Սարաևոյի համալսարան (բոս․՝ Univerzitet u Saraĵevu), համալսարան Բոսնիա և Հերցեգովինայում, որը նաև համարվում է նախկին Հարավսլավիայի կազմում գտնվող երկրների բարձրագույն կրթական հնագույն հիմնարկը[2][3]։ Սկզբնապես հիմնադրվել է 1531 թվականին՝ որպես իսլամական իրավունքի քոլեջ։ Համալսարանը ժամանակակից վիճակում ստեղծվել է 1949 թվականին։ 1949 թվականի բացման պահից 122 000 ուսանող ստացել են բակալավրի աստիճան, 3891 ուսանող՝ մագիստրոսի աստիճան և 2284 ուսանող՝ դոկտորական աստիճան[4]։
Սարաևոյի համալսարանը կապեր է պահպանում Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի ավելի քան 40 համալսարանների հետ։