Սերգեյ Կարապետյան (դուդուկահար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Կարապետյան | |
---|---|
Ի ծնե անուն | Սերյոժա Իշխանի Կարապետյան |
Ծնվել է | ապրիլի 20, 1933 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | սեպտեմբերի 25, 2015 (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դուդուկ և դափ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց |
Պարգևներ |
Սերգեյ Կարապետյան (Սերյոժա Իշխանի Կարապետյան, Լալիկ) (ապրիլի 20, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 25, 2015, Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1989)։
Կենսագրություն
Սերգեյ Կարապետյանը 5-6 տարեկան հասակում դափ է նվագել և ժողովրդական երգեր երգել, այնուհետև հայրը սովորեցրել է կլառնետ և նոտաներ։ Առաջին քայլերը երաժշտաշխարհում սկսել է Արտեմ Մեջինյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլում, իսկ աշխատանքային առաջին քայլերը եղել են Վարդան Բունիաթյանի խմբում։ 1952 թվականին քամանչահար,երգահան Խաչատուր Ներսիսյանի հրավերով, որպես դափահար, աշխատել է Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլում(ղեկավար ժող.արտիստ Գուրգեն Միրզոյան)։1953 թվականին մեկնել է բանակ և որպես կլառնետահար՝ ծառայության անցել փողային նվագախմբում։ 1960 թվականին ընկերների հետ նվագել է «Միջին ալիք» երաժշտական ռադիոշարքի ուղիղ եթերում։ 1964 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, 1978 թվականից՝ մենակատար։ 1978-1988 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում, որտեղ եղել է դուդուկ-շվի բաժնի առաջին ուսուցիչը։
Հայկական ժողովրդական մի շարք մեղեդիներով՝ Շերամ, Հավասի, Սայաթ-Նովա հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ձայնագրել է 5 ժամանոց բարձրարվեստ մեղեդիներ (1 ժամ կլառնետ, 4 ժամ դուդուկ, զուռնա)։ Տարբեր տարիներին թողարկել է ձայներիզներ և ծնունդ տվել մի քանի նոր ձայնասկավառակ-տեսախտասկավառակների։ Մասնակցել է միջազգային տարբեր փառատոների և արժանացել մրցանակների[1]։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1989)
- Մովսես Խորենացու մեդալ (2008)[2]
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|