Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան
Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 805 |
Երկիր | Չիլի |
Վայր | Cerro El Roble? |
ԲԾՄ | 2185 մետր |
Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան (իսպ.՝ Estación Astronómica de Cerro El Roble, աստղադիտարանի կոդը` — «805»), աստղադիտարան Չիլիում Սեռո Էլ Ռոբլե լեռան գագաթին։ Հիմնադրվել է 1968 թվականին։ Աստղադիտարանը պատկանում է Չիլիի համալսարանին։
Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայանը ստեղծվել է համաձայն Չիլիի համալսարանի և Պուլկովոյի աստղադիտարանի միջև կնքված պայմանագրի։ Մինչ այս աստղադիտարանի շինարարության սկիզբը խորհրդային աստղագետները դիտարկումներ էին կատարում «Սեռո Կալան աստղադիտարանում» (ՄԱՄ կոդը՝ 806):
1973 թվականի սեպտեմբերի 11-ից աստղադիտարանում դադարեցվել են դիտարկումները, սա պայմանավորված էր երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումով, որը ղեկավարում էր Աուգուստո Պինոչետը։ Խորհրդային գիտնականները ստիպված էին հեռանալ երկրից, Չիլիում թողնելով տեխնիկան։
Կայանի աշխատակիցներ
Աստղադիտարանի հայտնի աշխատակիցներից էին՝
- Կառլոս Տոռես — չիլիացի աստղագետների արշավախմբի ղեկավար
- Ս. Կոֆրե
- Ջ. Պետիտ
- Ս. Բարոս
- Ա. Ն. Դեյչ
- Հեյնո Պոտեր
- Յու. Ա. Բելյաև
- Գուրի Պիլյուգին
- Միտրոֆան Զվերև — խորհրդային աստղագետների արշավախմբի ղեկավար[1]
Աստղադիտարանի գործիքներ
- АЗТ-16 — Մաքսուտովի համակարգի երկումենիսկանի աստղաչափ (D=700/1000 մմ, F=2076 մմ, տեսադաշտը 5x5 աստիճան)[2]։ Կառուցված 1964 թվականին ЛОМО-ում, նախագծող Դմիտրի Մաքսուտովի ղեկավարությամբ։
Հիմնական նվաճումները
- Հայտնաբերվել են 40 աստերոիդ և 4 գերնոր։
- 4753 աստղաչափական դիտարկումներ հրապարակված 1968-ից 1987 թվականները[3]։
Ծանոթագրություններ
- ↑ «Митрофан Степанович Зверев». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «double meniscus astrograph AZT-16 (F = 207 cm, D = 70 cm, field 5x5d) at Cerro Roble Astronomical Station» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Բոլոր աստղաչափական դիտարկումները Փոքր մոլորակների կենտրոնի կայքում
Արտաքին հղումներ
- Խորհրդային աստղադիտակը Չիլիում
- Ռուսական աստղադիտակը Չիլիում
- Minor planet positions obtained at Cerro EL Roble astronomical station
- Խորհրդային աստղագետները Չիլիում
- Սեռո Կալան Պուլկովյան արշավախումբ
- Սեռո Կալան աստղադիտարան Արխիվացված 2013-12-31 Wayback Machine
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը