Սլովակիայի տոներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածում ներկայացված է Սլովակիայի ազգային տոների ցանկը։
Այս օրերն աշխատանքային չեն, գրեթե բոլոր խանութներն ու հիմնարկները փակ են լինում։
Ամսաթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Հունվարի 1 (1993) | Սլովակիայի Հանրապետության հիմնադրման օր | Deň vzniku Slovenskej republiky | Չեխոսլովակիան բաժանվել է Չեխիայի Հանրապետության և Սլովակիայի։ |
Հունվարի 6 | Աստվածհայտնություն (Երեք մոգերը և ուղղափառ քրիստոնյաների Սուրբ ծնունդը) | Zjavenie Pána (Traja králi a vianočný sviatok pravoslávnych kresťanov) | |
Մարտ, ապրիլ | Ավագ Ուրբաթ | Veľkonočný piatok | |
Մարտ, ապրիլ | Զատկի երկուշաբթի | Veľkonočný pondelok | |
Մայիսի 1 (1886) | Աշխատավորների միջազգային օր | Sviatok práce | |
Մայիսի 8 (1945) | Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր | Deň víťazstva nad fašizmom | Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Եվրոպայում, սկզբում տոնվում էր մեկ օր ուշ։ |
Հուլիսի 5 (863) | Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի օր | Sviatok svätého Cyrila a Metoda | Սլավոնական առաքյալներ սուրբ Կյուրեղը (Կիրիլ, Կոնստանտին) և Մեթոդիոսը (Մեթոդը) եկել են Մեծ Մորավական տերություն (տես նաև գլագոլյան այբուբեն)։ |
Օգոստոսի 29 (1944) | Սլովակյան ապստամբության տարեդարձ | Výročie Slovenského národného povstania | Սլովակներն ապստամբել են ֆաշիստական Գերմանիայի դեմ։ |
Սեպտեմբերի 1 (1992) | Սլովակիայի Հանրապետության սահմանադրության օր | Deň Ústavy Slovenskej republiky | Սլովակիայի (ապագա) սահմանադրությունն ընդունվել է Բրատիսլավայում։ |
Սեպտեմբերի 15 | Յոթնապատիկ խոցված Տիրամոր՝ Սլովակիայի պահապան սրբի օր | Sviatok Panny Márie Sedembolestnej, patrónky Slovenska | Սլովակիայի հովանավոր սուրբը Յոթնապատիկ խոցված Տիրամայրն է։ |
Նոյեմբերի 1 | Բոլոր սրբերի օր | Sviatok všetkých svätých | Այս օրվա ընթացքում այցելում են գերեզմանոցներ։ |
Նոյեմբերի 17 (1989/1939) | Ազատության և դեմոկրատիայի պայքարի օր | Deň boja za slobodu a demokraciu | Ի հիշատակ ֆաշիստական օկուպացիայի դեմ 1939 թվականի ուսանողական ցույցերի և հատկապես 1989 թվականին Բրատիսլավայում և Պրահայում կայացած ցույցերի, որոնք համարվում են «Թավշյա հեղափոխության» սկիզբը։ |
Դեկտեմբերի 24 | Ճրագալույց | Štedrý deň | Սլովակիայում Սուրբծննդյան նվերները բացվում են ճրագալույցի երեկոյան։ |
Դեկտեմբերի 25 | Սուրբ ծնունդ | Prvý sviatok vianočný | Սուրբ ծնունդի առաջին օրը |
Դեկտեմբերի 26 | Սուրբ Ստեֆանի օր | Druhý sviatok vianočný | Սուրբ ծնունդի երկրորդ օրը |