Սթիվ Նեշ
![]() Steve Nash | ||
![]() | ||
Դիրքը | Խաղարկող | |
---|---|---|
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Սթիվեն Ջոն Սմիթ Stephen John Nash | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 7, 1974 (51 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 81 կգ | |
համալսարան | Սանտա Կլարա (1992-1996) | |
Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 15-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ֆինիքս Սանս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Սթիվեն Ջոն «Սթիվ» Նեշ (անգլ.՝ Stephen John Nash, փետրվարի 7, 1974[1][2][3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ[4][5]), Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, ազգությամբ կանադացի նախկին բասկետբոլիստ[6], խաղարկող։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս», «Ֆինիքս Սանս» և «Լոս Անջելես Լեյքերս», ակումբներում։
Ունենալով տպավորիչ բասկետբոլային կարիերա ավագ դպրոցում՝ Նեշին հաջողվում է կրթաթոշակային ծրագիր ձեռք բերել Սանտա Կլարայի համալսարանում։ Համալսարանի բասկետբոլային թիմում անցկացնելով 4 տարի՝ Նեշը թիմակիցներին ամեն տարի դուրս է բերել NCAA-ի առաջին դիվիզիայի առաջնություն։
Համալսարանը ավարտելիս Նեշը գլխավորում էր դրա պատմության մեջ բոլոր ժամանակների ամենաշատ արդյունավետ նետումներ կատարած բասկետբոլիստների ցուցակը։ Այնուհետև Նեշը մուտք է գործում 1996 թ. NBA դրաֆթ, որտեղ ընտրվում է 15-րդը՝ «Ֆինիքս Սանսի» կողմից։ Խաղի վրա նվազագույն ուզդեցություն ունենալու համար 1998 թվականին Նեշը փոխանակվում և տեղափոխվում է «Դալաս Մավերիքս», որտեղ անցկացնելու երրորդ տարում ճանաչվում է աստղ (NBA All Star) և մասնակցում բոլոր աստղերի ամենամյա խաղին, իսկ խաղաշրջանի վերջում արժանանում իր առաջին All-NBA ճանաչողական տիտղոսին։ Հաջորդ 2002-03 խաղաշրջանում Նեշը՝ Դըրք Նովիցկու և Մայք Ֆինլիի հետ «Դալասին» հասցնում է մինչև արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։ Ինչևէ խաղաշրջանից հետո Նեշի պայմանագիրը լրանում է, և նա նոր պայմանագիր է կնքում նախկին ակումբի՝ «Ֆինիքս Սանսի» հետ։
2004-05 խաղաշրջանում Նեշը «արևներին» հասցնում է արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, ինչպես նաև նույն տարի արժանանում կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակին։ Հաջորդ տարի Նեշը կրկին MVP է ճանաչվում։ 2006-ին ESPN-ը Նեշին որակավորում է որպես «բոլոր ժամանակների 9-րդ մեծագույն խաղարկող»։ NBA-յան իր կարիերայի տարբեր ժամանակաշրջանում Նեշը գլխավորել է արդյունավետ փոխանցումներ կատարողների աղյուսակը, ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականներ՝ տուգանային նետումների արդյունավետության տոկոսայնության ցուցանիշով։ Համարվում է նաև լիգայի լավագույն սնայպերներից մեկը (3-միավորանոց նետումներ կատարող)։
Կատարած բազմաթիվ բարեգործայան ներդրումների համար ստացել է մի շարք պարգևներ և շքանշաններ։ 2006 թվականին «Թայմ» ամսագիրը որակավորում է նրան որպես աշխարհի 100 ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ 2007 թվականին Նեշին շնորհվում է «Կանադայի օրդեն» պետական բարձրագույն շքանշանը։ 2008 թվականին Վիկտորիայի համալսարանի կողմից Նեշին շնորհվում է իրավագիտության դոկտորի կոչում։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/592/steve-nash
- ↑ Shoals B. Encyclopædia Britannica
- ↑ Francis D. Encyclopedia of British Columbia — 1999. — ISBN 978-1-550-17200-3
- ↑ 4,0 4,1 http://espn.go.com/30for30/film?page=into-the-wind
- ↑ 5,0 5,1 http://www.foxsports.com/nba/steve-nash-player-injuries
- ↑ http://espn.go.com/blog/marc-stein/post/_/id/3648/nashs-final-delivery-a-graceful-farewell
Արտաքին հղումներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սթիվ Նեշ կատեգորիայում։ |