Սայդինգ Սփրինգ հետազոտություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սայդինգ Սփրինգ (այլ կիրառումներ)
Սայդինգ Սփրինգ հետազոտություն Siding Spring Survey | |
---|---|
Տեսակ | աստղագիտական հետազոտություն |
Կազմակերպություն | Արիզոնայի համալսարան, Ավստրալիական ազգային համալսարան, ՆԱՍԱ |
Աստղադիտարանի կոդ | E12 |
Երկիր | Ավստրալիա |
Վայր | Նոր Հարավային Ուելս և Կունաբարաբրան |
ԲԾՄ | 1183 մետր և 1150 մետր |
Հիմնադրվել է՝ | 1998 |
Անվանված է | Սայդինգ Սփրինգի աստղադիտարան |
Կայք | rsaa.anu.edu.au/observatories/siding-spring-observatory |
Սայդինգ Սփրինգ հետազոտությունը (անգլ.՝ Siding Spring Survey) Ավստրալիայի Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում իրագործվող մերձերկրյա աստերոիդների և գիսաստղերի որոնման դիտորդական ծրագիր է, որն իրականացվել է սկսած 1998 թվականից։ 2003 թվականի հուլիսին ծրագիրը կասեցվել է ֆինանսավորման դադարեցման հետևանքով[1][2]։
Հետազոտության կազմավորում
Այս ծրագիրը հանդիսանում է Միացյալ Նահանգներում տեղակայված «Կատալինա հետազոտություն» կոչվող նախագծի հարավային մասը․ «Կատալինայի» մյուս բաղկացուցիչներն են Կատալինա և Մաունթ Լեմոն հետազոտությունները։ Սայդինգ Սփրինգ հետազոտություն ծրագիրը կազմակերպել են երկու համալսարաններ՝ Արիզոնայի համալսարանը և Ավստրալիական ազգային համալսարանը՝ ՆԱՍԱ-ի ֆինանսական աջակցության պայմաններում։
Հետազոտությունը սպասարկող սարքավորումներ
- Շմիդտի՝ Ուպսալա հարավային աստղադիտակ (անգլ.)․ (D=0.52/0.66 մ, F=1.75 մ, աշխատում է մերձերկրյա աստերոիդների որոնման ծրագրով, աստղադիտարանի կոդը՝ E12)։ 1956-1980 թթ․ տեղադրված է եղել Ուպսալայի աստղադիտարանի հարավային մասնաճյուղում՝ Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում, այնուհետև տեղափոխվել է Սայդինգ Սփրինգ[3]։
Հետազոտությունների ոլորտներ
- Մերձերկրյա աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերում
- Այլ աստղագետների և ծրագրերի կողմից մերձերկրյա աստերոիդների հայտնագործությունների հաստատում
Գլխավոր ձեռքբերումներ
- 73 նոր գիսաստղերի հայտնաբերումը (2010 թվականի հոկտեմբերի դրությամբ)
- «2007 թ․ Մեծ գիսաստղի»՝ C/2006 P1 ՄաքՆոտի գիսաստղի (անգլ.) հայտնաբերումը
- 3038 աստերոիդների հայտնաբերումը (2004-2013 թվականների դիտարկումների ժամանակ)[4]
Ծրագրի հայտնի մասնակիցներ
- Ռոբերտ ՄաքՆոտ
- Գորդոն Գարեդ
Տես նաև
- Աստղադիտարան
- Սայդինգ Սփրինգի աստղադիտարան
- Երկնքի հետազոտության Կատալինա ծրագիր
- Մաունթ Լեմոն հետազոտություն
Ծանոթագրություններ
- ↑ Safi, Michael (2014 թ․ հոկտեմբերի 20). «Earth at risk after cuts close comet-spotting program, scientists warn». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Winder, Jenny (2014 թ․ նոյեմբերի 5). «Comet Hunters Warn of Threat to Siding Spring Observatory». SEN TV Limited. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Siding Spring Survey (SSS)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
Արտաքին հղումներ
- Աստղադիտարանների կոդերի ցանկ (1986 թ․) (անգլ.)
- Աստերոիդների ցանկ (անգլ.)
Փոքր մոլորակների կենտրոնի դիտարկումների հրապարակումներ․
- Փոքր մոլորակների ատղաչափական դիտարկումներ (անգլ.) (անգլ.)
- Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում բոլոր ատղաչափական դիտարկումների որոնում (անգլ.)
ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկական համակարգի տվյալների բազայի հրապարակումներ․
Գիսաստղերի և արբանյակների դիտարկումները Наблюдения 1870 թ․-ից հետո․
|