Սերգեյ Նիգոյան
Սերգեյ Նիգոյան ուկրաիներեն՝ Сергій Гагікович Нігоян | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1993 |
Ծննդավայր | Բերեզնովատովկա, Դնեպրոպետրովսկի մարզ |
Մահացել է | հունվարի 22, 2014 (20 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սերգեյ Գագիկի Նիգոյան (ուկրաիներեն՝ Сергій Нігоян, օգոստոսի 2, 1993, Բերեզնովատովկա, Դնեպրոպետրովսկի մարզ - հունվարի 22, 2014, Կիև, Ուկրաինա), ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի, 2014 թ.-ի նոյեմբերից հիմնված Եվրոմայդանի պահակախմբի անդամ։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգուն, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում[1]։
Կենսագրություն
Ծնվել և ապրել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանսկի շրջանի Բերեզնուվատիկվա գյուղում։ Հայրն ու մայրը հայ են, որոնք Ուկրաինա են տեղափոխվել Հայաստանից (Բերդ) 1992 թվականին։
Ուկրաինախոս էր, Հայաստանի և Ուկրաինայի հայրենասեր։ Լավ ծանոթ էր ուկրաինական պատմությանը և մշակույթին, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններին («Կովկաս» պոեմը ընթերցել է ժողովրդի առաջ)։
Դեկտեմբերին ցանկապատների ֆոնին Սերգեյը նկարահանվել էր մի տեսագրության մեջ, որտեղ արտասանում էր Շևչենկոյի բանաստեղծությունները[2]։.
Զոհվել է հունվարի 22-ին Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում Բերկուտի դիպուկահարի գնդակից[3]։ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի 2014 թվականի նոյեմբերի 21-ի հրամանագրով Սերգեյ Նիգոյանին հետմահու շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում[4]։
Հիշատակի հավերժացում
2015 թվականի հունվարի 28-ին Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի 60-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել քաղաքի Կալինինի պողոտան վերանվանել Սերգեյ Նիգոյանի անունով[5]։
Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակը «վերանվանվել» է Սերխի Նիգոյանի պատվին.
Պատկերներ
-
Serhiy Nigoyan on the barricade Myhailivska street, December, 11, 2013
-
Լվովի եկեղեցում հարգանքի տուրք են մատուցում Ս.Նիգոյանին
-
Լվովի եկեղեցում հարգանքի տուրք են մատուցում Ս.Նիգոյանին
-
Լվովի եկեղեցում հարգանքի տուրք են մատուցում Ս.Նիգոյանին
-
Մայդանի 32-րդ դիրքը՝ զարդարված Նիգոյանի լուսանկարով և ՀՀ պետական դրոշով
-
Մայդանի 32-րդ դիրքը՝ զարդարված Նիգոյանի լուսանկարով և ՀՀ պետական դրոշով
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերգեյ Նիգոյան կատեգորիայում։ |