Սթաֆորդշիր

Սթաֆորդշիր
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասն էԱրևմտյան Միդլենդս
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էԱրևմտյան Միդլենդս[1]
ՎարչկենտրոնStafford?
Բնակչություն1 139 794 մարդ (2020)[2]
Տարածք2713,7352 կմ² (2016)[3]
Սահմանակցում էՈւեսթ Միդլանդս[4], Վուստերշիր[4], Շրոպշիր[4], Չեշիր[4], Դերբիշիր[4] և Ուորիքշիր[4]
ISO 3166-2 կոդGB-STS
staffordshire.gov.uk

Սթաֆորդշիր (անգլ.՝ Staffordshire, [ˈstæfərdʃər] կամ [ˈstæfərdʃɪər]. համառոտագրությամբ՝ Staffs. [stæfs]), ոչ մետրոպոլային, արարողակարգային և պատմական կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևմտյան հատվածում՝ Վեսթ Միդլենդս տարածաշրջանում։ Վարչական կենտրոնը Սթաֆորդն է, խոշորագույն բնակավայրը՝ Սթոք օն Թրենթ քաղաքը։ Զբաղեցնում է 2713 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից մարզային ենթակայության վարչական տարածքը կազմում է 2620 քառակուսի կիլոմետր (մնացածը Սթոք օն Թրենթի ինքնավար համայնքի տարածքն է)։ 2011 թվականի տվյալներով բնակչության ընդհանուր թվաքանակը եղել է 1 097 500[5], առանց Սթոք օն Թրենթի՝ 848 500: Խոշոր բնակավայրերն են Սթոք օն Թրենթը, Նյուքասլ ընդեր Լայմը, Թամուորթը, Բերտոն ըփոն Թրենթը, Սթաֆորդը (կոմսության վարչկենտրոնը) և Քենոկը։

Սթաֆորդշիրի հյուսիսում ընկած The Potteries երկրամասը, որը ներառում է Սթոք օն Թրենթ համայնքը, հայտնի է իր խեցեգործությամբ։ Կոմսության հյուսիսարևելյան ծայրամասն ընկած է Փիք դիսթրիքթ անվանումով հայտնի ազգային պարկի կազմում [1]։

Սթաֆորդշիրը սահմանակից է Շրոփշիրին, Չեշիրին, Դերբիշիրին, Լեսթերշիրին, Ուորվիքշիրին, Արևմտյան Միդլենդսին և Վուսթերշիրին։

Վարչական բաժանում

Կոմսությունը կազմված է հետևյալ ութ շրջանից և մեկ ինքնավար համայնքից։

  • Թամուորթ
  • Լիչֆիլդ
  • Քանոկ Չեյզ/Cannock Chase
  • Հարավային Ստաֆորդշիր
  • Սթաֆորդ
  • Նյուքասլ ընդեր Լայմ
  • Սթաֆորդշիր Մուրլանդս/Staffordshire Moorlands
  • Արևելյան Ստաֆորդշիր
  • Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք)

Ժողովրդագրություն

Կոմսության բնակչության թվաքանակի փոփոխությունները (Սթոք օն Թրենթ ինքնավար համայնքի հետ միասին) 1991-2009 թթ. երկու տասնամյակի ընթացքում[6].

Տարին 1991 2001 2009
Բնակչ. 1 029 917 1 047 380 1 067 600

Բնակչության բաշխվածությունն ըստ համայնքների՝ 2001 թվականի տվյալներով.

Համայնքը Տարածքը կմ2 Բնակչ. Խտությունը
(մարդ/կմ2)
Թամուորթ 30.85 74 531[7] 2416
Լիչֆիլդ 331.30 93 232[8] 281
Քանոկ Չեյզ 78.88 92 126[9] 1168
Հարավային Սթաֆորդշիր 407.32 105 896[10] 260
Սթաֆորդ 598.17 120 670[11] 202
Նյուքասլ ընդեր Լայմ 210.96 122 030[12] 578
Սթաֆորդշիր Մուրլանդս 575.85 94 489[13] 164
Արևելյան Սթաֆորդշիր 386.96 103 770[14] 268
Սթոք օն Թրենթ (ինքնավար համայնք) 93.45 240 636[15] 2575
Ընդամենը 2713.74 1 047 380 386

Պատմություն

2009 թվականի ամռանը կոմսության տարածքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են անգլոսաքսերի պատմության մեջ ամենամեծ գանձերը, որոնք վերագրվում եվ մոտավորապես VII դարին։

Կոմսությունում տարածված է ջրհորները, աղբյուրներն ու ակունքները զարդարելու հնամյա ավանդույթը (անգլ.՝ well dressing, well flowering)[16][17]:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթաֆորդշիր» հոդվածին։