդիպումների մեծ մասում դուրս գալով փոխարինման։ Բալեստան դարձել է այն 14 ֆուտբոլիստներից մեկը, որոնց հետ ակումբը չի երկարաձգել պայմանագրի ժամկետը[5], և Սալվան իր թիմակից Ֆրանսիսկո Առնաուի հետ վերադարձել է «Մալագա» որպես երիտասարդական թիմի մարզիչ[6]։
Միջազգային կարիերա
Բալեստան Իսպանիայի հավաքականում իր նորամուտը կատարել է 2000 թվականի հունվարի 26-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Իսմայել Ուրսիասին։
Ձեռքբերումներ
Թիմային
«Վալենսիա»
- Իսպանիայի առաջնություն – 2001/02
Միջազգային
- Եվրոպայի երիտասարդական առաջնություն – 1998
Անհատական
- Պիչիչի մրցանակ Լա Լիգա — 1999/2000
- Պիչիչի մրցանակ Սեգունդա — 2000/01
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Soccerway(բազմ․)
- ↑ Bolton find solution in Ballesta; UEFA.com, 30 January 2003
- ↑ «Tactical formation»։ Football-Lineups։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է փետրվարի 7, 2007
- ↑ El Albacete da la baja a 14 jugadores, entre ellos a Salva (Albacete releases 14 players, Salva included); Diario AS, 23 June 2010 (Իսպաներեն)
- ↑ El Málaga cuenta con Arnau y Salva como entrenadores de cantera para La Academia (Málaga counts with Arnau and Salva as youth team coaches for the Academy); La Opinión de Málaga, 23 March 2011 (Իսպաներեն)
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Սալվա Բալեստա պրոֆիլը BDFutbol կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Stats and biography at CiberChe Archived 2020-08-05 at the Wayback Machine. (Իսպաներեն)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|