Սանկտ Մորից
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սանկտ Մորից | |||||
շվեյց. գերմ.՝ St. Moritz | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Maloja Region? | ||||
Մակերես | 28,69 կմ² | ||||
ԲԾՄ | 1822 մետր | ||||
Բնակչություն | ▼4928 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 7500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
Պաշտոնական կայք | gemeinde-stmoritz.ch(գերմ.) | ||||
| |||||
Սանկտ Մորից (գերմ.՝ St. Moritz, ֆր.՝ Saint-Maurice, իտալ.՝ San Maurizio), կոմունա, առողջավայր Շվեյցարիայում։ Գտնվում է Գրաուբյունդեն կանտոնում` համանուն լճի ափին։ Մտնում է Մալոյա շրջանի մեջ։ Բնակչությունը 5.119 մարդ է (2006)։ Պաշտոնական կոդ` 3787։
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցը եղել է Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։
Պատմություն
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1137 թվականին։ Քաղաքի անվանումը հետագայում ստացավ գերմանական ձև և հնչողություն, սակայն կապը սուրբ Մավրիկիոսի հետ, միևնույն է, պահպանվեց։
Ձմեռային սպորտ
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցում անվկացվել են ձմեռային օլիմպիական խաղեր։ Բացի նրանից` օլիմպիական խաղերը կրկնակի հյուրընկալել են Ինսբրուքը և Լեյք Փլեսիդը։
1934, 1974, 2003 և 2017 թվականներին Սանկտ Մորիցում անցկացվել են լեռնադահուկային մարզաձևից աշխարհի առաջնությունները։ Ամեն տարի այստեղ կազմակերպվում են լեռնադահուկային մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունները։
Սանկտ Մորիցը բոբսլեյի հայրենիքն է համարվում[2]։ Այստեղ կազմակերպվում են բոբսլեյի, սահնակային սպորտի և սկելետոնի մրցաշարեր։ Ի տարբերություն համանման խոշոր այլ կենտրոնների` սահուղին այստեղ բնական է և ամեն ձմեռ կրկին ձևավորվում է։
Տրանսպորտ
Կոմունան Բեռնի էլեկտրական երկաթուղով կապված է Բեռնինա լեռնանցքին։ Ալբուլա երկաթգծով կապված է Կուր քաղաքին` Գրաուբյունդեն կանտոնի մայրաքաղաքին, իսկ Էնգադինյան երկաթուղով` Վերին և Ներքին Էնգադինի բնակավայրերին։
Նշանավոր բնակիչներ
- Վացլավ Նիժինսկի - ծագումով լեհ ռուս պարող, խորեոգրաֆ
Պատկերասրահ
-
-
Աշտարակ
-
Կայարան
-
-
Ս. Լ. Կոժին, Պոլոյի խաղ Սանկտ Մորիցում, 50 х 86 սմ
Ծանոթագրություններ
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ «Лед и пламя: Ультрасани». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
Արտաքին հղումներ
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Մորից» հոդվածին։ |
|