Սեմյուել Բարբեր
Սեմյուել Բարբեր | |
---|---|
Սեմյուել Բարբերը 1944 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Samuel Barber |
Ի ծնե անուն | անգլ.՝ Samuel Osmond Barber II |
Ծնվել է | մարտի 9, 1910[1][2][3][…] Արևմտյան Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 23, 1981[1][2][3][…] (70 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ և West Chester Henderson High School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Samuel Barber Վիքիպահեստում |
Սեմյուել Բարբեր (անգլ.՝ Samuel Barber, (մարտի 9, 1910[1][2][3][…], Արևմտյան Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հունվարի 23, 1981[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր։
Կենսագրություն
Ծնվել է 1910 թվականի մարտի 9-ին Ուեստ Չեստերում, Փենսիլվանիա նահանգ։ Երաժշտություն սկսել է սովորել 6 տարեկան հասակից։ Հենց սովորելու առաջին տարում պարզվեց, որ նա ունի կամպոզիտորական ձիրք։ 14 տարեկան հասակում նրան լսեց Փիբոդի կոնսերվատորիայի ղեկավար Հարոլդ Ռենդոլֆը։ Նա Բարբերին առաջարկեց սկսել առավել պրոֆեսիոնալ ուսուցում[9]։ Հենց նույն տարում Սեմյուելը ընդունվեց սովորելու Կյորտիսի երաժշտական ինստիտուտ (Ֆիլադելֆիա)։ Այստեղ նա 9 տարի զբաղվեց դաշնամուրով, երգեցողությամբ, կոմպոզիցիայով, ինչպես նաև դիրիժորության դասեր վերցրեց Ֆրից Ռայներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բարբերը ծառայության անցավ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ 1945 թվականին ընտրվեց Ջ. Գուգենհայմի Հիշատակության ֆոնդի պատվավոր անդամ։ 1947 և 1948 թվականներին Հռոմում Ամերիկյան ակադեմիայի երաժշտական խորհրդատուն էր։ Հեղինակի գրվածքներից, նրան համաշխարհային հռչակ բերեցին լարային օրկեստրի համար գրված ադաջիոն, օրկեստրային № 1 և № 2 էսսեները, Կեպրիկորյան համերգը ֆլեյտայի, հոբոյի, շեփորի և լարային գործիքների համար (Capricorn Concerto), ջութակի և դաշնամուրի սոնատները։ Նյու Յորքում, 1981 թվականի հունվարի 23-ին 70 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է կոմպոզիտորը։
Ստեղծագործություն
Վաղ շրջանի ստեղծագործություններում նկատվում են ռոմանտիկական ավանդույթի տարրեր։ Ավելի ուշ նրա ստեղծագործությունները համեմվեցին նոեկլասիցիզմի տարրերով։
Նվաճումներ
Թավջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը (1932) արժանացավ ամերիկյան Հռոմեական պարգևի՝ 1935 թվականին։ Պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի դափնեկիր է։
Adagio ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար, մտնում է երկրորդ հազարամյակի լավագույն ստեղծագործությունների քսանյակ։
Ադաջիո
«Ադաջիո» ստեղծագործությունը շատ անգամներ օգտագործվել է հայտնի երաժիշտների ռեմիքսներում.
- Tiësto «Adagio for strings»
- Seventh Son & Ethan North «Adagio For Strings»
- Era «Adagio for Strings [ERA Version]»
- Escala «Adagio for Strings»
- Delerium «Eternal Odyssey»
- Sacred Spirit «Adagio (after Barber)»
- Splash & Nick Austin «Adagio For Strings»
- DJ Yvan «Adagio For Strings»
- William Orbit Adagio For Strings»
- Skip Raiders «Another Day»
- Il Divo - «Dov'è L'Amore»
- Muse «Interlude» Absolution ալբոմից[10].
- Mark Sixma «Adagio for Strings»
- Oliver Heldens «Melody»
- Atomic Pulse "Unknown Strings"
Գրականություն
- Broder N. Samuel Barber. N. Y.: G. Schirmer, 1954.
- Heyman B.B. Samuel Barber: the composer and his music. New York: Oxford UP, 1992
- Wentzel W.C. Samuel Barber: a guide to research. New York: Routledge, 2001
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.aarome.org/research/special-collections/music-collection
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.pulitzer.org/winners/samuel-barber
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
- ↑ Barbara B. Heyman. Samuel Barber: the composer and his music — Oxford University Press, 1994. — P. 32. (անգլ.)
- ↑ «Interlude (song) – MuseWiki: Supermassive wiki for the band Muse». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
- Սեմյուել Բարբեն belcanto.ru կայքում (ռուս.)
- Կոմպոզիտորի մասրն (ռուս.)
- О Барбере на сайте Российского государственного музыкального телерадиоцентра Արխիվացված 2014-07-20 Wayback Machine (ռուս.)
- Samuel Barber(անգլ.)
- SAMUEL BARBER(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Բարբեր» հոդվածին։ |
|