Սեմալ

Գյուղ
Սեմալ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Այլ անվանումներՍենա գյուղ, Սեմոլ, Սիմա, Սիմալ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1000 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունսեմալցի
Ժամային գոտիUTC+3
Սեմալ (Աշխարհ)##
Սեմալ (Աշխարհ)

Սեմալ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 20-22 կմ հարավ-արևմուտք, Անդոկ լեռան հյուսիսային կողմում, Սեմալ լեռան հյուսիսային կողմում։

Որոշ բաժանմամբ մտել է Գենջի գավառակում։

Ավանդապատում

Ըստ ավանդության գյուղը կառուցվել է Նոյ նահապետի թոռան՝ Սեմի, խփած վրանի տեղում։

Բնակչություն

XX դարի սկզբին ուներ 1000-ից ավելի հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։

Պատմություն

1894 թ.-ին գյուղացիները դիմադրություն են ցույց տվել թուրք և քուրդ հերոսակներին, բայց վերջիններիս հաջողվել է մի տասնյակ տուն կողոպտել և ավերել։

1904 թ. ապրիլի 13-ին թուրք-քրդական ուժերը որոշում են գրավել Սեմալը և մտնել Գելիեգուզան։ Հայդուկները Անդրանիկի, Մուրադ Սեբաստացու և Հրայրի գլխավորությամբ քաջարի դիմադրություն են ցույց տալիս։ Մինչև երեկո տևած կռվում մահանում է Հրայրը։ Թշնամուն հաջողվում է Սեմալը գրավել, բայց հայդուկներին հաջողվում է ժողովրդին տեղափոխել Գալիեգուզան։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սեմալցիները հերոսական դիմադրություն ցույց տվեցին թուրքերին, սակայն հայերից քչերին հաջողվեց փրկվել։

Պատմամշակութային կառույցներ

Սեմալն ուներ հայկական եկեղեցի և վարժարան[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 567

Աղբյուրներ