Սանսեվյերա

Սանսեվյերա (լատին․՝ Sanseviera), պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Արևադարձային Ասիան է և Աֆրիկան։

Կենսաբանական նկարագիր

Մշտադալար կոճղարմատավոր բույս է, գետնատարած սողացող ցողուններով։ Տերևները արմատամերձ են կաշեկերպ և խայտաբղետ, բավական ամուր են և ուղիղ կանգնած։ Ծաղիկները նստած են երկար ծաղկակոթունների վրա և հավաքված են փնջերով։ Դրանք իրենց կառուցվածքով նման են շուշանին։

Մշակում

Մշակության մեջ հանդիպում են Գվինեական (S.quianensis Willd) և Ցեյլոնյան (S.Zejlonica Willd) տեսակները։ Վերջինս վաղուց ի վեր մշակվում է հնդիկների կողմից մանրաթել ստանալու նպատակով։ Դեկորատիվ բարձր առանձնահատկությունների շնորհիվ մեր պայմաններում հաջողությամբ մշակվում է ծածկած գրունտում տերևների գեղեցիկ, խայտաբղետ գույնը պահպանում է միայն արևի տակ, ուժեղ լուսավորության պայմաններում աճելու դեպքում։ Բազմանում է թփի բաժանումով և տերևային կտրոններով։ Կտրոնների համար օգտագործվում են տարիքավոր տերևները, դրանք բաժանելով մասերի՝ 5-10 սմ երկարությամբ։ Կտրոնները տնկում են ջերմատանը, բազմացման արկղերի մեջ լցված ավազում։ Միապաղաղ խոնավ և 18-20° ջերմության պայմաններում կտրոնները սովորաբար արմատակալում են 1-1,5 ամսում։ Արմատակալումից հետո բույսերը փոխադրում են լայն, ոչ խոր թաղարների մեջ։ Հողախառնուրդ պատրաստելու համար վերցնում են 2 մաս թեթև ճմահող, մեկ մաս թեթև տերևահող և 0,5 մաս ավազ։ Պահանջվում է չափավոր ոռոգում, քանի որ ավելորդ խոնավության դեպքում արմատնեը նեխում են։ Ձմռանը պահվում է 16-18° ջերմության պայմաններում, հարավային դիրք ունեցող լուսամուտագոգերում։ Ջուրը տրվում է սակավ՝ գոլ վիճակում։

Տեսակներ

  • Sansevieria aethiopica Thunb.
  • Sansevieria angustiflora Lindb.
  • Sansevieria arborescens Cornu ex Gérôme & Labroy
  • Sansevieria aubrytiana Carrière
  • Sansevieria braunii Engl. & K.Krause
  • Sansevieria canaliculata Carrière
  • Sansevieria concinna N.E.Br.
  • Sansevieria cylindrica Bojer ex Hook.
  • Sansevieria dawei Stapf
  • Sansevieria deserti N.E.Br.
  • Sansevieria dooneri N.E.Br.
  • Sansevieria ehrenbergii Schweinf. ex Baker
  • Sansevieria eilensis Chahin.
  • Sansevieria fasciata Cornu ex Gérôme & Labroy
  • Sansevieria gracilis N.E.Br.
  • Sansevieria grandicuspis Haw.
  • Sansevieria grandis Hook.f.
    • Sansevieria grandis var. zuluensis N.E.Br.
  • Sansevieria hyacinthoides (L.) Druce
  • Sansevieria intermedia N.E.Br.
  • Sansevieria kirkii Baker
  • Sansevieria liberica Gérôme & Labroy
  • Sansevieria longiflora Sims
  • Sansevieria metallica Gérôme & Labroy
  • Sansevieria parva N.E.Br.
  • Sansevieria phillipsiae N.E.Br.
  • Sansevieria pinguicula P.R.O.Bally
  • Sansevieria raffillii N.E.Br.
  • Sansevieria roxburghiana Schult. & Schult.f.
  • Sansevieria senegambica Baker
  • Sansevieria singularis N.E.Br.
  • Sansevieria stuckyi God.-Leb. ex Gérôme & Labroy
  • Sansevieria subspicata Baker
  • Sansevieria suffruticosa N.E.Br.
  • Sansevieria trifasciata Prain
    • Sansevieria trifasciata var. laurentii (De Wild.) N.E.Br.
  • Sansevieria zeylanica (L.) Willd.

Գրականություն

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան