Սարգիս Հացպանյան

Սարգիս Հացպանյան
Սարգիս Հացպանեան
 
Կրթություն՝ Փարիզի համալսարան (1989) և Սորբոն
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 12, 1962(1962-02-12)
Ծննդավայր Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա
Վախճանի օր հունվարի 20, 2018(2018-01-20) (55 տարեկան)
Վախճանի վայր 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն  Թուրքիա,  Ֆրանսիա և  Հայաստան

Սարգիս Հացպանյան (փետրվարի 12, 1962(1962-02-12), Ալեքսանդրետտա, Հաթայի մարզ, Թուրքիա - հունվարի 20, 2018(2018-01-20), 3rd arrondissement of Lyon, Լիոնի մետրոպոլիա, Ֆրանսիա[1]), հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ։

Կենսագրություն

Ծնվել էր Թուրքիայի Ալեքսանդրետտա քաղաքում։ Ֆրանսահայ պոետ և հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի քրոջ թոռն է[2]։ 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվում էր Հայաստանում։

1990-ականների սկզբին անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին»։ 1993 թվականին մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը[2]։

2008 թվականի նոյեմբերի 4-ին, Հացպանյանը հայտարարեց որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում[3]։ Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք առաջադրեց սուտ մատնության հոդվածով, իսկ նոյեմբերի 10-ին Հացպանյանը կալանավորվեց[4]։ 2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման[3][5]։ 2011 թվականի հունիսի 9-ին, նա համաներմամբ ազատ արձակվեց[6]։

2018 թվականին հիվանդության պատճառով տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է` 2018 թվականի հունվարի 20-ին[7]։

Ծանոթագրություններ