Սարիբեկ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարիբեկ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1926 |
Մահացել է | նոյեմբերի 19, 1994 (68 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Սարիբեկ Մխիթարի Վարդանյան (մայիսի 3, 1926 - նոյեմբերի 19, 1994), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։
Կենսագրություն
Ծնվել է 1926 թվականի մայիսի 3-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 1941 թվականից զբաղվել է տնտեսական, հասարակական և քաղաքական աշխատանքով։ 1941 թվականից աշխատել է կոլտնտեսությունում, եղել է շարքային կոլտնտեսական, օղակավար, բրիգադիր, ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, այնուհետև 1968-1988 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Արարատի շրջանի Վեդի ավանի Աղասի Խանջյանի անվան կոլտնտեսության նախագահ։ 1988-1991 թվականներին եղել է Արարատի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10-րդ և 11-րդ գումարումների պատգամավոր[2]։
Եղել է ԽՄԿԿ XXVII համագումարի պատվիրակ։
Մահացել է 1994 թվականի նոյեմբերի 19-ին։ Թաղված է Վեդու գերեզմանատանը։
Պարգևներ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1986 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով Վարդանյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ։
Գրականություն
- Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.
Ծանոթագրություններ
- ↑ «Вартанян Сарибек Мхитарович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Deputaty Verkhovnogo Soveta Armi︠a︡nskoĭ SSR (ռուսերեն). Aĭastan. 1986.