Սինակեռնեխ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Turdus_pilaris2.jpg/280px-Turdus_pilaris2.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1f/Fieldfare_4.jpg/280px-Fieldfare_4.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Turdus_pilaris_MHNT.ZOO.2010.11.186.29.jpg/220px-Turdus_pilaris_MHNT.ZOO.2010.11.186.29.jpg)
Սինակեռնեխ (Turdus pilaris), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը
Սինակեռնեխը խոշոր կեռնեխ է։ Մեջքը և թևերը ձիթապտղագույն են, կրծքի ստորին մասը և որովայնը՝ սպիտակ, կաթիլանման սև պտերով, թևերի թափահարող փետուրները մոխրասև են, կզակը, կոկորդը, կտնառքը և կուրծքը շիկադեղնավուն՝ մուգ բծիկներով, պոչը մոխրասև է։
Կենսակերպը
Մյուս կեռնեխներից տարբերվում է նրանով, որ հիմնականում ապրում են թվով 30-40 զույգի հասնող խմբերով։ Հայաստանում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, գարնանը չվում է մարտ-ապրիլին։ Բնադրման վայրերից չվում է մեծ խմբերով։ Մեծ քանակությամբ տարածված է Երևանի անտառային գոտում, պուրակներում և ծայրամասային այգիներում, Արարատյան հարթավայրում, Վայքի մարզում։
Սննդառություն
Սնվում է բացարձակապես չորացած հատապտուղներով, սերմերով։
Տարածվածություն
Տարածված է Եվրասիայում[1]։
Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 40.