Սամսոն (անգլ.՝ Samson, կելտերեն՝ Enys Samson), Սիլլի կղզիների ամենամեծ անմարդաբնակ կղզին։ Տարածքը կազմում է 38 հեկտար։ Կղզում կա երկու բլուր։ Կղզուն Սամսոն անվանումը տրվել է Սամսոն Դոլեացու պատվին։
Փաստեր
Կղզում առկա են մի քանի անտիկ ժամանակաշրջանների պատմական դամաբրաններ։ Սամսոն կղզին միշտ չէ որ անմարդաբնակ է եղել։ Այնտեղ 17-19 դարերում ապրել են որոշ ընտանիքներ։ Կղզի հասնելու համար գործում են որոշ նավեր։ Կղզին օգտագործվել է Մայքլ Մորպուլգոյի երեխաների համար գրված «Ինչու եկան կետերը» գրքում, որպես անիծված կղզի։ Կղզու մասին հիշատակում են նաև այլ գրողներ։