Սենթ Ջոնս քոլեջ (Օքսֆորդ)

Սենթ Ջոնս (անգլ.՝ St John's College), Օքսֆորդի համալսարանի քոլեջ։ Համարվում է համալսարանի ամենահարուստ քոլեջը, որի բյուջեն 2010 թվականին եղել է 313 միլիոն ֆունտ։ 2015 թվականին քոլեջի բյուջեն կազմել է 442.2 ֆունտ ստերլինգ[1]։
Քոլեջի շինությունը գտնվում է մեծ տարածքում, դրանք ներառում են ինչպես ժամանակակից շինությունները, այնպես էլ քոլեջի հին շենքը։
Քոլեջը Սենթ Ջեյլսում զբաղեցնում կենտրոնական տեղ և ունի ուսանողական մասնաշենք՝ կազմված 390 ուսանողից և 250 ասպիրանտներից[2], ինչպես նաև ավելի քան 100 ակադեմիկական անձնակազմից[2]։ Քոլեջում աշխատում են նաև ավելի փոքր կազմով այլ աշխատանքային խմբեր[3]։
Պատմություն
1555 թվականի մայիսի 1-ին, Լոնդոնի քաղաքապետ Թոմաս Ուայթը թագավորից թույլատվություն է ստացել կառուցելու Օքսֆորդի համալսարանի ուանողների համար բարեգործական մի քոլեջ։
Ի սկզբանե քոլեջում սովորում էին կաթոլիկ հոգևորականներ՝ հակահեղափություն անցկացնելու համար, որը կազմակերպել էր Մարի Թյուդոր թագուհին։ Հետագայում քոլեջում սովորեցին արդեն անգլիացի հոգևորականներ։ Քոլեջ նաև հայտնի դարձավ շնորհիվ իր բժշկական և իրավաբանական ֆակուլտետների։
Հայտնի աշակերտներն ու շրջանավարտները
- Թոնի Բլեեր
- Ապհիստ Վետչաչիվա
- Ուիլյամ Լոդ
- Վիլյամ Հելլոուզ Միլլեր
- Ռհոդրի Մորգան
- Լեսթեր Փիրսոն
- Դին Ռասկ
- Ջոն Ուեյն
- Գվինվոր Էվանս
Ծանոթագրություններ
- ↑ Saint John Baptist College in the University of Oxford (2015 թ․ դեկտեմբերի 7). «Annual Report and Financial Statements» (PDF). էջ 7. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «About Us». St John's College Oxford. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ St John's College, Oxford (2012 թ․ հոկտեմբերի 31). «Report and Financial Statements» (PDF). էջ 21. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- St John's College JCR Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
- Virtual Tour of St. John's College Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Ջոնս քոլեջ (Օքսֆորդ)» հոդվածին։ |
|