Սինթեզ գազ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Woodgas_Flame.jpg/220px-Woodgas_Flame.jpg)
Սինթեզ գազ (ջրագազ, գեներատորային գազ) ածխածնի մոնօքսիդի և ջրածնի խառնուրդն է։ Անունը ստացել է սինթետիկ բնական գազի (ՍՆԳ, անգլ. SNG) անվանումից, քանի որ որպես միջանկյալ նյութ այն օգտագործվում է սինթետիկ բնական գազի ստացման պրոցեսում[1]:Արդյունաբերության մեջ ստանում են մեթանի գոլոշիների կոնվերսիայի միջոցով, մեթանի մասնակի օքսիդացմամբ, թափոնների և հումքի մասնակի պլազմային գազիֆիկացմամբ, ածխի գազիֆիկացմամբ։ Ստացման եղանակից կախված խառնուրդում CO:Н2 հարաբերակցությունը տարբեր է՝ 1:1 մինչև 1:3։
Սինթեզ գազում բաղադրիչների հարաբերակցությունը տատանվում է մեծ միջակայքում, որը պայմանավորված է ինչպես հումքի, այնպես էլ կոնվերսիայի տեսակից (ջրային գոլորշիով, թե թթվածնով).
Բաղադրիչների հարաբերակցությունը կախված է նաև ստացման մեթոդից և ածխի գազաֆիկացման պայմաններից։ Առավել շատ տարածված է Լուրգի մեթոդը, որի արդյունքում ստացվում է խոնավ գազ հետևյալ բաղադրությամբ՝ 15-18 % СО, 38-40 % Н2, 9-11 % СН4, 30-32 % СО2: Ջերմաստիճանը բարձրացնելիս մեծանում է ածխածնի մոնօքսիդի, իսկ ճնշումը բարձրացնելիս՝ ջրածնի և մեթանի կոնցենտրացիան։ Խառնուրդը պարունակում է նաև իներտ գազեր (N2 և այլն) և ծծմբաջրածին, եթե դրանում առկա է ծծումբի միացություններ։ Սինթեզ-գազը ծծմբաջրածնից և ածխածնի երկօքսիդից մաքրելու համար անցկացնում են հատուկ լուծիչների միջով։ СО-ի և Н2-ի հարաբերակցությունը անհրաժեշտության դեպքում կարելի է փոխել ածխածնի օքսիդի և ջրային գոլորշու կոնվերսիայի միջոցով։
Սինթեզ-գազը ացետիլենի հետ ստանում են բնական գազի պիրոլիզի գործընթացում։
Ազոտական արտադրությունում սինթեզ-գազ ասելով հասկանում են ազոտի և ջրածնի խառնուրդը, որն օգտագործվում է ամոնիակի արտադրությունում։
Կիրառություն
Սինթեզ-գազի կիրառման հիմնական ոլորտներն են էլեկտրական և ջերմային էներգիաների արտադրությունները, ածխածնի օքսիդի և ջրածնի ստացումը, մեթանոլի սինթեզը, Փիշեր-Տրոպշի սինթեզը։
Գրականություն
- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1995. — ISBN 5-82270-092-4
Ծանոթագրություններ
- ↑ Beychok, M.R., Process and environmental technology for producing SNG and liquid fuels, U.S. EPA report EPA-660/2-75-011, May 1975