Սայմոն Բոֆոյ

Սայմոն Բոֆոյ
Ծնվել էդեկտեմբերի 26, 1966(1966-12-26) (58 տարեկան)
ԾննդավայրՔիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Պետրոսի քոլեջ, Բորնմութի արվեստի համալսարան, Sedbergh School? և Ermysted's Grammar School?
Մասնագիտությունսցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Սայմոն Բոֆոյ (անգլ.՝ Simon Beaufoy, դեկտեմբերի 26, 1966(1966-12-26), Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի սցենարիստ[3]։ Ծնվել է Քիտլիում, սովորել է Քրոս Հիլզի Մալսիս դպրոցում, Էրմիսթեդի գիմնազիայում և Սեդբերգի դպրոցում։ 1997 թվականին նա «Տղամարդկային մերկապար» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ 2009 թվականին նա ստացել է «Օսկար» մրցանակ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների[4]։

Որոշ ժամանակ առաջ Բոֆոյն ավարտել է Սթիվեն Հոլի «Սոված շնաձկան օրագրերը», Պոլ Տորդեի «Որսում եմ սաղմոն Եմենում» ֆիլմերի ադապտացիաները[5] և «Տղամարդկային մերկապարի» նոր ադապտացիան պիեսի տեսքով[6]։

2014 թվականի մարտին Spanner Films-ը հայտարարել է, որ Բոֆոյը լինելու է «Գաղտնիները» հեռուստատեսային նոր դրամայի սցենարիստը, որը ակտիվիստներին լրտեսոս գաղտնի ոստիկանների մասին է և կանանց, որոնք առանց իմանալու երկար ժամանակ կապ են ունեցել և անգամ երեխաներ լրտեսների հետ[7]։

Ֆիլմագրություն

  • Տղամարդկային մերկապար / The Full Monty (1997)
  • Անգլիացի սափրիչ / Blow Dry (2001)
  • Միսս Փեթրիգրյուն ապրում է այս օրով / Miss Pettigrew Lives for a Day (2008)
  • Միլիոնատերը ետնախորշից / Slumdog Millionaire (2008) («Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար և «BAFTA» լավագույն ադապտացված սցենարի համար)
  • 127 ժամ / 127 Hours (2010)
  • Իմ երազանքների ձուկը / Salmon Fishing in the Yemen (2011)
  • Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը / The Hunger Games: Catching Fire (2013)
  • Էվերեստ / Everest (2015)[8]
  • Սեռերի պայքար / Battle of the Sexes (2017)

Ծանոթագրություններ

  1. https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
  2. Witherow, John, ed. (2018 թ․ դեկտեմբերի 26). «Birthdays today». The Times. No. 72727. էջ 33. ISSN 0140-0460.
  3. McFarlane, Brian. «Beaufoy, Simon». Encyclopedia of British Film. BFI Screenonline. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. The New York Times
  5. «Telegraph.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  6. The Full Monty on stage: the boys are back in town The Guardian, 10 February 2013. Retrieved 12 February 2013.
  7. «Spanner Films press release». 2014 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  8. «'Everest' Release Date Pushed Back Seven Months». hollywoodreporter.com. Hollywood Reporter. 2014 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ