Սանդրա Բուլոք
Սանդրա Բուլոք անգլ.՝ Sandra Bullock | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1964[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Արևելյան Կարոլինայի համալսարան և Washington-Liberty High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գերմանիա |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, ռեստորատոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, գործարար, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ծնողներ | մայր՝ Helga Meyer? |
Ամուսին(ներ) | Ջեսի Ջեյմս[4][5] |
Համատեղ ապրող(ներ) | Թեյթ Դոնովան, Մեթյու Մակքոնահի և Ռայան Գոսլինգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Սանդրա Բուլոք (անգլ.՝ Sandra Bullock, [ˈsændrə 'bʊlək], հուլիսի 26, 1964[1][2][3][…], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի բարձր վարձատրվող աստղերից մեկը։
2010 թվականին դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։
Կենսագրություն
Վաղ կյանք
Սանդրա Բուլոքը ծնվել է Վաշինգտոնի արվարձաններում։ Նրա մայրը՝ գերմանուհի Հելգա Մայերը (մահացել է 2000 թվականի ապրիլի 4-ին), օպերային երգչուհի էր, հայրը՝ Ջոն Բուլոքը, վոկալի ուսուցիչ Ալաբամա նահանգում[6][7][8]։ Սանդրայի կրտսեր քույրը՝ Ջեզին, ստացել է իրավաբանական կրթություն[9]։
Սանդրան մինչև տասներկու տարեկանը ապրել է հիմնականում Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որտեղ հաճախել է շտայներովյան (վալդորֆյան) դպրոց` «Ան դեր Շտայնպլատե»[10], զբաղվել է բալետով, ինչպես նաև ունենալով վոկալային լավ տվյալներ` կատարել է փոքր պարտիաներ այն ներկայացումներում, որոնց մասնակցել է նրա մայրը[6]։ Ժամանակ առ ժամանակ ընտանիքն ապրել է Զալցբուրգում և Վիեննայում[11]։ Գերմանիայում Բուլոքը հաճախել է անգլալեզու դպրոց և եղել ամենալավ սովորողների շարքում։
Արլինգտոնում Սանդրայի հասակակիցները երկար ժամանակ նրան վերաբերվել են որպես օտարի՝ չցանկանալով ընդունել իրենց շրջան։ Բայց շուտով նա դարձել է ֆուտբոլային թիմի աջակցության խմբի ղեկավարը։
Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ցանկացել է իրավաբանական կրթություն ստանալ Հյուսիսային Կարոլինայում։ Սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումն ու մեկնել Նյու Յորք։ Նա երազում էր դառնալ ֆոտոմոդել կամ ուղեկցորդուհի ինքնաթիռում, սակայն ստիպված է եղել որպես մատուցողուհի աշխատել էժանագին ռեստորաններում։ Այդ ժամանակ էլ նրա մեջ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացել, և նա սկսել է հաճախել դերասանական վարպետության դասերի։
Մինչ տասնութ տարեկանը Սանդրա Բուլոքն ունեցել է երկքաղաքացիություն (ԱՄՆ և Գերմանիա)[12]։ 2009 թվականին նա կրկին դիմել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար[13]։
Անձնական կյանք
Ազատ խոսում է գերմաներեն։ Երկու անգամ 1 մլն դոլար է նվիրաբերել Ամերիկյան Կարմիր Խաչին։ Երկար ժամանակ վարել է Porsche, 2004 թվականից վարում է Prius[14]:
2005 թվականին Բուլոքն ամուսնացել է հեռուստահաղորդավար և մոտոցիկլետներ արտադրող Ջեսի Ջեյմսի հետ[15]։ 2010 թվականի մարտին` «Օսկար» ստանալուց հետո, մամուլում լուրեր տարածվեցին Ջեսի դավաճանությունների մասին, որոնք նա հետո հաստատեց։ 2010 թվականի ապրիլին Սանդրան որոշեց ամուսնալուծվել։ Այս գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2010 թվականի հունիսին։
Բուլոքն ունի երկու որդեգրած երեխա` որդին` Լուի Բարդոն (ծնվ. 2010 թվականի հունվարին, որդեգրվել է նույն թվականի ապրիլին)[16][17] և դուստրը` Լեյլան (ծնվ. 2012 թվականին, որդեգրվել է 2015 թվականի դեկտեմբերին)[18]։
Ֆիլմագրություն
Դերակատարումներ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1987 | Դահիճները | Hangmen | Լիզա Էդվարդս | Մարտական, Թրիլեր, Արկածային |
Ջ. Քրիստիան Ինգվորդսեն | Ռիկ Ուոշբերն, Դոգ Թոմաս, Քեյթ Բոգարտ, Ջ. Քրիստիան Ինգվորդսեն |
1989 | Բիոնիկական հաշվեհարդար. Վեց միլիոն դոլար արժողությամբ մարդը և Բիոնիկական կինը | Bionic Showdown։ The Six Million Dollar Man and the Bionic Woman | Քեյթ Մասոն | Ֆանտաստիկ, Մարտական |
Ալան Ջ. Լևի | Լինդսեյ Վագներ, Լի Մեյջորս, Ռիչարդ Անդերսոն, Ջեֆ Յագեր |
1989 | Շրջանավարտուհու սպանությունը | The Preppie Murder | Ստեյսի | Դրամա, Քրեական |
Ջոն Հերցֆելդ | Դեննի Այելո, Ուիլյամ Բոլդուին, Ջոաննա Կերնս, Լարա Ֆլին Բոյլ, Դորոտի Ֆիլդինգ |
1989 | Կրոնական ձեռնարկություն | Religion, Inc. | Դեբբի Կոսգրեյվ | Կատակերգություն | Դենիել Ադամս | Ջոնաթան Պեններ, Ջերալդ Օրանժ, Ջորջ Պլիմպտոն, Վենդի Ադամս |
1989 | Ո՞վ է կրակել Պետի վրա | Who Shot Patakango? | Դևլին Մորան | Կատակերգություն | Ռոբերտ Բրուքս | Դևիդ Էդվին Նայտ, Քևին Օթո, Աարոն Ինգրեմ, Բրեդ Ռենդոլ |
1990 | Գործարար կինը | Working Girl | Տես ՄաքԳիլ | Սերիալ, Կատակերգություն |
Մեթյու Դայմոնդ | Ջորջ Նյուբերն, Էնթոնի Թայլեր Քուին, Ջուդի Պրեսկոտ, Էդի Բյորդ |
1990 | Լաքի / Հնարավորություն | Lucky/Chances | Մարիա Սանտանջելո | Սերիալ, Դրամա, Մելոդրամա |
Բազ Կյուլիկ | Վինսենտ Իրիսարի, Մայքլ Նեյդեր, Էնն-Մարի Ջոնսոն, Էրիկ Բրադեն |
1992 | Սիրային ըմպելիք №9 | Love Potion No. 9 | Դայան Ֆարրոու | Ֆենտեզի, Մելոդրամա, Կատակերգություն |
Դեյլ Լոներ | Տեյթ Դոնովան, Մերի Մարա, Դեյլ Միդկիֆ, Հիլարի Բեյլի Սմիթ |
1992 | Անհետացում | The Vanishing | Դայան Շևեր | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ |
Ջորջ Սլյոյզեր | Ջեֆ Բրիջես, Կիֆեր Սազերլենդ, Նենսի Տրևիս, Պարկ Օվերալ |
1992 | Ո՞ւմ կարելի է սպանել | Who Do I Gotta Kill? | Լորի | Կատակերգություն, Քրեական |
Ֆրենկ Ռեյնոն | Ջեյմս Լորինզ, Թոնի Դարոու, Ջոն Կոսթելո, Վինսենտ Պաստորե, Ֆրենկ Ջիո |
1993 | Երեկույթ Բևեռլի Հիլզում | When the Party's Over | Ամանդա | Դրամա, Կատակերգություն |
Մետյու Իրմաս | Ռեյ Դոն Չոնգ, Քրիս Կամ, Էլիզաբեթ Բերիջ, Բրայան ՄակՆամարա |
1993 | Այն՝ ինչ կոչում են սեր | The Thing Called Love | Լինդա Լյու Լինդեն | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Երաժշտական |
Փիթեր Բոգդանովիչ | Ռիվեր Ֆենիքս, Սամանտա Մետիս, Դերմոտ Մալրունի, Կ. Տ. Օսլին |
1993 | Կործանողը | Demolition Man | Լենինա Հաքսլեյ | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Քրեական |
Մարկո Բրամբիլա | Սիլվեսթր Ստալոնե, Ուեսլի Սնայփս, Նայջել Հոտորն, Բենջամին Բրեթ |
1993 | Ես պայքարել եմ Էռնեստ Հեմինգուեյի հետ | Wrestling Ernest Hemingway | Elaine | Դրամա, Մելոդրամա |
Ռենդա Հեյնս | Ռոբերտ Դյուվալ, Ռիչարդ Հարիս, Շիրլի ՄակԼեյն, Միկոլե Միրկուրիո |
1993 | Ամազոնուհին հրդեհի մեջ | Fire on the Amazon | Ալիսա Ռոտման | Մարտական, Դրամա, Արկածային |
Լուիս Լլոսա | Քրեյգ Շեֆֆեր, Հուան Ֆերնանդես, Ջուդիտ Չեպման, Ռամսեյ Ռոս |
1994 | Արագություն | Speed | Էննի Պոտեր | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Յան դե Բոնտ | Կիանու Ռիվզ, Դենիս Հոփեր, Ջո Մորտոն, Ջեֆ Դենիելս |
1995 | Մինչ դու քնած էիր | While You Were Sleeping | Լյուսի Էլիանոր Մոդերաց | Մելոդրամա, Կատակերգություն |
Ջոն Տյորտելտաուբ | Բիլ Պուլման, Փիթեր Գալահեր, Փիթեր Բոյլ, Ջեք Ուորդեն |
1995 | Ցանց | The Net | Անժելլա Բենետ, Ռուտ Մարքս | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Իրվին Ուինկլեր | Ջերեմի Նորտեմ, Դեննիս Միլեր, Դայան Բեյքեր, Վենդի Գազել |
1995 | Գողացված սրտեր | Two If by Sea | Roz | Մելոդրամա, Կատակերգություն |
Բիլ Բեննետ | Դենիս Լիրի, Սթիվեն Դիլեյն, Յաֆետ Կոթո, Մայկ Ստար |
1996 | Սպանելու ժամանակն է | A Time to Kill | Էլեն Ռոարկ | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Ջոել Շումահեր | Մեթյու Մակքոնահի, Սեմյուել Ջեքսոն, Քևին Սպեյսի, Օլիվեր Պլատ |
1996 | Սիրո և պատերազմի մեջ | In Love and War | Ագնես Կուրովսկի | Դրամա, Մելոդրամա, Ռազմական, Կենսագրական |
Ռիչարդ Աթենբորո | ՄակՔենզի Էսթին, Քրիս Օ’Դոնել, Մարգո Ստեյնբերգ, Ալան Բեննեթ |
1997 | Արագություն 2. Սեփական նավարկության վերահսկում | Speed 2։ Cruise Control | Էննի | Մարտական, Թրիլեր, Մելոդրամա, Քրեական |
Յան դե Բոնտ | Ջեյսոն Պատրիկ, Ուիլեմ Դեֆո, Տեմուերա Մորիսոն, Բրայան ՄակԿարդի |
1998 | Հույսի փայլատակումներ | Hope Floats | Բիրդի Փրուիթ | Դրամա, Մելոդրամա |
Ֆորեսթ Ուիտակեր | Գարի Կոնիկ կրտ., Ջինա Ռոուլենդս, Մեյ Ուիտման, Մայքլ Պարե |
1998 | Սենդվիչներ սարքելով | Making Sandwiches | Մելդա Կլաբ | Կարճամետրաժ | Սանդրա Բուլոք | Մեթյու Մակքոնահի, Էրիկ Ռոբերտս, Բետ Գրանտ, Ռոջեր Բերնբաում |
1998 | Պրակտիկ մագիա | Practical Magic | Սալլի Օուենս | Ֆենտեզի, Մելոդրամա, Կատակերգություն |
Գրիֆին Դան | Նիկոլ Քիդման, Ստոքարդ Չենինգ, Դայենն Ուիսթ, Գորան Վիշնիչ |
1998 | Եգիպտոսի արքայազնը | The Prince of Egypt | Միրիամ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Երաժշտական, Դրամա, Արկածային, Ընտանեկան, Պատմական |
Բրենդա Չեպման Սթիվ Խիկներ Սայմոն Ուելս |
Վել Կիլմեր, Ռեյֆ Ֆայնս, Միշել Պֆայֆեր, Ջեֆ Գոլդբլյում |
1999 | Բնության ուժերը | Forces of Nature | Սառա Լևիս | Մելոդրամա, Կատակերգություն |
Բրոնուեն Հյուզ | Բեն Աֆլեկ, Մորա Տիրնի, Սթիվ Զան, Բլայթ Դաններ |
2000 | Արտակարգ լրտեսը | Gun Shy | Ջուդի Թիպ | Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական |
Էրիկ Բլեկնի | Լիամ Նիսոն, Օլիվեր Պլատ, Հոսե Սունիգա, Մայքլ ԴեԼորենցո, Էնդրյու Լոեր |
2000 | 28 օր | Days | Գվեն Քոմինգս | Դրամա, Կատակերգություն |
Բեթի Թոմաս | Վիգո Մորտենսեն, Դոմինիկ Ուեսթ, Էլիզաբեթ Պերկինս, Ազուրա Սքայ |
2000 | Միսս ազգակցություն | Miss Congeniality | Գրեյսի Հարտ | Մարտական, Կատակերգություն, Քրեական |
Դոնալդ Փիթրի | Մայքլ Քեյն, Բենջամին Բրեթ, Կենդիս Բերգեն, Ուիլյամ Շետներ |
2002-2007 | Ջորջ Լոպես | George Lopez | Էմի | Սերիալ, Դրամա, Կատակերգություն |
Ջո Ռեգալբուտո Ջոն Պասկվին Բոբ Կոեր |
Բելիտա Մորենո, Վալենտե Ռոդրիգես, Ջորջ Լոպես, Կոնստանս Մարի, Լուիս Արման Գարսիա |
2002 | Սպանությունների հաշվարկ | Murder by Numbers | Քեյսի Մեյիվիտեր, Ջեսսիկա Մերրի Հադսոն | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Բարբետ Շրյոդեր | Բեն Չապլին, Ռայան Գոսլինգ, Մայքլ Փիթտ, Ագնես Բրակներ |
2002 | Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները | Divine Secrets of the Ya-Ya Sisterhood | Սիդալի 'Սիդդա' Ուոլքեր | Դրամա | Քելլի Հոուրի | Էլեն Բերսթին, Ֆիոնուլա Ֆլենագան, Ջեյմս Գարներ, Չերի Ջոնս |
2002 | Երկշաբաթյա նոթագրություն | Two Weeks Notice | Լյուսի Կելսոն | Մելոդրամա, Կատակերգություն |
Մարկ Լոուրենս | Հյու Գրանտ, Ալիսիա Ուիթ, Դենա Այվի, Ռոբերտ Քլեյն |
2004 | Բախում | Crash | Ջին Կաբոտ | Դրամա | Պոլ Հագգիս | Դոն Չիդլ, Մեթ Դիլոն, Ռայան Ֆիլիփ, Թերենս Հովարդ |
2005 | Սիրելին | Loverboy | միսսիս Հարկեր | Դրամա, Մելոդրամա |
Քևին Բեյքոն | Քիրա Սեջվիկ, Քևին Բեյքոն, Մեթ Դիլոն, Օլիվեր Պլատ |
2005 | Միսս ազգակցություն 2. Գեղեցիկ է և վտանգավոր | Miss Congeniality 2։ Armed & Fabulous | Գրեյսի Հարտ | Մարտական, Կատակերգություն, Քրեական |
Ջոն Պասկվին | Ռեջինա Կինգ, Էնրիկե Մուրսիանո, Ուիլյամ Շետներ, Էրնի Հադսոն |
2006 | Տուն լճի մոտ | The Lake House | Kate Forster | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա |
Ալեհանդրո Ագրեսթի | Կիանու Ռիվզ, Քրիստոֆեր Պլամեր, Էբոն Մոս-Բակրակ, Վիլեկե վան Ամելրոյ |
2006 | Վատ համբավ | Infamous | Նելլի Հարփեր Լի | Դրամա, Քրեական, Կենսագրական |
Դուգլաս ՄակԳրատ | Տոբի Ջոնս, Դենիել Կրեյգ, Փիթեր Բոգդանովիչ, Ջեֆ Դենիելս |
2007 | Կանխազգացում | Premonition | Լինդա Հանսոն | Ֆենտեզի, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ |
Մեննան Յապո | Ջուլիան ՄակՄեհոն, Շայեն ՄակԿլյուր, Քորթնի Թեյլոր Բերնես, Նիա Լոնգ |
2009 | Առաջարկություն | The Proposal | Մարգարետ Թեյթ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Էնն Ֆլետչեր | Ռայան Ռեյնոլդս, Մերի Ստինբերգեն, Կրեյգ Տ. Նելսոն, Բետի Ուայթ |
2009 | Ամեն ինչ Սթիվի մասին | All About Steve | Մերի Հորովից | Կատակերգություն | Ֆիլ Տրեյլ | Թոմաս Հեյդեն Չյորչ, Բրեդլի Կուպեր, Քեն Ժոնգ, DJ Կուալս |
2009 | Անտեսանելի կողմը | The Blind Side | Լեյթ Էննի Տուոհի | Դրամա, Կենսագրական, Սպորտային |
Ջոն Լի Հենքոք | Կուինտոն Աարոն, Տիմ ՄակԳրոու, Ջեյ Հեդ, Լիլի Կոլինզ |
2011 | Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Extremely Loud & Incredibly Close | Լինդա Շել | Դրամա, Դետեկտիվ, Արկածային |
Սթիվեն Դոլդրի | Թոմաս Հորն, Վիոլա Դևիս, Թոմ Հենքս, Մաքս ֆոն Սյուդով |
2013 | Հակումով հարցաքննություն | The Heat | հատուկ գորշակալ Սառա Աշբում | Մարտական, Կատակերգություն, Քրեական |
Պոլ Ֆայգ | Մելիսա ՄակԿարտի, Քեյթլին Օլսեն, Տարան Կիլեմ, Թոմաս Ֆ. Ուիլսոն |
2013 | Գրավիտացիա | Gravity | դոկտոր Ռայան Սթոուն | Ֆանտաստիկ, Թրիլեր |
Ալֆոնսո Կուարոն | Ջորջ Քլունի, Բաշեր Սավաժ, Էրիկ Միշելս |
Պրոդյուսեր
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1996 | Մեր հայրը | Our Father |
1998 | Հույսի փայլատակումներ | Hope Floats |
1999 | Օրինախախտները | Trespasses |
2000 | Արտակարգ լրտեսը | Gun Shy |
2000 | Միսս ազգակցություն | Miss Congeniality |
2002-2007 | Ջորջ Լոպես | George Lopez |
2002 | Սպանությունների հաշվարկ | Murder by Numbers |
2002 | Երկշաբաթյա նոթագրություն | Two Weeks Notice |
2004 | Սեդբերի | Sudbury |
2005 | Միսս ազգակցություն 2. Գեղեցիկ է և վտանգավոր | Miss Congeniality 2։ Armed & Fabulous |
2009 | Առաջարկություն | The Proposal |
2009 | Ամեն ինչ Սթիվի մասին | All About Steve |
Ամանորյա նվեր | Jingle |
Ռեժիսոր, Սցենարիստ
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1998 | Սենդվիչներ սարքելով | Making Sandwiches |
Մրցանակներ ու անվանակարգեր
Մրցանակներ
- 2010 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
- 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
- 2010 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Անտեսանելի կողմը» ֆիլմի համար
Անվանակարգեր
- 1996 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Մինչ դու քնած էիր» ֆիլմի համար
- 2001 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Միս ազգակցություն» ֆիլմի համար
- 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Առաջարկություն» ֆիլմի համար
- 2014 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — BAFTA մրցանակ - լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
- 2014 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Sandra Bullock Biography
- ↑ Blitz-Scheidung für Sandra Bullock: Ex-Mann Jesse James verzichtet auf Unterhalt (գերմ.) — 2010.
- ↑ 6,0 6,1 «Biography». Sandra Bullock Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Sandra Bullock genealogy Արխիվացված 2008-01-06 Wayback Machine. RootsWeb, Ancestry.com: Վերցված է հունիսի 27, 2013։
- ↑ «Sandra Bullock Biography». Film Reference. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Sandra Bullock- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ Հունիսի 30-ին.
- ↑ «Was aus Waldorfschülern wurde | SWRinfo». swr.online (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Sandra Bullock(գերմ.) // Wikipedia. — 2016-11-09.
- ↑ «Zimtzicke mit Haltung». Frankfurter Rundschau. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Sandra Bullock applying for German passport». The Local. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
- ↑ driving.timesonline.co.uk(չաշխատող հղում)
- ↑ Муж Сандры Буллок оказался серийным изменщиком.
- ↑ World Exclusive: Meet Sandra Bullock’s Baby Boy! — Babies, Sandra Bullock : People.com
- ↑ «Sandra Bullock remains mum on Jesse James' engagement». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Sandra Bullock Is a Mom Again! Meet Her Adorable Daughter, Laila». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Բուլոք» հոդվածին։ |
|