Սիդնի Ուայթը (Ամանդա Բայնս)` սանտեխնիկ աղջիկ է։ Նրա մայրը մահացել է, երբ նա 9 տարեկան էր։ Այնպես որ աղջիկը մեծացել էր շինարարների շրջապատում։ Սիդնին ուղևորվում է համալսարան, որտեղ նա դառնում է աղջիկների «Կապպա ֆի Նյույի» անդամ։ Գալով համալսարան՝ Սիդնին ծանոթանում է Թայլերի (Մեթ Լոնգ) հետ, ով համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռեյչել Ուիչբերնի (Սառա Փեքսթոն) նախկին ընկերն է։ Տեսնելով Թայլերի ուշադրությունը Սիդնիի նկատմամբ՝ Ռեյչելը դուրս է անում նրան «Կապպա ֆի Նյույի» կազմից։ Ռեյչելը լքում է Կապպան և տեղավորվում է համալսարանի տարածքում գտնվող մի հին շենքում, որտեղ նա ձեռք է բերում նոր ընկերներ։ Տունը վերանորոգելու համար, Սիդնին տղաներին առաջարկում է մասնակցել ուսխորհրդի ընտրություններին։ Նրանց խումբը կոչվեց՝ "Ազատություն 7-րդ ուժին"։ Ընտրություններում Սիդնին և իր ընկերները հաղթում են՝ Թայլերի օգնությամբ։ Իսկ ֆիլմի վերջում բոլորը նորոգում են հնամաշ տունը, իսկ Սիդնին ստանում է իր արքայազնին՝ Թայլերին։