Սերգեյ Բելով
Սերգեյ Բելով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1944[1] |
Ծննդավայր | Նաշչոկովա, Շեգարսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2013[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Պերմ, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
Ամուսին | Svetlana Antipova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Sergei Belov Վիքիպահեստում |
Սերգեյ Ալեքսանդրովիչ Բելով (ռուս.՝ Серге́й Алекса́ндрович Бело́в, հունվարի 23, 1944[1], Նաշչոկովա, Շեգարսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2013[1], Պերմ, Ռուսաստան)[2][3][4], խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ, 1972 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն (1967 և 1974), 20-րդ դարի ամենահայտնի խորհրդային և եվրոպական բասկետբոլ խաղացողներից մեկը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (1994), Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Կենսագրություն
Սերգեյ Բելովը ծնվել է 1944 թվականի հունվարի 23-ին Նաշչեկովո գյուղում (այժմ՝ Տոմսկի մարզ) Ալեքսանդր Ալեքսանդրովիչի (1906-1973) և Վալերիա Իպոլիտովնայի (1909-1998) ընտանիքում։
Ընտանիք
Սերգեյ Ալեքսանդրովիչ Բելովի հայրը ծնվել է 1906 թվականին, մայրը՝ 1909 թվականին, երկուսն էլ շատ շուտ կորցրել են ծնողներին։ Հայրն ավարտել է Լենինգրադի անտառտնտեսության ակադեմիան` անտառային տնտեսության ճարտարագետի որակավորում ստանալով։ Մայրը Լենինգրադի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի շրջանավարտ էր՝ կենսաբանություն մասնագիտությամբ։ Ընտանիքում կար երկու դուստր, որոնք մահացել են Լենինգրադի առաջին շրջափակման ձմռանը, ինչպես նաև որդի՝ Ալեքսանդր։ Պատերազմից առաջ Սերգեյի հայրը դահուկավազքիմ Լենինգրադի չեմպիոն էր։
Կրթություն
Ավարտել է МОГИФК–ը «մարզիչ-ուսուցիչ» մասնագիտությամբ (1977)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «Умер олимпийский чемпион по баскетболу Сергей Белов». Lenta.ru (ռուսերեն). 03.10.2013.
- ↑ Головин, Борислав (03.10.2013). «Игрок последних секунд». Gazeta.ru (ռուսերեն).
- ↑ «Биография Сергея Белова». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 03.10.2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Բելով» հոդվածին։ |
|