Գեյլը ծնվել է Սանրայզում՝ Ֆլորիդա նահանգում[1]՝ փաստաբանի և նախկին բիզնես-լեդիի ընտանիքում, որը այժմ աշխատում է որպես աղջկա մենեջեր[2]։ Նրա ծնողները հրեաներ են։
Կինոյում և հեռուստատեսությունում աշխատելուց բացի, Հեյլը խաղում է թատրոնում։ Նա Պեթի Լյուպոնի հետ խաղացել է «Գնչուհի» (անգլ.՝ Gypsy)[3] մյուզիքլում, «Օհրա» (անգլ.՝ Oohrah!) ներկայացումում[4] և օսկարակիր ռեժիսորՋոնաթան Դեմի «Ընտանեկան շաբաթ»-ում (անգլ.՝ Family Week)[5]։ 2007 թվականին հայտնվել է բրոդվեյական «Ինչպես Գրինչը գողացավ Դոկտոր Սյուզի Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ Dr. Seuss' How the Grinch Stole Christmas!) մյուզիքլում[3]։