Սիլվինյո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 12, 1974[1][2] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Քաշ | 66 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սիլվինյո Մենդես Կամպոս Ժունիոր (բրազ.-պորտ.՝ Sylvio Mendes Campos Júnior, ապրիլի 12, 1974[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան, մարզիչ։ Ամբողջ կարիերայի ընթացքում անցկացրել է 380 հանդիպում, խփել՝ 25 գնդակ։ Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
Կարիերա
Խաղային
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994 թվականին բրազիլական «Կորինթիանս» ակումբում, որի կազմում դարձել է երկրի կրկնակի չեմպիոն։ 1999 թվականին տեղափոխվել է անգլիական «Արսենալ», որտեղ հանդես է եկել երկու տարի։ Առաջին մրցաշրջանը խաղացել է հիմնական կազմում, իսկ երկրորդում հիմնական կազմում տեղը զիջել է Էշլի Քոուլին, որից հետո 2001 թվականին «Վիգոյից» տեղափոխվել է «Սելտա», որտեղ երեք տարի խաղալուց հետո 2004 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բարսայի» կազմում հանդես գալով՝ հաղթել Է Իսպանիայի երկու առաջնություն, Իսպանիայի Սուպերգավաթ և երկու Չեմպիոնների Լիգա։ 2009 թվականի օգոստոսի 24-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»՝ «քաղաքայինների» հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր[3]։
Բրազիլիայի հավաքականում Սիլվինյոն իր նորամուտը նշել է 1997 թվականին՝ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում։ Ազգային թիմի կազմում Սիլվինյոն անցկացրել է 6 հանդիպում։
Սիլվինյոն ունի իսպանական անձնագիր, որը ձեռք է բերվել 2004 թվականին այդ երկրում երեք տարի ապրելուց հետո։
2011 թվականի հուլիսի 9-ին Սիլվինյոն ավարտել է ֆուտբոլային կարիերան[4]։
Մարզչական
2021 թվականի մայիսի 23-ին նշանակվել է «Կորինթիանսի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր[5]։ 2022 թվականի փետրվարի 3-ին հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից Սան Պաուլու նահանգի 2022 թվականի առաջնության 3-րդ տուրում «Սանթոսից» կրած տնային պարտությունից (1:2) ժամեր անց[6]։
Ձեռքբերումներ
- Բրազիլիայի չեմպիոն՝ 1998, 1999
- Բրազիլիայի առաջնությունում երկրորդ տեղ՝ 1994
- Սան Պաուլու նահանգի չեմպիոն՝ 1995, 1997, 1999
- Բրազիլիայի գավաթի գավաթակիր՝ 1995
- Անգլիայի առաջնության երկրորդ տեղ՝ 1999/00, 2000/01
- Իսպանիայի չեմպիոն՝ 2004/05, 2005/06, 2008/09
- Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղ՝ 2003/04, 2006/07
- Իսպանիայի առաջնությունում երրորդ տեղ՝ 2007/08
- Իսպանիայի գավաթի գավաթակիր՝ 2008/09
- Իսպանիայի Սուպերգավաթակիր՝ 2005, 2006
- Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2005/06, 2008/09
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ «Силвиньо подписал контракт с «Манчестер Сити»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Силвиньо объявил о завершении карьеры». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Sylvinho é o novo técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 2021 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Sylvinho deixa o comando técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 2022 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
- Профиль на сайте «Барсамания»(ռուս.)
- Статистика на football.stats.com(չաշխատող հղում)(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվինյո» հոդվածին։ |