Սթիվեն Հանեսյան
Սթիվեն Հանեսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1935[1] (89 տարեկան) Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և հետազոտող |
Գործակից | Մոնրեալի համալսարանի Քիմիայի ֆակուլտետ |
Հաստատություն(ներ) | Մոնրեալի համալսարան, Փարք Դևիս և Իրվինի կալիֆոռնիական համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա |
Անդամակցություն | Կանադայի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Օհայո նահանգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] և ֆրանսերեն |
Գիտական ղեկավար | Melville Wolfrom? |
Պարգևներ | |
![]() |
Սթիվեն (Ստեֆեն) Հանեսյան (անգլ.՝ Stephen Hanessian, ապրիլի 25, 1935[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]), հայ քիմիկոս և պրոֆեսոր, Կանադայի և Միացյալ Նահանգների քաղաքացի, որը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Կանադայի թագավորական ընկերության անդամ (1988), Կանադայի շքանշանի ասպետ (1998)։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]։
Կենսագրություն
Սթիվեն Հանեսյանի հետազոտական խումբը Մոնրեալի համալսարանում հայտնի է սինթետիկ մեթոդոլոգիաների, ինչպես նաև բնական արտադրանքի ընդհանուր սինթեզի մշակմամբ։ Բացի այդ, նրա խումբը մշակել է Chiron համակարգչային ծրագիրը, որն օգտագործվում էր օրգանական քիմիկոսների կողմից սինթետիկ պլանավորման համար։
Դոկտորական աստիճանը Հանեսյանը ստացել է Օհայոյի պետական համալսարանում 1960 թվականին Մելվիլ Լոուրենս Վոլֆրոմի ղեկավարությամբ։ Նա աշխատել է որպես հետազոտող Parke-Davis & Co. ընկերությունում (Էնն Արբոր, Միչիգան) մինչև 1968 թվականը։ 1969 թվականին միացել է Մոնրեալի համալսարանին։ 2000 թվականից նա նաև ադյունկտ-պրոֆեսոր (դոցենտ) է Իրվինի Կալիֆոռնիական համալսարանում[7]։
Նրա գիտահետազոտական հետաքրքրությունները վերաբերում են օրգանական, կենսաօրգանական և բժշկական քիմիայի ոլորտներին[7]։
Պրոֆեսոր Հանեսյանը մի քանի գիտական խորհրդատվական խորհուրդների անդամ է և աշխարհի դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերությունների խորհրդատու[7]։
Աշխատություններ
Սթիվեն Հանեսյանը հրապարակել է մոտ 500 հոդված և ունի 42 գյուտի արտոնագիր[7]։
Մրցանակներ և պարգևներ
- 1974 - Merck Sharpe & Dohme մրցանակ, Կանադայի քիմիական ինստիտուտ
- 1982 - Հադսոնի մրցանակ, Ամերիկյան քիմիական միություն
- 1987 - Urgel Archambault մրցանակ
- 1988 - CIC Palladium մեդալ, Կանադայի քիմիական ինստիտուտ
- 1988 - Ալֆրեդ Բադերի մրցանակ օրգանական քիմիայում, Կանադայի քիմիայի միություն
- 1988 - Կանադայի թագավորական ընկերության անդամ
- 1991 - Bell Canada-Forum մրցանակ
- 1991 - Prix Marie-Victorin
- 1992 - Է. Սմիսմանի Medal, Կանզասի համալսարան
- 1993 - Մ. Լ. Ուոլֆրոմի մրցանակ, Ամերիկյան քիմիական միություն
- 1996 - Արթուր Քոուփի գիտական մրցանակ, Ամերիկյան քիմիական միություն
- 1997 - Izaak-Walton-Killam մրցանակ
- 1997 - Compagnon Lavoisier, Ordre des chimites du Québec
- 1998 - Կանադայի շքանշանի ասպետ[7]
- 2008 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://prixduquebec.gouv.qc.ca/recipiendaires/stephen-hanessian/
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ http://www.acfas.ca/prix-concours/prix-acfas/urgel-archambault/
- ↑ https://acscarb.org/awards/hudson-award/
- ↑ https://www.acs.org/funding/awards/ernest-guenther-award-in-the-chemistry-of-natural-products/past-recipients.html
- ↑ 6,0 6,1 Հանեսյան Ստեֆեն
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Ханесян Стивен — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
- Հետազոտական խմբի գլխավոր էջը
- Chiron ծրագրաշարի գլխավոր էջը
- Պրոֆեսոր Հանեսյանի հարցազրույցի տեսագրությունը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Հանեսյան» հոդվածին։ |
|