Սիմոն Մարիուս

Սիմոն Մարիուս
գերմ.՝ Simon Mayr[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1573[2][3]
ԾննդավայրԳունցենհաուզեն, Բավարիայի դքսություն[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 1624(1624-12-26)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԱնսբախ, Բավարիայի դքսություն[4]
ՔաղաքացիությունPrincipality of Ansbach
Կրոնլյութերականություն
ԿրթությունՊադովայի համալսարան (1605)[1] և Fürstenschule Heilsbronn? (1601)[1]
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և բժիշկ
ԱշխատավայրPrincipality of Ansbach?[1]
Ծնողներհայր՝ Reichart Mayr?
 Simon Marius Վիքիպահեստում

Սիմոն Մարիուս (լատին․՝ Simon Marius), իսկական անունը Սիմոն Մայր (գերմ.՝ Simon Mayr, հունվարի 10, 1573[2][3], Գունցենհաուզեն, Բավարիայի դքսություն[4] - դեկտեմբերի 26, 1624(1624-12-26)[1], Անսբախ, Բավարիայի դքսություն[4]), XVII դարի գերմանացի աստղագետ։

Կենսագրություն

Սիմոն Մարիուսը ծնվել է Գերմանիայի Գունցենհաուզեն քաղաքում, 1601 թվականին Պրահայում Թ. Բրահեի մոտ սովորել է տաստղագիտություն, հետո սովորում է բժշկություն Պադովա քաղաքում։ Ծառայել է Անսբախի Մարգրավեի առանձնատանը, որպես աստղագետ և մաթեմատիկ։ Նա առաջիններից էր, ով աստղադիտակի միջոցով ուսումնասիրեց երկինքը։ Նա, Գալիլեո Գալիլեյի բացահայտումից մի քանի օր առաջ, հավակնում էր Յուպիտերի չորս արբանյակների հայտնաբերմանը, որոնք այժմ հայտնի են Գալիլեի անունով[5]։ Այդ ժամանակվա Յուպիտերի հայտնի չորս արբանյակներիհամար կազմեց միջին շարժման առաջին աղյուսակները, նրանց տվեց անուններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը՝ Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո։ Մարիուսին է պատկանում նաև Անդրոմեդայի գալակտիկայի միգամածության մասին առաջին հիշատակումը։ Նրա պատվին Լուսնի վրա խառնարան է անվանվել և Գանիմեդի վրա գտնվող երկու ամենամեծ «մութ շրջաններից» մեկը[6]։

Հրապարակումներ

  • Mundus Iovialis anno MDCIX Detectus Ope Perspicilli Belgici (Die Welt des Jupiter, 1609 mit dem flämischen Teleskop entdeckt; Lateinisches Faksimile und deutsche Übersetzung; Hrsg. und bearb. von Joachim Schlör. Naturwiss. begleitet und mit einem Nachw. vers. von Alois Wilder), 1614

Գրականություն

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ