Սեն Մարտեն (ֆրանսերեն՝ Collectivité de Saint-Martin), Ֆրանսիայի անդրծովյան համայնք, որն զբաղեցնում է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ավազանում գտնվող Սուրբ Մարտինի կղզու հյուսիսային մասը և մի քանի հարակից կղզյակներ[2]։ Զբաղեցնում է 54,39 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 35 107[3]: Ստեղծվել է 2007 թվականի փետրվարի 22-ին։ Մինչ այդ տարածքը մտնում էր Ֆրանսիայի անդրծովյան Գվադելուպա դեպարտամենտի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Մարիգո բնակավայրն է[2]։