Սանտա Կրոչե
Սանտա Կրոչե իտալ.՝ Santa Croce | |
---|---|
Սան Սիմեոն Պիկոլո եկեղեցին | |
Երկիր | Իտալիա |
Կարգավիճակ | սեստիերե |
Մտնում է | Վենետիկ |
Սահմանակցում է | Սան Պոլո և Կանարեջո |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
Սանտա Կրոչե (իտալ.՝ Santa Croce, թարգմանաբար՝ «Սուրբ Խաչ»), Վենետիկի վեց պատմական թաղամասերից մեկը[1]։ Գտնվում է կենտրոնում՝ Սան Պոլո և Կանարեջո շրջանների միջև։
Աշխարհագրություն
Շրջանը փռված է կղզու հյուսիսարևմտյան մասում և կարելի է բաժանել երկու մասի՝ արևելյան և արևմտյան։ Արևելյանում միջնադարյան կառույցներ են, իսկ արևմտյանում՝ ներառյալ գլխավոր նավահանգիստը և Տրոնչետտո կղզին, հիմնականում 20-րդ դարի շինություններ են։
Շրջանի մեջ է մտնում Պիացցալե Ռոման, որտեղ գտնվում է Վենետիկի ավտոբուսի կայարանն ու մեքենաների կայանատեղին. սա քաղաքի միակ տարածքն է, որտեղ թույլատրվում է երթևեկությունը։
Զբոսաշրջային տեսարժան վայրերը հիմնականում գտնվում են շրջանի արևելյան մասում և ներառում են Սան Նիկոլա դա Տոլենտինո, Սան Ջակոմո դել’Օրիո և Սան Զան Դեգոլա եկեղեցիները, Ֆոնդակո դեի Տուրկին, Գործվածքների և զգեստների պատմության թանգարանը, Պալացցո Կորներ դելլա Ռեգինան։
Ծանոթագրություններ
- ↑ Per avere dati aggiornati consulta il Servizio Statistica del Comune di Venezia Արխիվացված 2015-05-01 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրոչե» հոդվածին։ |