Սեյշելյան կապույտ աղավնի
Սեյշելյան կապույտ աղավնի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Alectroenas pulcherrimus
Scopoli, 1786
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Սեյշելյան կապույտ աղավնի[1] (լատին․՝ Alectroenas pulcherrima) կապույտ աղավնու երեք ժամանակակից տեսակներից մեկը։
Արեալ
Սեյշելյան աղավնին կղզեխմբի էնդեմիկ է։ Ապրում են ոչ մեծ անտառներում, գրանիտով ծածկված ծովափերում։ Այս տեսակը կապույտ աղավնիների ամենատարածված տեսակն է։ Ընդգրկված է Հատուկ պահպանության մեջ՝ քիչ մտահոգող տեսակ է[2]։
Արտաքին տեսք
Թռչունի երկարությունը մոտ 25 սմ է, պոչը՝ մոտ 8 սմ։ Կրծքավանդակի և գլխի մի մասի փետուրը արծաթագույն-մոխրագույն է, գլխի մեծ մասը կարմիր է, կտուցը` մուգ նարնջագույն։ Փետուրների հիմնական գույնը գորշ կապույտ է[3]։ Փետուրը բացակայում է ոտքերի մոմանման հատվածի, աչքի օղակների և այտերի մի մասի վրա։ Ոտքերը մուգ մոխրագույն են։
Այս թռչունների հիմնական սնունդը սերմերն են և ծառերի պտուղները։
Սովորաբար երկու ձու են դնում, որոնք վրա թւոխս են նստում 28 օր։ Ձագերը փետուրակալում են երկու շաբաթականից սկսած[4]։
Գեղեցիկ փետուրների և պարզունակության համար հաճախ այս թռչունները գտնվում են թռչնաբուծարաններում։
Պատկերասրահ
-
Սեյշելյան կապույտ աղավնի
Ծանոթագրություններ
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 95. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Seychelles Blue-pigeon (Alectroenas pulcherrima)
- ↑ Сейшельский голубь
- ↑ «Seychelles Blue Pigeon». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյշելյան կապույտ աղավնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյշելյան կապույտ աղավնի» հոդվածին։ |
|