Սյունաձև խխունջ
Սյունաձև խխունջ | |
![]() Սյունաձև խխունջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Փափկամարմիններ (Mollusca) |
Ենթատիպ | Conchifera |
Դաս | Փորոտանիներ (Gastropoda) |
Կարգ | Ցողունաչքավորներ (Stylommatophora) |
Ընտանիք | Նեղ խխունջներ (Vertiginidae) |
Ցեղ | Columella |
Տեսակ | Սյունաձև խխունջ (C. columella) |
Միջազգային անվանում | |
Columella columella von Martens, 1830
| |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Սյունաձև խխունջ (լատին․՝ Columella columella), նեղ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
Վերին կարճ կլորացած մասով խեցին սյունաձև է։ Խեցու բարձրությունը մինչև 2,8-3,5 մմ է, իսկ լայնությունը՝ 1,3-1,5 մմ։ Խիստ ուռուցիկ, ելանցքի մոտ առանց ատամիկների պտույտները 6,5-8-ն են[1]։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի լեռներում, Սիբիրում, Ղրիմում (Յալթա), Հայաստանում (Քաջարան քաղաքի մոտակայք), Միջին Ասիայի լեռներում և Հյուսիսային Ամերիկայում[1]։
Էկոլոգիա
Ապրում է վերին անտառային և ենթալպյան գոտինների արոտավայրերում։ Հանդիպում է բույսերի վրա։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Պահպանություն
Համարվում է ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ և սառցային շրջանի ռելիկտ։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Վտանգման հիմնական գործոններից է հանդիսանում անասունների գերարածեցումը և արոտավայրերի հերկումը։
Հայտնի են եզակի նմուշներ, իսկ թվաքանակի փոփոխության միտումներն ուսումնասիրված չեն[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյունաձև խխունջ» հոդվածին։ |
|