Սարսա լա Մայոր (իսպ.՝ Zarza la Mayor), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Վեգաս դել Ալագոն շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 1 70,28կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1405։
Հնագույն այս բնակավայրի դերն առանձնապես կարևորվել է մավրերի՝ Իբերական թերակղզի ներխուժելու ժամանակներում, ինչի մասին վկայում են նաև ութերորդ դարից պահպանված բազմաթիվ ամրությունները, այդ թվում՝ Racha-Rachel (կամ Peñafiel, ինչպես հետագայում անվանել են քրիստոնյաները) և Բեռնարդո (Castillo de Bernardo) ամրոցները։ Պատմական նշանավոր հուշարձաններից են նաև Սուրբ Անդրեաս առաքյալի եկեղեցին և բազում այլ հին ու հնագույն կառույցներ։
Ժողովրդագրություն
1900 թվականից ի վեր՝ Սեկլավինի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[3][4]