Սառնարանային ագենտ սառնագենտ, սառնարանային մեքենայի աշխատանքային նյութը։ Շոգեկոմպրեսիոն մեքենաներում որպես սառնարանային ագենտ օգտագործվում են ֆրեոններ, ամոնիակ, ածխաջրածիններ (պրոպան, էթան, էթիլեն) և այլն, աբսորբցիոն մեքենաներում՝ ամոնիակի և լիթիումի բրոմիդի ջրային լուծույթներ, շոգեարտարկիչային մեքենաներում՝ ջրային գոլորշի։