Սերբիայի վարչական բաժանում

Սերբիայի վարչական բաժանում (սերբ.՝ Административна подела Србије), Սերբիայի Հանրապետության վարչատարածքային բաժանման եղանակը, որը ներառում է երկու ինքնավար երկրամասեր (Կոսովո և Մեթոխիա, Վոևոդինա), 29 շրջաններ, Բելգրադի մայրաքաղաքային ինքնավար շրջանը և 211 գյուղեր։

Ըստ վարչատարածքային բաժանման և պետական կառուցվածքի՝ Սերբիայի Հանրապետությունը ունիտար պետություն է։ Մինչև երկրում վարչատարածքային բաժանման ծրագրի իրականացումը, երկրում կային երեք ինքնավար երկրամասեր՝ Կոսովո, Մեթոխիա և Վոևոդիա։

Սերբիայի Հանրապետության այն հատվածը, որը կազմված է երկու ինքնավար մարզերից հանդես է գալիս Կենտրոնական Սերբիա անվան տակ և չի հաշվվում որպես վարչական միավոր։ Այն գտնվում է հանրապետական իշխանությունների անմիջական ենթակայության տակ։ Բարեփոխումներից հետո Սերբիայում առաջացան նոր վարչատարածքային միավորներ՝ մարզեր, շրջաններ, դաշնային քաղաք և գյուղեր[1]։

1999 թվականին Կոսովոյում և Մեթոխիայում թուլանում է սերբական վերահսկողությունը և Սերբիան կորցնում է վերջիններիս իշխանությունը։

Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի և Հարավսլավիայի Միութենական Հանրապետության միջև բռնկվում է պատերազմ և սերբական իշխանությունները ստիպված հանում են իրենց զորքերը Կոսովոյից և Մեթոխիայից։ Դա դառնում է պատճառ այս տարածքներից սերբերի, չեռնոգորացիների և գնչուների զանգվածային արտահոսքի։ Սերբիան իրավունք չունի մարդահամար անցնացնել այս տարածքներում[2]։

Վիճակագրական մարզեր

Համաձայն Սերբիայի Հանրապետության օրենսդրության և 2009 թվականին ընդունված և 2010 թվականին հաստատված փոփոխությունների (սերբ.՝ Уредба о номенклатури статистичких територијалних јединица[3]) Սերբիայում առանձնանում են երեք մակարդակի վիճակագրական տարածքային մարզեր։

  • НСТJ 1 մակարդակ – Հյուսիսային Սերբիա և Հարավային Սերբիա։
  • HCTJ 2 մակարդակ[4] – Բելգրադի տարածաշրջան, Վոևոդինայի տարածաշրջան, Շումադիայի տարածաշրջան, Արևմտյան Սերբիայի տարածաշրջան, Արևելյան Սերբիայի տարածաշրջան, Հարավային Սերբիայի տարածաշրջան՝ ներառյալ Կոսովոն և Մեթոխիան։
  • НСТJ 3 մակարդակ – մյուս վարչական շրջանները։

Ծանոթագրություններ

  1. «Սերբիայի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ըստ պետության վարչական բաժանման մասին հրամանագրի» (սերբերեն). Սերբիայի կառավարություն. 2004. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Սերբիայի Հանրապետության ինքնավար երկրամասեր՝ Կոսովո և Մեթոխիա» (սերբերեն). Սերբիայի կառավարության որոշում. 2004. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Թվի նվազում վիճակագրական տարածաշրջանների միջոցով։ Օրենքի փոփոխության մասին տարածաշրջանային զարգացմում» (սերբերեն). Սերբիայի Հանրապետության կառավարչական որոշում. 2004. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Ներդրվել է յոթ վիճակագրական տարածաշրջաններում». B92 (սերբերեն). Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.