Սեն Մալո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սեն Մալո | |||||
ֆր.՝ Saint-Malo[1] ֆր.՝ Commune-de-la-Victoire[2] ֆր.՝ Mont-Mamet[2] ֆր.՝ Port-Malo[2] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Սեն Մալո (շրջան), Իլ և Վիլեն և Saint-Malo Agglomération? | ||||
Մակերես | 36,58 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր, 0 մետր, 51 մետր | ||||
Բնակչություն | ▼47 255 մարդ (հունվարի 1, 2022)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 35400[4] | ||||
Պաշտոնական կայք | ville-saint-malo.fr | ||||
| |||||
Սեն Մալո (ֆր.՝ Saint-Malo, բրետոներեն՝ Sant-Maloù), նավահանգստային քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան տարածաշրջանի Իլ և Վիլեն դեպարտամենտում, Լա Մանշի ափին, Ռանսի գետաբերանի մոտ, Փարիզից՝ 404, Ռենից՝ 75 կիլոմետր հեռավորության վրա[5]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 45.201[6]: Գրավիչ է զբոսաշրջիկների համար, և տաք տարեշրջանում բնակչության թիվը հասնում է 200 հազարի։
Պատմություն
6-րդ դարում ուելսցի վանական Մաքլոն (Մալոն) այստեղ վանք է հիմնել, որի շուրջն ստեղծվել է մի ոչ մեծ բնակավայր։ 12-րդ դարում այն ստացել է քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ։ 1144–1790 թվականներին եղել է եպիսկոպոսական նստավայր, մի քանի հարյուրամյակ՝ նաև ծովահենային հայտնի որջ՝ բավականին ազդու ամրություններով։ Առևտրական կարևոր կենտրոն է դարձել։ Երկար տարիներ կռվախնձոր էր Ֆրանսիայի արքաների և Բրետոնի իշխանների համար (վերջիններիս թիկունքին կանգնած էր Մեծ Բրիտանիան)։ 1491 թվականին միացվել է Ֆրանսիային։ Նոր աշխարհի՝ Ամերիկայի մի շարք հետազոտողներ, այդ թվում՝ Կանադայի անվանի ուսումնասիրող Ժակ Կարտիեն, այս ծովափնյա քաղաքում են ծնվել ու մեծացել, փորձ ձեռք բերել[7]։ 18-րդ դարի կեսերից Սեն Մալոյի դերն սկսել է նվազել՝ կապված մերձակա, ավելի խոշոր մի նավահանգստի՝ Լորյանի կառուցման հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ դաշնակիցների զորքերի Եվրոպա ափհանման ժամանակաշրջանում, քաղաքը գրեթե հիմնովին ավերվել է,ետպատերազմյան շրջանում կարճ ժամանակամիջոցում, արագ թափով վերակառուցվել;
Տնտեսություն
Ներկայումս Սեն Մալոն տրանսպորտային կարևոր հանգույց է և զարգացած արդյունաբերական կենտրոն։ Լաստանավային հաղորդակցություն ունի Մեծ Բրիտանիայի հետ։ Զարգացած են ձկնորսությունն ու ձկնարդյունաբերությունը։ Քաղաքում է գտնվում «Սեն Մալո ֆուժեր» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Atalante Saint-Malo տեխնոպարկը, որտեղ գործում են գիտահետազոտական, արտադրական և սպասարկող բազմաթիվ ընկերություններ։ Բնակավայրի մերձակայքում գործում է մակընթացության ուժով աշխատող հզոր էլեկտրակայան, որ իր տեսակի մեջ առաջինն ու ամենախոշորն է աշխարհում (ունի 240 մեգավատտ հզորություն, շահագործման է հանձնվել 1961 թվականին)։ Սեն Մալոն նաև զբոսաշրջային և առողջարանային գրավիչ կենտրոն է։
2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-64 տարեկան) բնակչության շրջանում աշխատանքային ակտիվության ցուցանիշը եղել է 67,8%։ Ոչ ակտիվ 8985 բնակիչներից 2662-ը սովորողներն էին, 3520-ը՝ թոշակառուները։ Գործազուրկների թվաքանակը 2472 էր[8]։ Աշխատողների տարեկան միջին եկամուտը կազմել է 18.641 եվրո[9]։
Կլիմա
Dinard Pleurtuit Սեն Մալոի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.4 (61.5) |
18.7 (65.7) |
23.2 (73.8) |
26.9 (80.4) |
29.2 (84.6) |
33.1 (91.6) |
35.4 (95.7) |
39.4 (102.9) |
33.1 (91.6) |
28.9 (84) |
19.3 (66.7) |
17.6 (63.7) |
39.4 (102.9) |
Միջին բարձր °C (°F) | 8.8 (47.8) |
9.3 (48.7) |
11.9 (53.4) |
13.7 (56.7) |
17.0 (62.6) |
19.8 (67.6) |
21.9 (71.4) |
22.0 (71.6) |
20.0 (68) |
16.3 (61.3) |
12.0 (53.6) |
9.2 (48.6) |
15.2 (59.4) |
Միջին ցածր °C (°F) | 3.4 (38.1) |
3.1 (37.6) |
4.8 (40.6) |
5.9 (42.6) |
9.0 (48.2) |
11.5 (52.7) |
13.5 (56.3) |
13.6 (56.5) |
11.7 (53.1) |
9.4 (48.9) |
6.1 (43) |
3.7 (38.7) |
8.0 (46.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13.7 (7.3) |
−11.7 (10.9) |
−6.2 (20.8) |
−2.8 (27) |
−0.2 (31.6) |
3.6 (38.5) |
6.7 (44.1) |
5.0 (41) |
2.3 (36.1) |
−4.2 (24.4) |
−5.9 (21.4) |
−9.6 (14.7) |
−13.7 (7.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 67.0 (2.638) |
57.6 (2.268) |
53.5 (2.106) |
53.0 (2.087) |
63.6 (2.504) |
49.1 (1.933) |
49.7 (1.957) |
49.4 (1.945) |
62.2 (2.449) |
86.8 (3.417) |
86.8 (3.417) |
80.0 (3.15) |
758.7 (29.87) |
Միջ. տեղումների օրեր (≥ {միավոր տեղումների օրեր}) | 12.6 | 10.8 | 11.1 | 10.7 | 10.3 | 7.8 | 7.6 | 8.0 | 9.7 | 13.6 | 13.8 | 13.4 | 129.5 |
Միջ. ձնառատ օրեր | 1.7 | 2.5 | 1.4 | 0.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.3 | 1.4 | 7.9 |
% խոնավություն | 84 | 81 | 79 | 79 | 79 | 81 | 81 | 81 | 82 | 85 | 84 | 85 | 81.8 |
Միջին ամսական արևային ժամ | 69.5 | 84.3 | 127.5 | 164.1 | 188.4 | 206.4 | 206.4 | 198.6 | 167.1 | 112.6 | 77.8 | 64.0 | 1666,6 |
Աղբյուր #1: Meteo France[10][11] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, snowy days 1961–1990)[12] |
Գործընկեր քաղաքներ
- Պորտ Լուի, Մավրիկիոս
- Գնեզնո, Լեհաստան
- Գասպե, Կանադա
- Սեն Մալո, Կանադա, Քվեբեկի պրովինցիա
- Սեն Մալո, Կանադա, Մանիտոբա պրովինցիա
- Քաուս, Մեծ Բրիտանիա
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Անվանի անձինք
Սեն Մալոյում ծնվածներ.
- Ժակ Կարտիե (1491-1557), ծովագնաց. հետազոտել է Կանադան (դամբանը գտնվում է քաղաքի տաճարում)
- Ժակ Գուեն դը Բոշեն (1652-1730), ծովագնաց. հետազոտել է Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիները. Մալվինյան անվանումը տրվել է ի պատիվ Սեն Մալո քաղաքի
- Ռենե Դուգեյ-Տրուեն (1673-1736), ծովահեն.
- Ժոզեֆ Դրուժե (1686-1754), նավաստի և ծովահեն.
- Պիեռ Լուի Մորո դը Մոպերտյուի (1698-1759), մաթեմատիկոս և աստղագետ
- Լա Բուրդոնե (1699-1753), ծովագնաց և կառավարիչ
- Ժյուլիեն Օֆրե դը Լամետրի (1709-1751), բժիշկ և փիլիսոփա
- Մարկ-Ժոզեֆ Մարիոն դյու Ֆրեն (1724-1772), ծովագնաց, հետազոտող
- Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան (1768-1848), գրող և դիվանագետ
- Ռոբեր Սյուրկուֆ (1773-1827), ծովագնաց, առևտրական, զորապետ, ծովահեն
- Հյու ՖելիսիտեՌոբեր դը Լամենե (1782-1854), փիլիսոփա, քաղաքագետ
- Ժան Մարիա Ռոբեր դը լա Մենե (1780-1860), միսիոներ
- Լուի Դյուշեն (1843-1922), պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ
- Դանիել Ժելեն, (1921-2002), դերասան
- Ալեն Կյունի (1908–1994), դերասան
Սեն Մալոյում է ապրում և ստեղծագործում ժամանակակից ռուս անվանի գրող Բորիս Ակունինը (ի դեպ, նրա մի շարք երկերում գործողությունները ծավալվում են հենց Սեն Մալոյում)։
Տեսարժան վայրեր
Սեն Մալոյում հաշվառված է 83 պատմամշակութային հուշարձան (և դա՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ավերածություններից հետո՛ անգամ)։ Հիշարժան են հատկապես հետևյալ հուշարձանները.
- Սոլիդոր աշտարակը — XIV դար
- Մեծ ակվարիումը, որ ամենախոշորներից մեկն է Եվրոպայում
- Սբ. Վինսենի տաճարը (գոթիկա ճարտարապետության նմուշ)
- Սեն Մալոյի ամրոցը — XV դար
- Գրան-Բե և Պըտի-Բե կղզիները (վերջինում է գտնվում Շատոբրիանի շիրիմը)
- Կոնչե բերդը
- «Նասիոնալь» բերդը
- Գրան Ժարդին փարոսը
Պատկերասրահ
-
Հին քաղաքամասը
-
Սեն Մալոյի ամրոցը
-
Հին քաղաքամասը. ձախից՝ տաճարը
-
Փողոց հին քաղաքամասում
-
Սեն Վինսեն տաճարը «Նասիոնալ» ամրոցից
-
Տեսարան քաղաքի հյուսիսային հատվածից
-
«Նասիոնալ» ամրոցը
-
Հրապարակ
-
Սոլիդոր աշտարակը
-
Հատված քաղաքի պարսպից
-
Լողափ Պըտի-Բեում
-
Լողափ մայրցամաքային հատվածում
-
Լողափերից մեկը և պարիսպը
-
Ավտոմայրուղին
-
Քաղաքի հին հատակագիծը. XVIII դար
-
«Նասիոնալ» ամրոցը
-
Նավահանգստում
-
Լաստանավը նավակայանում
-
Սեն Վինսեն տաճարի վիտրաժներից
-
Տրամվայների կայանը Առաջին աշխարհամարտի տարիներին
-
Քաղաքի օդանավակայանը
-
Նոր կայարանը. 2005 թ.
-
Պարիսպը
-
Սյուրկուֆի արձանը. քանդակագործ՝ Ալֆրեդ Կառավանեց (XIX դարավերջ)
-
Սեն Մալոյի դղյակը, որ ներկայումս քաղաքապետարան է
Ծանոթագրություններ
- ↑ Code officiel géographique
- ↑ 2,0 2,1 2,2 http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=33086
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ |tytuł = Biographie – CARTIER, JACQUES (1491-1557) – Volume I (1000-1700) – Dictionnaire biographique du Canada |data dostępu = 2018-11-10 |url = http://www.biographi.ca/fr/bio.php?BioId=34229}
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково) - ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС. - ↑ «Données climatiques de la station de Dinard Pleurtuit Saint-Malo» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climat Bretagne» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Normes et records 1961-1990: Dinard - St Malo (35) - altitude 58m» (French). Infoclimat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մալո» հոդվածին։ |
|